25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Անհասցե արտագաղթի սպառնալիք. Առավոտ

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է` 200 հազար, իշխանությունը` 100 հազար, կարեւոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է աոաջին հերթին ներկայիս իշխանությունը` նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով` մենք բոլորս` այն մարդիկ, որոնց […]

“Լիսկայի ժամը անցել ա”. Ժամանակ

“Էսօր քո ժամդ էլ ա լրացել, իմն էլ: Վաղը մեր տեսակետը մամուլով կարտահայտվի մեր արած գործը եւ էդ տգետի արտահայտության պատախանը”,-երեկ “Ժամանակ”-ի հարցին ի պատասխան հայտարարեց Սյունիքի մարզպետ Սւրեն Խաչատրյանը` ի պատասխան “Դե ֆակտոյի” էջերում տարվա մարզպետ հռչակվելու մասին ԱԺ-ում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հնչեցրած գնահատականին: Թերթի դիտարկմանը, թե լրագրողի աշխատանքային ժամը չի լրացել, մարզպետը […]

80 մլն դոլար հանուն Դեդ Հասանի վրեժի. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, օրենքով գող Դեդ Հասանի սպանությունից հետո նրա կլանի ներկայացուցիչները գումար են հանգանակում, որը պետք է ուղղվի նրա վրեժը լուծելուն`սպանության պատվիատուների ֆիզիկական ոչնչացմանը: Նույն տեղեկություններով արդեն իսկ հանգանակվել է 80 միլիոն դոլար: Թերթը նշում է, որ Դեդ Հասանն ազգությամբ եզդի է, իսկ եզդիների մոտ գործում է արյան վրեժի ինստիտուտը, որը ենթադրում է, որ […]

Զանգի փոխարեն` Լեյլան եւ Ալլան. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի թիվ 177 դպրոցում դասը սկսվելու եւ ավարտվելու մասին ազդարարում են երգչուհիներ Լելյա Սարիբեկյանն ու Ալլա Լեւոնյանը: Իհարկե, նրանք ոչ թե անձամբ են դա անում, այլ իրենց երգերի միջոցով: Դպրոցներում զանգի փոխարեն որեւէ երաժշտություն է հնչում: Թիվ 177 դպորցում ընտրվել են նշված երգչուհիների երգերը: Դպրոցի տնօրեն Ռաֆայել Մադոյանը հաստատել է տեղեկությունը` ավելացնելով, […]

Գագիկ Բեգլարյանը նախկին աթոռն է ուզում. Ժամանակ

 Ըստ “Ժամանակ”-ի, Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ։ Թերթը նշում  է, որ  մայիսին տեղի են ունենալու Երեւանի քաղաքապետի եւ ավագանու նոր ընտրություններ Երեկ ԱԺ եկած Գագիկ Բեգլարյանին թերթը հարց է ուղղել` ճի՞շտ է, որ ուզում է նորից քաղաքապետ դառնալ եւ ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցելո՞ւ է։ […]

Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ-ի քանդման մասին. Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Չորրորդ ինքնիշխանությանը”:   –Իսկ Դուք էլ ե՞ք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է:  -Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետեւ դրա մղձավանջային հետեւանքն ինձ համար ակնհայտ է: Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել […]

Հայրիկյանը Ծառուկյան չէ. Ժողովուրդ

“Պարույր Հայրիկյանը Գագիկ Ծառուկյանը չէ եւ իր որոշման հրապարակմանը շաբաթներով սպասեցնել չտվեց, այլ ընդամենը 1 լրացուցիչ օր: Բանն այն է, որ ասուլիսը պետք է կայանար դեռ փետրվարի 4-ին “Ազդակ» ակումբում: Բայց նախորդ օրը որոշումը փոխվեց, եւ մեկ օրով ասուլիսը հետաձգվեց ու անցկացվեց արդեն “Գոլդեն թյուլիփ” հյուրանոցում: Հետաձգվելու բուն պատճառը չգիտենք, կարելի է ենթադրել, որ Հայրիկյանը […]

“Չեբուրաշկաներն ու Շապոկլյակները” . Առավոտ

Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. “Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ:  Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեբ: […]

Տարոնը չի գոհացնում . Ժողովուրդ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերերել: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է ներքին որոշում “քաղաքային կռիվ” տալու համար: Նրանց չի գոհացնում Երեւանի քաղաքապետի աշխատանքը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը թերթին ասել է, որ առայժմ պաշտոնական որեւէ քննարկում տեղի չի ունեցել, հետեւաբար չկա […]

Քուր ջան հանվի, վերեւից հրահանգ կա. Հրապարակ

Թերթը երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի երեւանյան հանդիպումների ոչ ծրագրային մանրամասներին է անդրադարձել. “Քուր ջան, մորքուր, տիկին ջան, հանվեք, նոր առաջացեք, հրահանգ կա”: Ահա այսպես էին երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը երիտասարդ դռնապանները դիմավորում կանանց, ովքեր եկել էին Սերժ Սարգսյանին հանդիպելու: Նախ անակնկալի էին գալիս հանվելու հրահանգը լսելով, ապա, հասկանալով, որ խոսքը վերարկուի մասին է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված