25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գազը կթանկանա. Հայկական ժամանակ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը իր փետրվարի 12-ի նիստում քննարկելով առաջիկայում Հայաստանում սպասվող գնաճի ցուցանիշը ընդգծել է, որ սպասվում է գազի սակագնի աճ, ընդ որում` դա կարող է հանգեցնել բարձր ընդհանուր գնաճի: Այն, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող գազի սակագինը բարձրանալու է, հայտնի է բոլորին, բայց որևէ պաշտոնական մարմին այդ մասին հրապարակային կանխատեսումներ չի անում: Փաստորեն, ԿԲ-ն […]

Թեժ է լինելու. 168 ժամ

Եթե կառավարությունը փետրվարի 14-ին կայանալիք նիստում հաստատի “Երեւանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ապա Երեւանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան 2013թ. մայիսի 5-ին: “Քաղաքական ուժերից որո՞նք թեկնածու կառաջադրեն այդ ընտրություններին։ Ըստ կանխատեսումների՝ ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ բավական թեժ պայքար է սպասվում Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում։ “Ժառանգություն”  կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ  Խուրշուդյանը […]

Հայաստանի նախագահը չպե՞տք է հայ լինի.168 ժամ

Աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը, հետեւելով ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ելույթներին, եկել է այն համոզման, որ Հայաստանի նախագահը չպետք է հայ լինի: Նրա կարծիքով` որեւէ եվրոպացի մեր երկիրն այս վիճակից ավելի լավ դուրս կբերի: “Հետեւում եմ նախընտրական քարոզչությանն ու զգում եմ, որ իմ մեջ վախ կա: Լսում ես, ուզում ես հավատալ, բայց վախենում ես հավատալ: […]

Վարդանիկին հերթ կհասնի՞. Հայկական ժամանակ

Դեռեւս 2012-ի հոկտեմբերի 16-ին Գյումրիի քաղաքապետարանում կատարված չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում, վատնում) 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում, մի խումբ անձանց ներգրավմամբ չարաշահումներ, խոշոր չափերի յուրացում): Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: “Այդ քրգործի […]

Անդրիաս Ղուկասայանը դավադրությո՞ւն է արել. 168 ժամ

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը, ըստ “Arni Consult” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի` պետք է սահմանվի որպես արհեսատծին անհաղթահարելի խոչընդոտ եւ ընտրությունների հետաձգման պատճառ չդառնա: “Հակառակ դեպքում յուրաքանչյուրն էլ կարող է ընտրություններից 20 օր առաջ հացադուլ հայտարարել, ասել, որ 20 օր հետո իր առողջական վիճակը կվատանա եւ […]

Բագրատյանը չեզոքացրել է Լյովիկին. Հրապարակ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին տված բավականին աղմկոտ հարցազրույցում նաեւ տեսակետ է հայտնում, որ մարգինալ ուժերի հույսին մնացած Հրանտ Բագրատյանն իր օրերում չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր նախագահական ընտրություններին ՀԱԿ մասնակցության հարցը, ինքնուրույն որոշում է կայացրել. թող գար, ջարդեր այդ մթնոլորտը` սեփական արգումենտներով,- պնդում է Զուրաբյանը: Սակայն, ինչպես տեղեկացնում են ՀԱԿ […]

Արթիկում Վարագյանները լծվել են. Ժողովուրդ

ՀՀ նախագահի թեկնածու` Սերժ Սարգսյանի Շիրակի մարզ կատարած այցից հետո Արթիկում կրկին ակտիվացել է ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում տարծաշրջանի ազդեցիկ մարդկանց հետ եւ կոչ անում ընտրել Ս. Սարգսյանին: Ի դեպ, վերջերս նրա եղբայրը` Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը նշանակվել է “Հայռուսգազարդ”-ի Արթիկի մասնաճյուղի տնօրեն, իսկ նրա մյուս եղբայրը` Մանվել […]

Էպոսագետի տանը 24 ընտրող կա. Հայկական ժամանակ

Թերթը ուսումնասիրել է ԿԸՀ-ի կայքում հրապարակված ընտրողների ռեգիստրը եւ պարզել, որ  նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի բնակության հասցեում գրանցված է 24 ընտրող, տարբեր ազգանուններով։ Թեկնածուն թերթի հետ  զրույցում պարզաբանեց, որ ինքը տեղյակ է, եւ այդտեղ ոչ մի խնդիր չկա։ Իսկ իրականությունը, ըստ Սեդրակյանի, հետեւյալն է՝ Զաքարիա Քանաքեռցու փողոցում, որտեղ բնակվում է ինքը, նույն հասցեի, նույն համարի […]

Ալիկ Սերգեյիչը թռնող չի. Հրապարակ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական եւ նրա ընտրական շտաբներից մեկի պատասխանատու ԱլիկՍարգսյանի՝ նախագահական ընտրություններին ունեցած մասնակցության մասին վերջերս հակասական լուրեր են շրջանառվում: Մեկխոսվում է, որ նախկին ոստիկանապետը նեղացած է իր պաշտոնանկության փաստից եւ մի կողմ է քաշվել ու նախկին ակտիվությամբ չիաշխատում, հաջորդ պահին էլ լուրեր են տարածվում, թե Սերգեյիչն այնուամենայնիվ ամեն ինչ անում է իրեն վստահված Արարատիմարզում  Սերժ Սարգսյանի համար “աննախադեպ” հաղթանակ ապահովելու համար: Իրականում ինչո՞վ է զբաղված Ալիկ Սերգեյիչը, թերթը զանգահարեց նրան: – Պարոն Սարգսյան, հակասական տեղեկություններ են Ձեր մասին տարածվում, վերջերս հատկապես խոսվում է, որ Դուք հայրենի մարզումպարբերաբար հավաքներ եք նախաձեռնում եւ կարծես թե Ձեր դիրքերի վերականգնման խնդիր ունեք ու փորձում եք… (հարցն անավարտ է մնում): -Երբեք նախագահի վստահությունը իմ հանդեպ չի խաթարվել, նա հիմա էլ է ինձ վստահում եւ գիտի, որ իմ տեսակով դավաճան մարդ չեմ, թիմ, ճամբար փոխող չկա: Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նա չի տեսել ավստահելի մի քայլ, որը ես թույլ տված լինեմ: Նման բան չի եղել, ես […]

Ինչու են նեղացրել Բալասանյանին. Ժողովուրդ

Նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Սերժ Սարգսյանի համար: 2010 թվականին արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ապտակին արժանացավ` Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ կատարած իր սխալ աշխատանքի համար: Շաբաթ օրը նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները նեղացրել են Հայաստանի երկրորդ մայրաքաղաք, Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Նրանք այնպես են դասավորել Սերժ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված