25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Բատկան եկել է փողի հետեւի՞ց. Ժամանակ

Ըստ թերթի, Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու եւ զվարճանքների “Փարավոն” կենտրոնի բացմանը, այլ պարզելու բան ունի Ծառուկյանից: Լուկաշենկոն Ծառուկյանից պետք է  պարզի, թե անցած տարվա խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզարշավի մասնակցած տրակոտորների համար ինչու մինչեւ հիմա չի վճարում: Թերթի տեղեկություններով Լուկաշենկոյի հետ ժամանած պատվիրակությունն իր հետ […]

Ազատագրել եք, որ ինչ անենք … Առավոտ

“Առավոտի” խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. Չեմ ուզում հերթապահ բառեր գրել մայիսի 9-ի մասին` “եռատոն, հաղթանակների ամիս եւ այլ”: Արժանին մատուցենք բոլորին` մեր երեք նախագահներին, Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկներին, ամբողջ հայ ժողովրդին, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք: 20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել: […]

Ով է մյուս փոխվարչապետը. Հայկական ժամանակ

Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունում մի քանի փովարչապետներ պետք է լինեն: Վարչապետը ասել է, թե Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նշել է սահմանադրական փոփոխություններ կատարելու եւ փոխվարչապետների քանակն ավելացնելու մասին: Թերթի տեղեկություններով` մյուս փոխվարչապետը պետք է դառնա Վաչե Գաբրիելյանը: Վերջինիս այսօրվա կարգավիճակը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար մեղմ ասած` այնքան էլ լուրջ […]

“Նաիրիտը” կփրկվի. Հայկական ժամանակ

Ռուսական “Իտերա” եւ “Ռոսնեֆտ” ընկերությունները բանակցություններ են վարում Հայաստանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկության` “Նաիրիտի” արդիականացման աշխատանքներին մասնակցություն ունենալու վերաբերյալ: Այս մասին ըստ թերթի` գրել է ռուսական “Վեդոմոստի” օրաթերթը` վկայակոչելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ “Նաիրիտի” ներկայացուցիչներին: “Իտերա”-ի աղբյուրը հաստատել է, որ ընկերությունը ներկայումս քննարկում է նախագծին մասնակցության մի շարք տարբերակներ: Որոշումը կարող է կայացվել […]

Սերժ Սարգսյանը ականջալուր է եղել Տեր-Պետրոսյանի բոլոր “ճշգրիտ հաշվարկներին” . Առավոտ

Առհասարակ, երբ քաղաքական ուժերը փորձում են իրենց մարտավարության անխսալականությունն ապացուցել եւ իրենց “ճշգրիտ հաշվարկների” ու քայլերի գնալու ընդունակությունները ներկայացնել հանրությանը, կարծես մտածված կամ ակամայից անուշադրության են մատնում իշխանության առավել խորամանկ էությունը: Իշխանություններին կարելի է մեղադրել եւ պետք է մեղադրել երկրում բոլոր արատավոր երեւույթների եւ ձախողումների համար եւ նրանք որքան շատ քննադատվեն՝ այնքան իրենց զգոն կպահեն: […]

“Ինչ տեսակ մարդ ես դու … “. Հրապարակ

Ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանը փետրվարի սկզբին բաց նամակ հղեց ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին, ով համարձակվել էր քննադատել սպորտում տիրող վիճակը եւ մասնավորապես օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունները, որոնք սովորաբար նույնացվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրա նամակը հատկապես լայնորեն լուսաբանվեց մամուլում եւ ԲՀԿ-ի ազդեցությն տակ գտնվող ԶԼՄ-ներում: Իսկ նամակում ասվում […]

Գեներալն ու գեներալի որդին. ՉԻ

Թերթի տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադոդերր: Թերթի  աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի […]

Տեղակալի հարցը. Հրապարակ

ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ “կանոնակարգի”` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել […]

ԲՀԿ-ում “շոկ” չէ, այլ պառակտում. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հարցազրույց է տվել Zham.am-ին եւ հարցին, թե “այսօր օրաթերթթերից մեկը հղում անելով ԲՀԿ աղբյուրին տեղեկացնում է, թե մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում շոկ է: Կա նման բան”,-հայտարարել է. “Ոչ չկա: Ավելին ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ […]

Քոչարյանը տեւական ժամանակ լարված էր. Հայկական ժամանակ

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա փոխարեն Վովա Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը: Պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց թերթի տեղեկություններով, Հ. Քոչարյանը արդեն տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված