18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

“Նաիրիտում” էլի փող չկա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”  “Նաիրիտ”  գործարանում կրկին դեպրեսիոն տրամադրություն է: Անցյալ անգամ, երբ աշխատողները գործադուլ էին հայտարարել եւ իրենց աշխատավարձը պահանջելով գնացել էին կառավարություն, նրանց արագ վճարեցին 2012-ի մայիսի փողը, իսկ հունիսինը խոստացան տալ մայիսի 20-ին: Մայիսի 20-ն անցել է, բայց “Նաիրիտ” ՓԲԸ-ում կրկին փող չկա: Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Չհասկացանք, արա, մենք խնամի՜ չենք ունեցել, բա՜ն չենք ունեցել. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  “Ասում են” խորագրի ներքո կարդում ենք, թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական “շարքերում”. Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. “Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր”:  “Ինչ անե՜մ, խնամիս […]

Ուր են գործարարները.Հայկական ժամանակ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր, փոխանցվել է 1 մլն դրամ: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

Ընդդիմությունը ազգի մասին չի մտածում. Առավոտ

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս): “Առավոտի” հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. “Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել”: Թերթի հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. “Բոլորը”: Այն հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ […]

Թալանել են . Հրապարակ

Երբեմն նույնիսկ առաջին հայացքից առավելագույնս պաշտպանված անձինք են դառնում հանցագործության զոհ: “Հրապարակը” գրում է, որ երեկ առավոտյան մի երիտասարդ տղա շենքի բակում պոկել է տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել է, որ կինը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մորաքույրն է` Սուսաննա Հովսեփյանը: Ականատեսների խոսքով, ընդամենը րոպեներ անց շենքի բակը լցվել է […]

Ասեն, չասեն` դա է. Հայոց աշխարհ

ԲՀԿ-ին համարում եք ընդդիմություն՝ անգամ այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն կարող լինել։ Պատասխանելով թերթի այս հարցին, Սամվել Նիկոյանը նկատեց. “Ես երեւույթներին տալիս եմ քաղաքագիտական գնահատական. այն քաղաքական ուժերը, որոնք կառավարության ձեւավորմանը չեն մասնակցել, ընդդիմություն են։  Իսկ ընդդիմություն նշանակում է ոչ թե ջարդել, փշրել, այլ կառավարության, իշխանության տեսակետներին այլընտրանքային տեսակետներ […]

Ո՞ւմ կտրվի Հայաստանի ավացիոն ոլորտը. Հայոց աշխարհ

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունն այժմ ուսումնասիրում է ավիացիոն ոլորտում խորհրդատվություն տրամադրող կանադական KNM aviation ընկերության առաջարկը: Օրերս ընկերության նախագահ Միշել Դիֆեյսը պաշտոնական նամակով դիմել էր քաղավիացիայի վարչությանը` առաջարկելով իրենց աջակցությունը ավիացիայի ոլորտում փոփոխություններ իրականացնելու հարցում:  Կանադական ընկերության Երեւանի ներկայացուցիչ Րաֆֆի Էլիոթը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը հետաքրքրվել է հայկական ավիաշուկայով առաջին հերթին […]

Հերյուրեմ գազդ. ՉԻ

Անդրադառնալով գազի թանկացմանը` Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե “դեռ հերյուրանք `, էդ ինչ խոսում են այդ մասին”:  “Ֆորմալ առումով Արմեն Մովսիսյանն, իհարկե, իրավացի է: Օրինակ եթե մարդը վայր է ընկնում շենքի 14-րդ հարկից ու մեկը կողքից գոռում է “վակ, ընկավ”, քանի դեռ վայր ընկնողն օդում է` հերյուրանք է: Հենց դխկա ասֆալտին` հերյուրանքը կդառնա […]

“Տապորին” ազատել են ՉԻ

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը, ում շատերը ճանարում են “Տապոր”, ինչպես նաեւ “Բիզոն” մականուններով։ Թերթը նշում է,  որ սա այն ոստիկաններից է, որը տարիներ շարունակ բացահայտ ապօրինություններ է կատարել քաղաքացիների նկատմամբ, աչքի է ընկել քաղբանտարկյալների դատավարությունների ժամանակ դատարանների մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ կանանց […]

Դարձյալ Շուշանի ամուսինը. ՉԻ

Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Բաբայանը` Շերիֆը, որր “Զվաթնոց” օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր: Գրվել էր նաեւ, թե արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը եւ հեռանալ: Պարզվում է, որ այս տեղեկությունների տարածման հետեւում կանգնած է Շուշան Պետրոսյանի ոստիկան ամուսինը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի