20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու են ի հայտ եկել Սուրիկ Խաչատրյանի հին մեղքերը. Ժամանակ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։ Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ն ու ենթադրում, որ սա  նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ձգել այդ հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի  պաշտոնակատար Արա Դոլունցը։ Ըստ թերթի, Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում եւ հույս ունի նախաքննության ավարտից եւ իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն […]

Արտագաղթը՝ ըստ Թոխմախի Մհերի. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ Ինքնիշխանություն”-ն է անդրադարձել  հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի արտագաղթի հայտարարությանը:  Պատագամավորը մասնավորապես ասել էր. “Հո չեն գնում ընդեղ նախարար կամ վարչության պետ աշխատում, գնում են բանվորության: Մնացեք, ստեղ արեք էդ բանվորությունը, ավելի ձեռ կտա ձեզ”:   Փաստորեն, Մհեր Սեդրակյանի կարծիքով, արտագնա աշխատանքի մեկնողներն ապուշներ են. չեն հասկանում, որ Հայաստանում բանվորություն անելն ավելի ձեռնտու է, դրա […]

“Միցուբիշի” չլինի, չեն հովանա. Հայկական ժամանակ

Վերջերս ԱԺ աշխատակազմը խորհրդարանի համար պատվիրել է 5 հատ օդորակիչ, 3 միլիոն 557 հազար 500 դրամ ընդհանուր արժեքով: ԱԺ-ից պատվիրվել էր, որ օդորակիչը պետք է լինի ոչ ավել, ոչ պակաս` քան Mitsubishi Electric: Ոլորտի մասնագետները  “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հավաստիացրին, որ նման որակ ապահովող, նույնիսկ մեկ մակերեսի` 60 քմ-ի օդափոխման համար նախատեսված, ասենք “Էլ Ջի” […]

Ռուսաստանը պահանջում է մերոնցից. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարության եւ ռուսական “Իտեռա” ընկերության միջեւ “Նաիրիտի” շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են։ Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրջ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմը պահանջում է զրոյացնել “Նաիրիտի” պարտքերը եւ որպես որեւէ պարտավորությամբ չծանրաբեռնված ընկերություն վաճառել իրենց։ Հայկական կողմին, սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ։ Խնդիրն այն […]

Ովքե՞ր են բանակի բինգո-միջնորդները. Ժամանակ

2013-ի գարնանային զորակոչը երեկ մեկնարկեց. մոտ 180-200 նորակոչիկ ստացավ պատվաստում եւ բժշկական քննություն անցավ: Թեմային անդրադառնում է  “Ժամանակ” թերթը: ՀՀ Զինված ուժերի գլխավոր թերապեւտ, գնդապետ Գայանե Ղուկասյանը թերթին հայտնեց, որ զինակոչիկների մոտ ամենաշատ հանդիպող խնդիրը ջերմային հակազդեցությունն է նախքան պատվաստումը եւ դրանից հետո: ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Լեւոն Մնացականյանը չժխտեց, որ այսօր կան անձինք, ովքեր […]

Սյունիքի նախկին մարզպետը կրակել է հղի սիրուհու վրա. Առավոտ

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը “Առավոտ”-ին  դրվագներ է պատմել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության մասին:  Նրա խոսքերով, 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք: Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, […]

Դաժանաբար սպանել է կնոջը դանակահարել աղջիկներին. Ժամանակ

Կոտայքի մարզի Ակունք գյուղը երեկվանից ցնցված է գյուղում տեղի ունեցած միջադեպից. 37 ամյա Աշոտ Գևորգյանը դանակահարել է իր 2 դուստրերին` Մարիամին ու Շողակաթին, և դաժանաբար սպանել կնոջը` 31 ամյա Անուշ Գևորգյանին: Գևորգյանների տան ժամացույցը կանգ է առել, հուշում է,որ դեպքը տեղի է ունեցել 21:30-ի սահմաններում: Դեպքի վայրում 6 դանակ է հայտնաբերվել: Աշոտ Գևորգյանը նախ դանակահարել […]

Գլխավոր գանձապետը գրանտ չի սիրում. 168 ժամ

ՀՀ ֆինանսների նախագահի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով “168 ժամ”-ի թղթակցի հարցին, թե ինչու՞ են միջազգային կառույցները Հայաստանին ավելի քիչ օժանդակում դրամաշնորհների տեսքով եւ ավելի շատ վարկեր են տալիս, պատասխանել է. “Իսկ ի՞նչու է պետք, որ Հայաստանին ավելի շատ օգնեն: Հայաստանը պետք է ձգտի այնպիսի երկիր դառալ, որ ինքը մտածի մյուսներին օգնելու մասին”:  Ըստ Ատոմ […]

Երեւանի ավագանու անդամները մեխի գլուխ են. Չորրորդ ինքնիշխանություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության օրը Երեւանի ավագանին քվեարկությամբ հաստատել է ընդամենը հունիսի 8-ին՝ Երեւանի ավագանու անդրանիկ նիստի շրջանակներում։ Մինչդեռ, օրինակ, ըստ “Չորրորդ ինքնիշխանության” ԱԺ պատգամավորներին հրավիրատոմսերը սկսել են բաժանվել դեռեւս չորեքշաբթի օրվանից։ Ստացվում է, որ Երեւանի ավագանու անդամները մեխի գլուխ են, եւ վերադաս մարմինը համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս՝ առանց նրանց քվեարկության հաստատման՝ օր նշանակելով […]

ՀԷԿ-երի Նաիրան՝ փոխքաղաքապե՞տ. Ժամանակ

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից հետո Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմում կարող է որոշակի փոփոխություններ տեղի ունենան: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը: Մասնավորապես Երեւանի ավագանու անդամ եւ նախկին ավագանու կազմում Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կարող է նշանակվել փոխքաղաքապետ: Թերթը հիշեցնում է,  որ Ն. Նահապետյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ի կանանց խորհրդի անդամ: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի