29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանի բողոքից հետո Սերժ Սարգսյանը ելման դրություն է տվել. Հրապարակ

image_22692

Ըստ “Հրապարակի”, սպորտի նախարար Յուրի Վարդանյանին չի հաջողվել ավարտին հասցնել սկսած գործը եւ քանդել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը։ Ինչպես հայտնի է, պաշտոնն ստանձնելուց օրեր անց նա հրահանգել էր քանդել այն եւ դարձնել նախարարության խորհրդակցությունների սենյակ։ Ավելին՝խոսվում էր, որ Վարդանյանն իր ձեռքով էր պոկել սենյակի ցուցատախտակը։ Երեկ տեղեկացանք, որ ամեն ինչ վերադարձրել են ելման դրություն՝ […]

Պատգամավորներից ո՞ւմ աշխատավարձն են պահել. Հայկական ժամանակ

image_22691

Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  որոշ պատգամավորներ աշխատավարձը ստանալու պահին են իմացել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար իրենց աշխատավարձից պահումներ են արվել։ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը թերթին է տրամադրել նիստից բացակա պատգամավորների ցանկը եւ այն պահումները, որ արվել են նրանց աշխատավարձերից։ Այսպիսով, […]

Սուրեն Խաչատրյանի բացասական կողմերը դրսեւորվել են հետագայում՝ Հոկտեմբերի 27-ից հետո. Առավոտ

image_22641

“Ես մի բան կարող եմ ասել` պաշտպանության նախարարը այդպես երբեք չի առաջնորդվել խնդրանքներով: Ես չեմ կարծում, որ ՎԱզգեն Սարգսյանի կողմից ինչ-որ խնդրանքների գործընթաց է գնացել: Ես այդպիսի բան չեմ հիշում այդ հարցում”,-երեկ “Առավոտի” հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանն այսպես հերքեց Վազգեն Մանուկյանի պնդումը , որ Վազգեն Սարգսյանն է իրեն […]

Դժբախտ պատահար “Նաիրիտում”. Հրապարակ

image_22639

Երեկ “Նաիրիտ” ՓԲԸ-ում դժբախտ պատահար է գրանցվել: Ծառից վայր է ընկել եւ տեղում մահացել գործարանի աշխատակից, 50-ամյա Լեւոն Խաչատրյանը: Երիտասարդը կին ուներ եւ երեխաներ: Բանվորներից մեկը թերթին  պատմել է, որ Լեւոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին եւ գլխուղեղի վնասվածք ստացել: “Նաիրիտ” գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, եւ աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում […]

31 հազար եվրո` թարգմանության համար. ԵԽ-ն Հայաստանի բյուջեն կճեղքի. Ժամանակ

image_22636

ԵԽ-ում Հայաստանի նախագահության ստանձման կապակցությամբ 2013-ի հունիսի 18-ին Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության ծախսերը ուղիղ ձեւով վճարման համար տարածքային կառավարման նախարարությունը 31 հազար եվրոյին համարժեք դրամ է ուզում կառավարության պահուստային ֆոնդից: “Կոնգրեսի բյուրոյի նիստերը թարգմանվում են 5 լեզվով`անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն: Քանի որ Բյուրոյի նիստը համարվում է բարձրաստիճան […]

Այստեղ էլ են թանկացումներ. Հրապարակ

image_22635

Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել, որպեսզի հասկանան՝ ինչ կորցրին, ինչքան կորցրին, ապա և՝ նախապատրաստվեն գալիք 2017-18-ի ընտրություններին։ Վիճակը, ըստ նրանց, ուղղակի ողբերգական է։ Գրում է “Հրապարակ”-ը: Պարզվել է, որ նախորդ՝ 2007– ի ընտրությունների համեմատ ուղիղ երկու անգամ ավելացել են մանդատների գները, եթե 2007-ին […]

Կրճատումներ ոստիկանությունում եւ դպրոցներում. Ժամանակ

image_22634

Մինչ կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 35 հազար դրամից այն դարձնելով 45 հազար դրամ, ըստ “Ժամանակ”-ի,  պետական մի շարք հիմնարկներում կրճատումներ են գնում։ Մասնավորապես, կրճատումներ կան ոստիկանությունում եւ դպրոցներում։ Արդյունքում՝ կավելանա գործազուրկների բանակը։ Ի դեպ, այսօր կառավարության նիստի քննարկմանն է ներկայացվելու նվազագույն աշխատավարձի մասին օրենքի նախագիծը, որով կառավարությունը պատրաստվում է համապատասխան փոփոխություն […]

“Արմավիայի” փոխարեն մի քանիսը կլինեն. Ժամանակ

image_22631

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկ “Ժամանակին” տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ռազմավարությունը։ Նրա փոխանցմամբ՝ սնանկացած “Արմավիայի” փոխարեն շուտով հայկական ավիաընկերություններ կսկսեն գործել ՀՀ ավիացիայի շուկայում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ օրեր առաջ “Արմավիան” առողջացման ծրագիր էր ներկայացրել, ապա Ա. Մովսիսյանը թերթին ասաց, որ այդպիսի ծրագիր չի լինելու։ […]

Կառավարությունը չի գտնում սուբսիդիան. Հայկական ժամանակ

image_22632

Առաջիկա ուրբաթ օրը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է եւ ըստ ամենայնի որոշում կկայացվի ներքին սպառման գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Թեմային անդարդառնում է  “Հայկական ժամանակ”-ն ու հիշեցնում, որ  որպես գազի նոր սակագին առաջարկվում է հազար խմ-ի դիմաց 156 հազար դրամ, ավելի քանի 10 հազար խմ սպառողների համար՝ 277 […]

Չարաշահումներ Լոնդիկի մոտ. Չորրորդ ինքնիշխանություն

image_22633

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ Արարատի մարզպետարանում ստուգումներ են իրականացվում։ Թերթի տեղեկություններով, տուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վիրաբյանի՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետեւանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել իրենց հասանելիք դիզվառելանյութը։ Թերթը  փորձեց Արարատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի