18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Դժգոհ են Հովիկ Աբրահամյանից. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում դժգոհություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է անցած շաբաթ ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվության առնչությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթին, ով հայտարարել էր. ”Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք […]

Էլիտար ծեծ. Հայկական ժամանակ

Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է` շշուկով պատմում են, որ մոտ 10 օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, ով, ըստ նույն տեղեկությունների, թիկանապհների հետ ուտել-խմելիս է եղել  Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց մեջ վեճ է սկսվել: Հայկ Կարապետյանն, ըստ նույն շրջանակների, վնասվածք է […]

Տարոնի ունեցվածքի վերաբերյալ դատախազության պատասխանը. Առավոտ

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ստուգել, թե ինչպես է ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող երիտասարդ Տարոն Մարգարյանը կուտակել այն ունեցվածքը, որը ներկայացված էր նրա հայտարարագրում, եթե ոչ ժառանգություն է ստացել, ոչ աշխատավարձն է բավարարում, ոչ էլ այլ կղմնակի եկամուտներ ունի: Դատախազությունը պատասխանել է, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ ՀԱԿ-ը հանցանքի […]

Այլընտրանքային Զոհրաբյանին զանգեցին ճիշտ ժամանակին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, այն ժամանակ, երբ Ազգային ժողովում թե ընդդիմության, թե իշխանությունների կողմից եռում է քննադատությունն՝ ուղղված կառավարության աշխատանքներին՝ հաշվի առնելով մի շարք ոլորտներում ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի արձանագրած խախտումները, իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն կիսադատարկ է թողնում պատգամավորական աթոռներն ու լռում է։ Թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում նման պասիվությունը, եւ արդյոք ԲՀԿ-ական հերթական բոյկոտը չէ, […]

Զինդատախազի ՛՛խաղերը՛՛. Հրապարակ

Նախօրեին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը խիստ գործնական դուրս էր գալիս կառավարության շենքից: Բախվելով նրան, “Հրապարակ”-ի թղթակիցը  հետաքրքրվեց՝ որեւէ նոր “հանգամա՞նք” է առաջացել Գորիսի դեպքերի հետ կապված: “Այն, ինչ ասել ենք մամուլին, որեւէ լրացուցիչ բան հայտնելու անհրաժեշտություն այս պահին չկա”: Դեպքերից  հետո Դուք այցելել էիք Արտակ Բուդաղյանին, հետո էլի այցելել ու հարցաքննե՞լ եք նրան: “Բոլորին էլ հարցաքննում […]

Ընկավ ԲՀԿ վերջին մոհիկանը. Ժամանակ

ԲՀԿ-ն երեկ զրկվեց վարչական վերջին լծակից. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնանկ է արել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին եւ նրա փոխարեն նշանակել ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին։ Թեմային անդրադառնում է “Ժամանակ” օրաթերթը: Արթուր Կիրակոսյանը  2010-ից ՀՀԿ Նուբարաշենի արածքային կազմակերպության նախագահն է եւ ՀՀԿ խորհրդի անդամ։ 2005-ից մինչ օրս աշխատում է “Տրանս Ալյանս” մաքսային պահեստում` որպես երկաթգծի […]

Ծառուկյանը՝ վարչապե՞տ . 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների կոնտեքստում հնարավոր է համարվում ինչպես ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Հենց այդ հանգամանքով են ոմանք բացատրում ԲՀԿ-ականների՝ վերջին շրջանում դրսեւորվող բավական զուսպ վերաբերմունքն իշխանության նկատմամբ։ ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա կարող է լուծել մի շարք աշխարհաքաղաքական հարցեր։ Նոյեմբերին […]

Պատգամավորի օգնական դուստրն է ամուսնանում. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, հունիսի 29-ին իշխանական էլիտան հերթական հարսանիքին կմասնակցի: Ամուսնանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դուստրը: Երեկ ԱԺ-ում այս առիթով իրարանցում էր: Բանն այն է, որ Բադեյանի աղջիկը նաեւ պատգամավոր հայրիկի օգնականն է, եւ հարսանիքի հրավիրատոմսերն ԱԺ-ում միմյանց փոխանցում էին ԱԺ մյուս պատգամավորների օգնականները եւ որոշ պատգամավորներ: Ի դեպ, փեսացուն Բադեյանի աղջկա համակուրսեցին է, […]

Սյունիքի ևս մեկ մարզպետացու. Չորրորդ ինքնիշխանություն

”ՉԻ” տեղեկություններով՝  որպես Սյունիքի ապագա մարզպետ շրջանառվում է նաեւ գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի թեկնածությունը։ Վերջինս Սերժ Սարգսյանի հայրենակիցն է, Մելոն ծնվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1988թ.-ից Մելոն մասնակցել է Արցախյան շարժմանը, ապա պատերզմի տարիներին գլխավորել է ”Մելիք Բարխուդար” կամավորական ջոկատների միավորումը։ Այնուհետեւ վերջինս բավական երկար ժամանակ եղել է բրիգադի հրամանատար, իսկ 2007թ.-ից զբաղեցնում է […]

Էջմիածնի քաղաքապետը բիզնես չունի՞. Ժամանակ

Չնայած կառավարության խոստումներին` կարկուտից տուժած Արագածոտնի մարզում արդեն իսկ շատերն են արտագաղթում: Այս մարզում կայացած կառավարության արտագնա նիստի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ”Ժամանակի” հարցին ի պատասխան հայտարարեց, թե ”էս մեր ժողովուրդը սիրում է  արտագաղթել” և արտագաղթը միայն այդ մարզում չէ: Ի դեպ, չնայած Էջմիածնում և տարածքում Գրիգորյանների ունեցած տարատեսակ բիզնեսների մասին տեղեկություններին` Էջմիածնի քաղաքապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի