23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը պարա՞պ է եղել. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԱԱԽ վերջին նիստին եւ իր մասնակցությամբ հարուցել բոլորի, այդ թվում՝ ԱԱԽ որոշ անդամների զարմանքը: Վերջին անգամ նա ԱԱԽ նիստին մասնակցել էր 2012-ի մարտի 1-ին։ “Ժամանակի” դիտարկմանը՝ տարօրինակ է նրա երկարատեւ բացակայությունից հետո հանկարծակի մասնակցությունը եւ այդ մասնակցության պատճառների անհայտությունը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. […]

Իշխանը շարունակելու է. Հայկական ժամանակ

Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը, որը ՎՊ նախագահ էր դարձել 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Թեեւ օրենքն անձին թույլ է տալիս երկու անգամ անընդմեջ զբաղեցնել այս պաշտոնը, սակայն, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  ՎՊ 2013թ. աղմկահարույց հաշվետվությունից հետո շատերն են կասկածի տակ դնում Զաքարյանի երկրորդ ժամկետի հավանականությունը։  Ըստ գործող օրենսդրության, […]

Հաղթանակի հուշարձան թե՞ գերեզմանաքար. Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տե­ղի է ունեցել լեգենդար “Արարատ” ֆուտբոլային թիմի հաղթա­նակի 40-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողու­թյունը: 1973 թվականի հոկտեմբերի 10-ին ԽՍՀՄ գավաթի եզ­րափակիչում “Արարատը” 2-1 հաշվով հաղթանակ տոնելով Կիեւի “Դինամոյի” նկատմամբ, պատմության մեջ առաջին ան­գամ տիրացավ պատվավոր տիտղոսին: Թեմային անդրադարձել է  “Հայկական ժամանակ”-ը: Ու այդ առիթով ռուսաստանահայ գործարար, ծնունդով ագարակցի Հրաչյա Պողոսյանի […]

ԲՀԿ-ում կարող է՞ “մեռել” են. Իրատես de facto

ԲՀԿ-ում լռություն է՝ “խորունկ-խորհրդավոր”: Լինելով երդվյալ “մաքսամետ”, բրյուսելյան իր այցով խաչ քաշելով սեփական իմիջի վրա, որպես դիվանագիտությանը քիչումիչ տիրապետող կուսակցություն, լինելով ԵԺԿ-ից մեկընդմիշտ “արտաքսված”, ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։ Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն: Մինչդեռ, որպես քաղաքական միավոր, պարտավոր էր հստակ դիրքորոշում ունենալ, հայտարարությամբ հանդես գալ, […]

Թող Էջմիածինը քանդեն. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փաիիզում մրցանակի է արժանացել առաջիկայում քանդ­վելու է: Խոսքը “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքի մասին է: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը:Նրա կարծիքով շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ: Մինչդեռ Լեռնային Ղարաբադի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, […]

Չաշխատե՞լ Կոստանյանի հետ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության”տեղեկություններով, ՀՀ զլխսւվոր դատախա­զությունում սկսել է կադրերի արտահոսք: Բսւնն այն է, որ Աղվան Հովսեփյանի հեռանալուց եւ Գեւորգ Կոստանյանի նշանակվելուց հետո համակարզի պրոֆեսիո­նալները որոշել են գնալ Հովսեփյանի հետեւից եւ ոչ մի պսւրազայում չաշխատել Կոստանյանի հետ: Նրանցից փորձառուները  ուղղակի խայտառակություն են համա­րում Կոստսւնյանի նշանակումը եւ ոչ մի կերպ չեն պատ­կերացնում իրենց մասնազիտական գործունեությունը Կոստանյանի ենթակայության ներքո: […]

ՀՅԴ-ն չի խանգարի նոր մարզպետացուին. Հրապարակ

Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվե­լու դիմում է գրել: Ըստ “Հրապարակ”-ի, պատճառներից առա­ջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է: Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ “հետ է տվել իր տարիքը” փաստաթղթերով, իրակա­նում նա վաղուց է շեմել 70-ը: Մարզպետաթողության հաջորդ պատճառը […]

Ո՞րն է վարչապետի կուսակցությունը. Իրավունք

“Իրավունք”-ի հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է իր անվան եւ  նոր ՀՀՇ-ի ստեղծման գործընթացը: Թերթը հիշեցնում է, որ ըստ լուրերի Տիգրան Սարգսյանն է ֆինանսավորում  վերստեղծված ՀՀՇ-ին:  “Իմ անվան հետ փորձել են կապել գրեթե բոլոր կուսակցությունների զարգացումները: Այդ փորձերը անհեռանկարային են եւ չեն հա­մապատասխանում իրականությանը: Աա էլ հերթական անհաջող շահարկումն է, եւ խոր­հուրդ կտամ լուրջ […]

Ամերիկայի ShutDown-ն ու Հայաստանը. Ժամանակ

“Ժամա­նակ”-ը  ՀՀ-ում ԱՄՆ դեսպա­նատնից երեկ տեղեկացավ, որ              ԱՄՆ  ShutDown-ի հետեւանքով հնարավոր է սահմանափակ­վեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանու­թյան ծախսերը: Դեսպանա­տան մամուլի խոսնակ Թա­գուհի Ջահուկյանը պատասխանելով թերթի հարցին, թե  ինչպես կանդրադառնա ԱՄՆ  կառավարության ShutDown-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի վրա, պատասխանեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը չի  դադարի ԱՄՆ բյուջետային ճգնաժամի հետեւանքով, դեսպանատունը կշարունա­կի բաց մնալ հյուպատոսա­կան ծառայությունների, այդ […]

Հանրային հեռուստաընկերությունում խառն են. Հրապարակ

 Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից եւ տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են: Ըստ ”Հրապարակ”-ի, վերջիններս ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում` ահռելի աշխատավարձեր են նշանակում իրենց եւ իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել, եւ ամենակարեւորը` նյարդային եւ անհավասարակշիռ պահվածք ունեն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված