20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Զուրաբյանի “փափկության” պատճառով խայտառակ եղա՞ն. Իրավունք

Ըստ ՀԱԿ կուսակցությանը մոտ կանգնած “Իրավունք”-ի աղբյուրի՝ դեկտեմբերի 10-ի երթից հետո շարունակական սկանդալներ են տեղի ունենում Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ երիտասարդական ակտիվիստների միջեւ։ Պատճառն այն է, որ երթի մեկնարկին նրանք մոտեցել էին Զուրաբյանին՝ առաջարկելով արգելել համասեռամոլների ծիածանագույն դրոշով խմբակի մասնացկությունը երթին, սակայն Զուրաբյանն ասել էր, որ Մարդու իրավունքների օրը չի կարելի նրանց իրավունքները խախտել։  Բնականաբար, […]

Ծառուկյանը ենթարկվելու է. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն  “Ասում են…” խորագրի ներքո գրել է, թե  Գագիկ Ծառուկյանին օրերս ոչ պատգամավորական “կորպուսից”, սակայն բավականին մտերիմ մարդկանցից մեկը գլխի է գցել, որ մամուլում ինչ-որ բան է գրվում ԲՀԿ-ի մասին, ներկայացվում է իրեն, որ ինքը “զայրանա”, ասի` գնացեք հակառակն արեք, հակառակը հայտարարեք, որ ԲՀԿ-ում “որոշներն” անվերջ անելիք ունենան: Ի դեպ, թերթի տեղեկություններով, Ծառուկյանը […]

Դեմից մտքի մեջ են քրֆում, հետեւից՝ բարձրաձայն. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վովա Գասպարյանը հերթական “կրեատիվ” նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ներխուժել է ենթակաների “անձնական” կյանք. վերջին նիստերից մեկը նվիրել է Երեւանի ոստիկանության բաժինների պետերի խնջույքների ու սեղանակիցների ընտրության հարցին: Հրահանգել է սեղան չնստել թաղային հեղինակությունների հետ, որոնք հայհոյում են իրենց: “Դեմից մտքի մեջ են քրֆում, հետեւից՝ բարձրաձայն”,- ասել  է “զորավարը”:  Նախազգուշացումից հետո մականունավորների հետ սերտաճած […]

Վարչապետը կզբաղվի գարեջրի բիզնեսո՞վ. Ժողովուրդ

“Ժողովուրդ-ի տեղեկություններով  ամիսներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանն այցելել է “Կիլիկիա” գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին, հետաքրքիր զրույց է ունեցել։ Ականատեսներից շատերն ամիսներ անց սկսել են բարձրաձայնել այդ մասին։  Եվ ահա թերթին պատմեցին, որ երբ գործարանի սեփականատերերից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները, վարչապետն […]

Գնա, ես քո….պատգամավորի վարորդը՝ լրագրողին. Իրավունք

Ըստ որոշ խոսակցությունների՝ մի քանի ամիս առաջ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանին շտապ մեծ գումար է անհրաժեշտ եղել։ Ըստ “Իրավունք”-ի, այդ գումարը հայթայթելու համար նա իր վարորդին՝ Ապոյին, հրահանգել է իր “Ջի կլասի” “Մերսեդեսը” տանի եւ գրավադրի գրավատանը։ Մեքենայի դիմաց գրավատունը նրան տասնութ հազար դոլար է տվել։ Պատգամավորը առաջին ամիսը բարեխղճորեն մուծել է գրավադրված […]

Ռուսաց լեզվի դասընթացներ Ազգային ժողովում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Ազգային ժողովը, ինչպես երեւում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն: Առաջիկայում ԱԺ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու: “Նշենք, որ այս ամսվա սկզբին էլ ԱԺ-ում ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ բացվեց: Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, […]

Բժշկական ապահովագրության գումարներն այլեւս կտրվեն առողջապահության նախարարությանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2012-ից ՀՀ–ում ներդրված սոցիալական փաթեթների համակարգը գոնե բժշկական ապահովագրության մասով իրեն չարդարացրեց, դրա համար էլ որոշվել է 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս որոշումը դուր չի եկել ընկերություններից շատերին, ու նրանք, ըստ էության, որոշել են, տարին դեռ չավարտած, այլեւս ծառայություն չմատուցել։  “”Ժողովուրդ”-ի խմբագրություն այցելած ուսուցչուհին պատմեց, որ […]

Կառավարությունը հուշանվերներ գնելու համար հսկայական գումարներ է ծախսում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար, ընդ որում, հիմնականում դրանք գնել են “Ագուլիս մեկ” ՍՊԸ-ից։ Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին՝ 159 հազար դրամի, նոյեմբերի 15–ին 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին՝ 993 հազար դրամի հուշանվերներ են գնել։ Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, […]

Բնապահպանության նախարարության անգործությունն ու Ջերմուկի աղբանոցը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում։ “Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, եւ աղբը գետակն է թափվում եւ աղտոտում շրջակա միջավայրը։ Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ “168 ժամը” […]

Մեծամորի մանկապարտեզները փակվել են. Առավոտ

 “Առավոտ” թերթը գրում է, որ մինեւ  գարուն Մեծամորի մանկապարտեզները չեն աշխատի: “Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզներն արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են: “Առավոտի”  հետ զրույցում ծնողները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի