23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատգամավորներն ԱԺ-ում լավ չեն սնվում. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ պարզվում է` Ազգային ժողովում բիզնես գործունեություն ծավալելն այնքան էլ շահութաբեր չէ: “ԱԺ ճաշարանը շահագործող “Ռեդի-Սթեդի” ընկերությունը դժգոհ է իր եկամուտներից, քանի որ սնունդը լավ չի իրացվում: 2013-ին մեկ տարով կնքված պայմանագիրը շուտով կավարտվի, եւ ընկերությունը մտադիր չէ մասնակցելու նոր մրցույթին: Ասել է` խորհրդարանականները, պատգամավորները ԱԺ-ում սննդի վրա քիչ գումար […]

Պատգամավորի բիզնես-գործերը լավ չեն. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ չնայած Մաքսային միությանն անդամակցելու որոշման ամենաակտիվ ողջունողներից մեկը պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն էր, սակայն ՄՄ-ի “ոտքը”, կարծես, այնքան էլ “խերով” չէր նրա բիզնեսի համար: “Մեր տեղեկություններով, այս գործարարի բիզնես-տնտեսությունը ծանր “ճգնաժամի” մեջ է, գործարանն անգամ փակման շեմին է: Ավելին, խոսակցություններ կան, որ գործարար-պատգամավորը մտադիր է իր բիզնեսը վաճառելու: Որոշ […]

Ջավախահայերը Ղրիմի օրինակով անջատողական շարժո՞ւմ կսկսեն. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ ջավախեցի, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին իրենք հարցրել են. “Որոշ աղբյուրների համաձայն՝ Ջավախքում ապրող հայերը Ռուսաստանի “մեկենասությամբ” շուտով սկսելու են անջատողական շարժում և Ղրիմի օրինակով ցանկություն են հայտնելու միանալ Ռուսաստանին, տեղյա՞կ եք նման գործընթացից: “Վստահ եմ՝ չի կարող լինել, հասարակական ակտիվի քննարկումներում նման օրակարգ չկա”։Որ լիներ, կիմանայի՞ք։ “Անպայման””,- գրում է թերթը։ […]

Նոր մանրամասներ Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից։ “Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլեւ հանդիպումների ձեւաչափի։Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ “հանդիպում մասնավոր […]

Դրամը շարունակում է արժեզրկվել. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել, եւ ՀՀ Կենտրոնական բանկն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։ “Երեկ մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում կազմել է 415 դրամ 15 լումա, անցած ուրբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։ Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 մլն դոլար, կարելի է […]

Քոչարյանի “պոլիտբյուրոն” տեղափոխվել է. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի խմբագրականի, ռուսաստանյան հեռուստաալքիների քարոզչությունը համակարգում է ինչ-որ, պայմանականորեն ասած, “պոլիտբյուրո”, որը տալիս է հիմնական ուղղությունները, թե ում վրա պետք է այս պահին հարձակում գործել, մրոտել եւ այլն: “Պոլիտբյուրոն” հավանաբար գտնվում է Կրեմլում: նույն մոդելը գործում էր նաեւ Հայաստանում` Քոչարյանի ժամանակ: Հիմա հեռուստաընկերությունների վրա ճնշումն էապես նվազել է, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես բացակայում է: […]

Ոչ իշխանականների այդ կուտակումից դեռ “կվարտետի” հոտ չի գալիս. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թերեւս մի ավելորդ անգամ “ոչ իշխանական չորս ուժեր” երկար բառակապակցությունը չարտասանելու եւ խոսքին գեղարվեստականություն հաղորդելու համար գործածեց “հրաշալի քառյակ” բնորոշումը:     Հասկանալի է, որոշիչը հոլիվուդյան հայտնի “Հրաշալի յոթնյակը” ֆիլմի անվանումից է քաղված, իսկ թիվը, այնուամենայնիվ, հայրենի քաղաքական իրականությունից: Կարելի է չորս կամ չորսին մոտ գործող […]

Ղուկասյանները բանտում քե՞ֆ են արել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը, որը հետաձգվեց մինչեւ մարտի 19-ը։ Նշենք, որ մինչ դատական նիստը թերթին տեղեկություններ էին հասել, որ նախորդ օրը երեկոյան Վահե Ղուկասյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի ՔԿՀ, որտեղ Ղուկասյանները մի մեծ կերուխում են սարքել։ […]

Բարկանում են դեղատան աշխատակցի վրա. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Հայաստանի դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ բաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող եւ այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։  Թերթի թղթակիցը  Երեւանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել, են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է։ “Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր […]

Ապրիլի 28-ին անվստահություն` վարչապետին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ”-ին   ձեռքի տակ է հայտնվել  ոչ իշխանական չորս ուժերի գործողությունների պլանը: Ըստ այդմ, նրանք մարտի 20-ին պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ` վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Ըստ նախանական տվյալների, վարաչապետին անվստահություն հայտնբելու մասին ԱԺ-ում կհայտարարվի ապրիլի 28-ին, իսկ մինչ այդ տեղի կունենան հանրային քննարկումներ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի