17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում. Ժողովուրդ

Եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձևի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից։ Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով՝ ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը։ Ու հիմա […]

՛՛Հոկտեմբերի 27՛՛-ի վկաները մահանում են կասկածելի հանգամանքներում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը՝ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի Տիգրան նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի […]

Ինքնասպանության փորձը կապված է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երկու օր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Սլավոդկա փողոցում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշված փողոցի բնակարաններից մի երիտասարդ տղա՝ Կարեն անունով, ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարազատները տեսել և կարողացել են փրկել տղայի կյանքը: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ինքնասպանության փորձը կապված է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության […]

Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.  Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի փաստացի անկումը մեր գիտակցության մեջ պատմության ողբերգական էջեր է ոգեկոչում։ Քեսաբի հայությունը կրկին տնավեր եղած, կրկին գաղթականի կարգավիճակում, կրկին ստիպված է կողոպուտից ու սպանդից խուսափելու ճարահատ քայլեր ձեռնարկել, կրկին ստիպված է դիմել այս ու այն իշխանություններին, նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ փրկության հույս որոնելով։ Ու սա […]

Ի՞նչու էր բարկացել Շուշան Պետրոսյանը. Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է. Երեկ ԱԺ-ի նիստերի դահլիճին կից սրահում գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես էր բացվել՝ “Շիրակ”  հայրենակցական միության նախաձեռնությամբ։ Ներկա էին քիչ թվով պատգամավորներ եւ խորհրդարանի որոշ աշխատակիցներ, որոնք նկարիչների ելույթի ժամանակ ակտիվ խոսում էին, եւ վերջիններիս ձայնը պարզապես չէր լսվում։ Ներկաներից ամենաջղայինը Շուշան Պետրոսյանն էր, որի դեմքի խոժոռ արտահայտությունը հեռվից կատելի էր։ […]

2000 դոլար տանուլ տալուց հետո ինքնասպան է եղել, թե՞ դրդել են. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Մարտի 19-ին Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի էր հայտնաբերվել։ Զալիկո Լուլուկյանը Ջավախքից էր, սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 3-րդ կուրսում։ Ինքնասպանության լուրը ցնցել է Ջալիկոյի ընկերներին և ողջ ջավախքահայությանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների 21-ամյա Զալիկո Լուլուկյանը աշխատել է “Տոտո գեյմինգ” բուքմեյքերական ընկերությունում։ Վերջինս խաղադրույք է կատարել […]

ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. “ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու, թե ինչ՝ կտեսնենք։ Ըստ էության մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո”,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դոցենտ,   հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ գնահատելով Ուկրաինայի […]

Կրակել են բժշկի դեմքին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Մարտի 21-ին մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին և գազային ատրճանակով կրակել նրա դեմքին: Մեր հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի տարածքից 4 կմ հեռու գտնվող խանութի տերերի և Կարեն Մուրադյանի միջև՝ ավտոկայանատեղիի պատճառով: Մանրամասները՝ […]

Կրակոց չի եղել, զոհեր, վիրավորներ չկան՝ ԲՀԿ պատգամավորը հարթել է վեճը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել հենց դեպքի վայրում։Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեր թղթակցին հայտնեցին, որ մարտի 9-ին տեղի է ունեցել վիճաբանություն երկու փուլով՝ “Պույ-պույ” և “Վեվ” սուպերմարկետների մոտ։ Պուպ-պույ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է “Վեվ”-ի սեփականատեր […]

Գագիկ Ծառուկյանը այլևս չի շփվում իշխանության հետ. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Կիրակի օրը Հաագա մեկնող Սերժ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի ճանապարհել օդանավակայանում։ Մեր տեղեկություններով՝ Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում: Մանրամասոները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի