24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞ւմ է տանելու Տիգրան Սարգսյանը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակի”, Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացմանը, թե կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում,  ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն: Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից: Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ […]

Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.   ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ “դրսից տղա բերելով”։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան “ուղարկել” Սերժ Սարգսյանի մոտ։ Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս. Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով […]

ՊԵԿ նախագահն անսպասելի փոփոխություններ է կատարել. Հայկական ժամանակ

 “Հայկական Ժամանակ”-ը գրում է, որ իրենց հավաստի տեղեկություններով` անցած ուրբաթ օրը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ղեկավարած կառույցում անակնկալ կերպով կադրային մի շարք փոփոխություններ է կատարել: “Դա թույլ է տվել ոմանց ՊԵԿ-ում ենթադրել, որ փոխատեղումները կապված են Խաչատրյանի պաշտոնի հնարավոր փոփոխության հետ: Երեկ ՊԵԿ մամուլի ծառայությունից հաստատել են, որ կադրային փոփոխություններ են կատարվել` […]

Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի. ռուս քաղաքագետ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Տ. Սարգսյանի հրաժարականը, ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ասել է. “Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ”: “Մ. Կոլերովը ժխտել է, որ հրաժարականը ներկայացվել է Կրեմլի ճնշման ներքո. “Տ. Սարգսյանը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ եւ […]

“Ամենաշատը մի քանի ամսվա կյանք ունեն բենզին սրսկվողները”Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հայաստանում գործող թմրամոլների հիմնական խավը օչգտագործում է բենզինով պատրաստված տարբեր թմրանյութեր, որը ստանում են բենզինը սովորական դեղատնից գնած “կոդեին” պարունակող որևէ դեղամիջոցի հե միախառնելուց՞ “Այս ամենահեշտ և էժան տարբերակն է այսօր սրսկվելու համար: 3-4 հազար դրամ ծախսում են ու հասնում են իրենց նպատակին:Ամենատարածվածը սովորական “Պիրալգին”, “Սոլպադեին” դեղերն են , որը ցանկացած […]

Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ` պատճառաբանելով հոգնածությունը: “Սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ։ Նույն աղբյուրները պնդում են, որ այդ գործընթացի ավարտ է դիտվել օրերս “Մարիոթում” կազմակերպված ՀՀԿ տնտեսական ֆորումը։ Իսպանիայի նախկին վարչապետի […]

Անժելան “խալխի” երեխուն “պառկացրել” է պարսիկների տակ.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42 ամյա Անժելան և 48 ամյա Սիրուն, ինչպես նաև 53 ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում: 2012 թվականի […]

Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը։ “Արդեն երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի եւ մշակույթի ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչները իրար մեջ վստահաբար պնդում են, թե տեղյակ են, որ ապրիլի ընթացքում հրաժեշտ են տալու մշակույթի երկարամյա նախարար Հասմիկ Պողոսյանին, ում փոխարեն նախարար է նշանակվելու ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը”,- […]

Վարչապետի առավել հավանական թեկնածուն՝ Հովիկ Աբրահամյանն է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է։  “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում շրջանառվում էին երեք անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան։ Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի […]

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի առաջարկ է ստացել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել։ “”Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության եւ Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական եւ այլ խնդիրներով”,–գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված