23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ լավատեղյակ աղբյուրների համաձայն` Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան։ “Այդ պաշտոնը թափուր է մնացել` Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարար նշանակելու արդյունքում։ Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը դիմել է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանին։ Նա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է լուրը”,–գրում է […]

Տաքսիստները նպաստում են պոռնկությանը. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Մաչկալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս գործին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: 41-ամյա Դավիթ Մաչկալյանը՝ բարձրագույն կրթությամբ, ֆիզիկապես առողջ, նախաքննական մարմնի կողմից մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականից […]

Սրանք դեբիլ չեն, կարողանում են կողմնորոշվել. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ը գրում է.  “Ինչպես որ երշիկի սիրահարը ավելի լավ է չտեսնի դրա պատրաստման գործընթացը, այնպես էլ մեզ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ցանկալի է չմտնել քաղաքական խոհանոց։     Այնտեղ զարմանահրաշ բաներ են կատարվում։ Մերթ ՀԱԿ-ն է ցատկում վառվող օղակի միջով, մերթ ՕԵԿ-ը կապած աչքերով անցնում լարի վրայով։ Դեռ վերջերս, նայելով կառավարության կողմը, “Բարգավաճ Հայաստանը” ծածկվում […]

Որբերի գործած գորգը կցուցադրվի. Ազգ

Ըստ “Ազգ”-ի, նախագահ Օբամայի վարչությունից կոնգրեսական Ադամ Շիֆին տեղեկացրել են, որ 1923 թ.ին հայ որբերի ձեռքով գործված եւ ԱՄՆ¬ի այն ժամանակվա նախագահ Կալվին Կուլիչին որպես երախտագիտության նշան նվիրված նշանավոր գորգը հանրային ցուցադրության է ներկայացվելու առաջիկա աշնանը ծրագրված մի միջոցառման ժամանակ, Վաշինգտոնից տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը:

Արթուր Բաղդասարյանը ներկա չէր. Ժամանակ

“Ժամանակ”-ն անդրադարձել է  ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի “Իմպերիալ” հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառմանը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին: Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է: Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ […]

Երվանդ Զախարյանը կոռեկտ չհամարեց. Իրավունք

“Իրավունք”-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից փորձել է պարզել, թե ինչպես է գնահատում ոլորտի աշխատանքը, քանի որ նա մեկ տարի 1992-93թթ. նույնպես էներգետիկայի նախարար է աշխատել: “Դեռ մի քանի ժամ է, ինչ նշանակվել եմ: Թող որոշ ժամանակ անցնի, ուսւոմնասիրեմ, նոր գնահատականներ կտամ. այս պահին կոռեկտ չէ իմ կողմից գնահատական տալը”,-ասել է նախարարը: […]

Ի՞նչ է գրել հայ ռազմագերին իր նամակում. Առավոտ

“Հուսով եմ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ”,-“Առավոտ”-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ երեկ այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից: Թերթը հիշեցնում է,  որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 30-ին այցելել էին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին եւ հինգ քաղաքացիական անձանց՝ […]

Կառավարություն ունենք, աշխարհը չունի. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, կառավարության արդեն իսկ նշանակված 17 անդամներից 15-ը նախկինում արդեն ունեցել են նախարարական կամ համարժեք պաշտոններ։ Միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է, որ առաջին անգամ է բարձր պաշտոն զբաղեցնում։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նախարար է դարձել մարզպետական աստիճանից, որը նույնպես բարձր պաշտոն է։ Կառավարության այս պահին նշանակված մնացած բոլոր դեմքերի համար այսօրինակ կարգավիճակը […]

Արտեմ Աստարյանը “գլուխ չի դրել”.Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”,  ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին եւ իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։  Այսպես, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր “մասնագիտական” տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ […]

Լեյտենանտը մարտական դիրքում ծեծել է զինվորին. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Գառնիկ Ավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, նշանակված լինելով մարտական հերթապահության , որպես մարտական երեք դիրքերի պատասխանատու, առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ընթացքում քնելու պատճառով  2014 թ. փետրվարի 4-ին , ժամը 07:30-ի սահմաններում ձեռքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված