19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու է Քոչարյանը մեկնել Ռուսաստան. Ժողովուրդ

Ռոբերտ Քոչարյանը երեկ, մայիսի 20-ին, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ‘’Սիստեմա’’ ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի՝ այսօր կայանալիք նիստին։ Նշենք, որ Քոչարյանի այս այցը, ի տարբերություն նախորդ այցերի, չի ուղեկցվում տեղեկատվական ինտրիգային արտահոսքերով, որոնց թեման մշտապես նույնն է՝ Քոչարյանը գնացել է Պուտինի հետ հանդիպելու Հիշեցնենք, որ 2009 թ. հունիսից Ռոբերտ Քոչարյանը ՛՛Սիստեմա՛՛ ԲՖԿ-ի անկախ տնօրենն է: Մանրամասները՝ ՛՛Ժողովուրդի՛՛ […]

Շահերի բախում “հրաշալի քառյակ”-ում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ոչ իշխանական քառյակի անհամաձայնությունները տարբեր հարցերի շուրջ ավելի են հաճախակիանում: Երեկ էլ քառյակը չէր կարողանում համաձայնության գալ “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի շուրջ, որով նախատեսվում է խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանել: Ավելին՝ սույն հարցում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն գրեթե առճակատման էին հասնում: ԲՀԿ-ն կողմ […]

Խաչատուրովը` նախագահականո՞ւմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին նշանակել իրեն խորհրդական։ Այժմ այդ հարցը բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմում։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կրկնուսույցների եկամուտը չի հարկվում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, այս պահի դրությամբ 12.346 դիմորդ կա, դիմորդների մեծամասնությունը կրկնուսույցների ծառայություններից են օգտվում՝ պարապելով առնվազն 1-3 առարկա: Աշակերտների մեծամասնությունը, թե մարզերից եւ թե մայրաքաղաքից, չեն կարծում, որ կարող են բուհ ընդունվել առանց պարապելու, չնայած նրան, որ ավագ դպրոցում են սովորում: Նախորդ տարիներին արդեն տարբեր բուհական հաստատություններում սովորող ուսանողները եւս փաստում են՝ առանց կրկնուսույցի մոտ […]

Ո՞վ է փոխարինելու Րաֆֆի Հովհաննիսյանին. Հրապարակ

“Ժառանգություն” կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին։  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը եւ նշում, որ համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաեւ անակնկալներ են սպասվում։ Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները։ Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը։ Թերթի տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը։ […]

Բռնաբարության գործով զոհը դռնբաց նիստ է պահանջելու. Առավոտ

Ա.Ժ-ի հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է: Նա շարունակում է ընդունել հոգեմետ դեղեր, գտնվում է հոգեբանների  հսկողության տակ: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը:   Ա.Ժ.-ի գործով դատական քննությունները  շարունակվում են: Մայիսի 21-ին՝ հաջորդ դատական դռնփակ նիստն է, որի ժամանակ ըստ թերթի տեղեկությունների, տուժող Ա.Ժ.-ն միջնորդելու է, որպեսզի դռնափակ դատական նիստը լինի դռբաց, քանի որ  նախքաննությունն իրականացրած մարմինն ակնհայտ […]

Համանախագահների ղարաբաղյան ուիքենդը. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ը գրում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցն ընթանում է Վաշինգտոնում՝ Կարնեգիի հիմնադրամում հնչած Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթ-ուղերձի խորապատկերի վրա, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի, մանավանդ սեփական ճակատագրով անհանգստացած ԼՂՀ ազատագրված շրջանների ազգաբնակչության վրա։    Առավել եւս, որ այցի նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում Ջ. Ուորլիքը […]

ԲՀԿ-ի կարմիր այլընտրանքն ու Կոնչիտայի սեւ մորուքը. Իրատես դe facto

“Իրատես de facto”-ի հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ամենեւին համաձայն չէ այն ձեւակերպմանը, թե քաղաքական առումով ԲՀԿ-ի պահվածքը “կոնչիտայություն” է, երբ սույն կուսակցությունը ոչ այն է` ընդդիմություն է, ոչ այն է` իշխանություն: Պարզապես Կոնչիտան մորուք ունի, իսկ ԲՀԿ-ն` ոչ: Ի դեպ, պարոն Մարգարյանը հումորով տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին մորուք ունեցել է։ “Բայց երբ ձերբակալվելուց […]

Աբրահամյանի ծրագիրը 78 էջ է. Ժողովուրդ

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երեկ Ազգային ժողով է ներկայացրե; իր ծրագիրը: Ըստ “Ժողովուրդ”-ի, այն մի քանի ուշագրավ առանձնահատկություն ունի, չնայած Աբրահամյանը վերջերս հայտարարեց. “Մենք քիչ ենք խոսելու եւ շատ ենք անելու”՝ պարզվում է կառավարության ծրագիրը բավականին մեջ է՝ 78էջ: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրերը 65 էջից չէին անցնում: Ծրագրում բավականին մանրամասն անդրադարձել է հատկապես ՀՀ պաշտպանությանն […]

ՀՀԿ խորհուրդը ընդլայնվելո՞ւ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը ներկայացել է 5 կիլոյանոց պապկայով՝ մայիսի 24-ի ՀՀԿ համագումարի մասին. ինչ ելույթներ՝ ինչ թեմաներով, ընդմիջումը՝ երթ, ֆուրշեթո՞վ, թե” “բեզ”, ովքեր պետք Է մասնակցեն, հյուրեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Բոլորը, գլուխներն առած ձեռքերի մեջ, ձանձրացել են 2 ժամ տևած այդ “խորաթայից”։ Բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի