23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը խաբեց եզդիներին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, հունիսի 2-ին լրանալու է Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում ասաց. “Արդեն որոշում կա, որ Գ. Գրիգորյանին փոխարինելու է Տ. Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), եւ ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում, եթե Գրիգոր Գրիգորյանը հետ […]

ՀԱԿ-ը պահանջում է, քառյակը հապաղում է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մայիսի 17-ին խորհրդարանական քառյակը նիստ էր գումարել եւ որոշել, որ առաջիկայում պետք է հանրահավաք անցկացնեն: Որոշվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է քառյակը հստակեցնի հանրահավաքի օրն ու հանրահավաքում  քննարկվելիք հարցերի օրակարգը: Բայց քառյակը ոչ նիստ է անցկացրել, եւ ոչ էլ այդ հարցերում որոշում կայացրել: Թերթի տեղեկություններով՝ նման անորոշության պատճառը քառյակում այս […]

Ճնշո՞ւմ են, աղա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  տեղեկություններով` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալիս, իր քվոտայով նշանակված նախարարներին քաղաքակիրթ հրաժեշտ տալու ընթացքում մեծամասնականով պատգամավոր ընտրված, ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, որովհետեւ իրենք գնում են պայքարի, ու երեք տարի որեւէ կերպ չդրսեւորված, որեւէ ձայն-ծպտուն չհանած պատգամավորի` շինանյութի Սերգեյի փեսա, “Եվրոպա” հյուրանոցը “նայող” ազգընտիրի համար դա խոշոր “դիսկոմֆորտ” […]

ՀՀԿ-ն մասնակցելու է. Հրապարակ

Հունիսի 2-ից 3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում: “Հրապարակ”-ի տեղեկություններով ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Իսկ ՕԵԿ-ից՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այլևս ընդդիմադիր կարգավիճակով:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ կապ ունի Լիսկան իր թեկնածուի հետ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Գորիոսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Լիսկայի թեկնածուն՝ Վաչագան Ադունցն է, ու քույրը՝ Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի վարիչ Սաիդա Ադունցը Լիսկայի մտերմուհին է, եւ հենց նա է մեծ դեր խաղացել եղբոր առաջադրման հարցում: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստանում մասոնների մեծ հավաք է տեղի ունենալու. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Ըստ որոշ տեղեկությունների՝ այս տարի եւս Հայաստանում տեղի է ունենալու մասոնների մեծ հավաք։ “Ժամանակին” հասած տեղեկությունների համաձայն՝ հավաքը նախատեսված է հուլիսին, որին հրավիրված է ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն։ Հավաքն ու վերջինիս այցը, ըստ ամենայնի, ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների։ Մասոնները Հայաստանում ընկալվում են իբրեւ միջազգային դավադիր մի […]

“Վերջին զանգ”-ը դատարանում հնչեց. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ-ի գործի դատական քննությունը: Երևանի թիվ 65 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմանը երեկ իր դասարանի հետ պետք է Վերջին զանգի տոնական միջոցառումների մասնակցեր:Սակայն նա նստած էր դատարանում՝ այն էլ ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ Արմանը […]

ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն լեզու՞ են գտել կառավարության հետ.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խմբակցության անդամ Կարեն Բոթոյանի խմբակցությունից դուրս գալը բացատրեց նրա նկատմամբ գործադրված ճնշումներով: Ըստ Բիշարյանի հնարավոր է, որ Բոթոյանի հետ խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրան առաջարկ է արվել իր քվեարկությամբ օգնել կառավարության ծրագրի հաստատմանը: Եվ քանի որ այդ առաջարկը եղել […]

Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը. Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է. Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը ՝ հարցին հնչեց հետևյալ պատասխանը. “15 տարի այդ հարցը տալիս եք, ես էլ միշտ ասում եմ ՝ պատրաստ եմ աշխատել պրեզիդենտից մինչև պահակ: Այս պահին էդպիսի բան չկա: Հիմա, եթե ինչ-որ մեկն անի այն բաները, ինչ որ մենք անընդհատ ասում ենք ՝ թող […]

ԱԺ փոխնախագահի որդին կուսանի ФСБ ակադեմիայում.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Երեկ շուրջ 25 հազար շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը: Տարբեր դպրոցներ էին  այցելել մի շարք պաշտոնյաներ, որոնք դպրոցն ավարտող հարազատ, ծանոթ երեխա ունեն։ Օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի շրջանավարտներից է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին, եւ նա եւս ներկա էր Վերջին զանգի միջոցառմանը։ Ի դեպ, Նաղդալյանի որդին  կրթությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված