18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառավարությունն էլ է խուսափում պարտադիրից. Հայկական ժամանակ

Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելուց հետո ՀՀ կառավարությունը պետք է շարունակեր իր մասնաբաժնով կենսաթոշակային հիմնադրամներին վճարել աշխատողների աշխատավարձի 5 տոկոսի չափով գումարներ։ Ամսական միջինը այդ գումարը պետք է կազմեր մոտ 1,6 միլիարդ դրամ, իսկ 5 ամսվա ընթացքում՝ 8 միլիարդ դրամ։ Սակայն, համաձայն ինտերակտիվ բյուջեի, հունիսի 2-ի դրությամբ բյուջեից վճարվել է ընդամենը 806 մլն դրամ կամ՝ […]

Գերհարուստ պատգամավորը. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակ” թերթը գրում է. ”Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարկային տարվա ընթացքում 108.5 միլիոն դրամով (մոտ 261 հազար դոլար) ձեռք է բերել ”Range Rover 5.0” մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 356,9 միլիոն դրամ և 8,2 միլլոն դոլար։ Նախորդ տարվա ընթացքում պատգամավորը ստացել է […]

”Վերնիսաժի” կրակոցների հեղինակ Յուվեցի Կարոյի փեսան ազատ կարձակվի. Ժամանակ

”Ժամանակի” տեղեկություններով՝ առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է ”Վերնիսաժի” կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` ”խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտագավոր եղանակով” (որը ըստ օրենքի պատժվում է ազատազրկմամ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) […]

Քաղաքական էլիտան կառավարության ծրագիրը թողած ”քննարկում” է ”գողական” հարցը. Հրապարակ

Օշականցի Գևորիկի ծեծի պատմությունը, ”Հրապարակի” աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի: Քաղաքական էլիտան՝ կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած, ”քննարկում” է հարցը` ինչպես կվերջանա այն: Քանի որ ”գողական” շրջանակներում ”զապադլո” է օրենքով գողին ծեծելը, ”գողական” աշխարհը նույնպես չի հանգստանում և շրջաբերական` ”քսիֆ” է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց ”ախպերներին”, որ ”գողին” ծեծողները […]

Արդարադատության նոր նախարարի ունեցվածքը. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ եկամուտներ ունի ոչ միայն աշխատավարձի տեսքով, այլև գումար է ստացել վարձակալության դիմաց՝ մոտ 25 մլն դրամի չափով:   Մանուկյանը բավականին հարուստ է. նա ունի 7 մլն դրամ, 290 հազար եվրո և 490 հազար ԱՄՆ դոլար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ֆլեշ Բարսեղի հովանավորյալ պատգամավորի անտարբեր վերաբերմունքը. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ անդամ Վահրամ Մկրտչյանը հավանաբար դեռեւս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել օրենսդիր մարմնի անդամ: Նորաթուխ պատգամավորը շատ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հարցերի նկատմամբ: Գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալին ցանկացած հարց ուղղելու դեպքում կարելի է լսել հետեւյալ արտահայտությունը. ՛՛Տեղյակ չեմ, չեմ կարող ասել՛՛, եւ այդ ամենը շատ ուրախ […]

Աբրահամյանն է նախաձեռնել Քոչարյանի հետ հանդիպումը. Հայկական ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ ի վերջո արձագանքել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկություններին: ՛՛Այո, նման հանդիպում եղել է՛՛,- ասել է Սողոմոնյանը: Նա փոխանցել է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, վերջինիս վարչապետ դառնալուց մի քանի օր անց: Թե ինչ հարցեր են քննարկվել, Սողոմոնյանը դժվարացել է պատասխանել: […]

Ջերմուկում վախի մթնոլորտ է. Հրապարակ

Հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքի ընտրությունները խոստանում են ոչ պակաս ուշագրավ լինել, քանի որ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ընկերները, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին. գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ՛՛Ջերմուկշին՛՛ ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: Առաջինին Ջերմուկի տեր ու տիրակալ Աշոտ Արսենյանն է պաշտպանում, իսկ երկրորդին՝ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժամանակին երկու թեկնածուները ոչ միայն ընկերներ […]

Ով է բարեխոսել Ծառուկյանի ՛՛Ասպետական հրամանատարի՛՛ շքանշանի համար. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհված ՛՛Ասպետական հրամանատարի՛՛ շքանշանը, որը նա երեկ ստացավ Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլի ձեռքից, նրա համար ՛՛կպցրել է՛՛ Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, Իտալիայում քրեական հեղինակություն, հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն: Նշենք, որ Ծառուկյանը պարգեւատրվեց Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Այն մաքսիմում կարող էր այլընտրանքային […]

Ուշագրավ միջադեպ գեներալ Մանվել Գրիգորյանի ու Մշակույթի նախարարի միջև. Հրապարակ

՛՛Հանրապետականի՛՛ վերջին նիստի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կապված։ Երբ նախարար տիկինն իրեն բնորոշ ցայտնոտային վիճակներում է եղել եւ անտեսել գեներալին, վերջինս զարմացած կողքինից ճշտել է. ՛՛Էսի մեր կուլտուրայի մինիստրը չէ՞ր՛՛։ Դրական պատասխանից հետո գեներալն էլ ավելի բարձր տոնով ասել է. ՛՛Է, բա կուլտուրայի մինիստրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի