25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պե՞տք է հակադարձել Ադրբեջանին. Ժամանակ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանելով “Ժամանակ”-ի հարցերի, մասնավորապես անդրադարձել Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Ինչու է Հայաստանը կակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: “Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետեւ դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ […]

Սա իմ դեմ պատվիրված գործ է. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց “Մատրոսկայա տիշինա” մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը        Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված […]

Ամենահարուստը ՀՀԿ-ն է. 168 ժամ

“168 ժամ”-ը azdarar.am կայքից առանձնացրել է 6 կուսակցությունների տվյալները, որոնք համանուն խմբակցություն ունեն Ազգային ժողովում եւ ստանում են նաեւ բյուջետային ֆինանսավորում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ժառանգություն, ՀԱԿ եւ ՕԵԿ: Թերթը անդրադարձել է նաեւ կուսակցությունների բյուջեներին: Ցուցակում առանձնանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն ունեցել է ավելի քան 715 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր: Այդ գումարի մեծ մասը՝ 492 միլիոնը, […]

Օսիպյանի գործը “ջրվելո՞ւ” է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը “ջրել”: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին եւ Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադեւոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: […]

Երեւանը լիցքաթափվել է ակցիաներից. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին 100 օրվա ամենանշանակալի արդյունքն այն է, որ Երեւանը մի տեակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից, հրաժարականի պահանջներից։ Սա, իհարկե, կարող է բացատրվել ամռան շոգերով եւ քաղաքական սեզոնի փակմամբ։ Կարող է լինել սակայն բոլորովին այլ բացատրություն. պարզապես ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում: […]

Շուշան Պետրոսյանը կհրաժարվի՞. 168 ժամ

Ըստ “168 ժամի”, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը միշտ էլ խնդիրներ է ունեցել խմբակցության ներսում: Նա տարբեր առիթներով բողոքել է, որ իրեն մերժում են ներգրավել խորհրդարանական պատվիրակությունների կազմում, այն դեպքում, երբ խորհրդարանական այլ կանայք գրեթե ամեն ամիս գործուղումների են մեկնում: Հիմա Շուշան Պետրոսյանը շատ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան առաջարկում են կամ […]

Քննչականում լավ են վարձատրվելու. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը փորձել է պարզել, թե ինչքան աշխատավարձ են ստանալու Քննչական կոմիտեի անդամները: Ըստ սահմանված օրենքի՝ քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: […]

“….ստվերն ի՞նչ է: Շո՞ւք…”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի հարցերին պատասխանել է “Հովնանյան գրուպ” ընկերության նախագահ Վահագն Հովնանյանը: -Հովիկ Աբրահամյանը կկարողանա՞ պայքար մղել ստվերի դեմ: –Ստվերն ի՞նչ է: Շո՞ւք: -Ստվերային տնտեսությունը թաքնված գործունեությամբ ու հարկային պարտավորություններից խուսափող գործարար հատվածն է: –Օլիգարխնե՞րն են: Կարծում եմ՝ կկշտանան իրենց վաստակածով: Հարցազրությցւ ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Մարմանավաճառներ են “մատակարարել” Դուբայ. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը: Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղն է, որ բացահայտվել է վերջերս: Գործի մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը: Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը արդեն իսկ դատապարտյալներ են նույն գործի այլ՝ արդեն դատաքննված մասով: Նրանք […]

Քառյակից սրացումներ պետք չէ սպասել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին թերթին հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը: Ըստ նույն աղբյուրի, թեեւ քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված