20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Դատավորի եւ ԶԱԳՍ-ի վարիչի որդին չի բռնաբարել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մարիամ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Մարիամը 2014 թվականի հունվարի 8-ին, առավոտյան ժամը 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում հայտարարություն է տվել, թե Արման Գրիգորյանը “Սոչի Պլազա” հյուրանոցի […]

Ո՞վ է ծիկրակել Անժելա Սարգսյանի ննջարան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է. Վերջին տասնամյակներում Հայաստանում բազամթիվ, դատապարտելի,եղկելի, գարշելի իրադարձություններ են տեղի ունեցել: Բայց այն ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում դերասանուհի Անժելա Սարգսյանի շուրջ, թերեւս բացառիկ է իր մասշտաբով: Նախ մի քանի հացկատակներ ազգի կեսին առաջնորդեցին դերասանուհու ննջարան մի քանի ավելի քլիք շահելու մոլուցքով, հիմա էլ, ով ուզում է ուշադրություն գրավել, ինչ-որ […]

“…ոնց՝ թե դեռ…ՕԵԿ-ն իմ տունն է”. Հրապարակ

ՕԵԿ քվոտայով նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը երեկ խիստ վիրավորվել էր “Հրապարակ”-ի այն հարցից, թե դեռ ՕԵԿ-ակա՞ն է: “Ոնց թե՝ դեռ, ՕԵԿ_ն իմ հարազատ օջախն է, իմ տունն է, իմ կուսակցությունը, ինչի մասին է խոսքը”,-ասաց Ալավերդյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ԲՀԿ-ն պասիվ է, Փաշինյանն էլ դեմ է. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի, բավականին հետաքրքրաշարժ տվյալներ են  ներկայացրել “ԱԺ օրենսդրական գործունեության մոնիտորինգ” ծրագրի իրականացնողները։     Պարզվում է, Ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 143 օրենք, որոնցից միայն 7-ն են հեղինակել պատգամավորները։    143 օրենքից 77-ը ընդունվել է արտահերթ նստաշրջանների մի քանի օրերի ընթացքում, իսկ 66-ը գարնանային նստաշրջանի 5 ամսվա ընթացքում։    Ամենաակտիվը […]

Ով կկասկածի Հայրիկյանին. Ժողովուրդ

Կիրակի օրը երեկոյան ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պատասրատվում է սկսել խոստացած հացադւոլը, թե որտեղ՝ պարզ չէ: Երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նա ասաց, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատալու, որ նա իսկապես հաց չի ուտելու, կարող են դիմել բժիշկներին: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Գեներալ Մանվելը սնանկացնելու է. Ժամանակ

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի կողմից “Երդվյալ ազատամարտիկների միություն”  եւ Ռ. Գեւորգյանին չմիացած Ռուստամ Գասպարյանի Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի ստեղծումն ու երկու կառույցների ակտիվությունն այնքան է զարյացրել գեներալ Մանվել Գրիգորյանին, որ նա Սեյրան Սարոյանի հետ առաջիկա գործողությունների պլան է մշակում՝ պատժելու իր դեմ գնացողներին: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը: “Սնանկացնելու եւ վտարելու եմ”,-խոստացել է գեներալ Մանվելը: […]

Սերժ Սարգսյանի կարեւոր երկու քայլը. Առավոտ

“Առավոտ”-ի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարեւոր երկու քայլ արեց իր մասնակցությամբ. Պահպանեց ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման ապագայում եւ առաջին անգամ այդպիսի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին “բռնապետ” անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը՝ Ալիեւին պաշտպանող։ Իսկ Էրդողանի՝ “կրտսեր եղբորն” աջակցելու ծրագիրն Ուելսում թերեւս չարժի իրագործված համարել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրում “ԼՂ հակամատություն” արտահայտությունը նախ առհասարակ բացակայում […]

Հրայր Թովմասյանին նախապատրաստում են. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու: Թերթը հիշեցնում է, որ  ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին 66 տարեկան […]

Կոմպրոմատներ Զարուհու դեմ. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ շուտով հրապարակային շրջանառության մեջ են հայտնվելու կոմպրոմատային նյութեր Զարուհի Փոստանջյանի՝ ինչպես ԵԽԽՎ-ում ունեցած շփումների խոհանոցի, այնպես էլ ԱՄՆ-ում մի քանի ամսվա ՛՛ուսումնառության՛՛ բազում մանրամասներ: Սակայն ըստ մեր աղբյուրի՝ իշխանություններն ու առավել ևս ԱԱԾ-ն դրա հետ որևէ առնչություն չունեն, այլ դա սեփական հնարավորություններով անում են Ռոբերտ Քոչարյանի ճամբարակիցները` նաև օգտագործելով […]

Բաղդասարովը չի վերադառնա. Հայոց աշխարհ

 Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե իբր ՛՛Արմավիայի՛՛ սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը մեծ ջանքեր է գործադրում ՛՛հայաստանյան ավիացիոն ոլորտ՛՛ վերադառնալու համար։  Ինչպես ՛՛Հայոց աշխարհին՛՛ հաջողվեց պարզել Միխայիլ Բաղդասարովի շրջապատից, գործարարը այս կապակցությամբ նկատել է. ՛՛Չկա այնպիսի ուժ, որը կարող է ստիպել ինձ վերադառնալ Հայաստանի ավիաշուկա՛՛։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի