24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Օֆշորի Փայլակը հոգնել է. Ժողովուրդ

Օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրւսպետյանը հերթական ան­գամ հրաժարվել Է պաշտպանի ծառա­յությունից: Այս մասին “Ժողովուրդ”-ը տե­ղեկացավ օրերս գործարարի հետ պայ­մանագիր կնքած փաստաբան Կրոմվել Գրիգորյանից. “Ինձ Փայլակ Հայրապետյանն ասել է, թե հոգնել է եւ չի ցանկանում պաշտպան ունենալ, այլ բան չգիտեմ”: Թերթի  հետ զրույցում Փայլակ Հայրապետյանն  ասաց, թե որեւէ խնդիր չկա, պարզապես այդպես է որոշել: Մանրամասները […]

Ունիվերսալ Սուրիկ Խաչատրյանի տեղը Սյունիքը չէ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը քաջատեղյակ է, որ այսօր գիտությունների թեկնածու լինելը բոլորվին էլ պարծենալու առարկա չէ:  “Այս պայմաններում, իհարկե, այնքան էլ էական չէ’ դու ունե՞ս քո գիտական աստիճանը հավաստոդ թղ­թի կտոր, թե՞ ոչ: Սյունիքի 3 անգամ դատված եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, չգիտի էլ՝ ինքը նման թուղթ ունի՞, թե՞ […]

Ամուսինը դժգոհ կլիներ պատգամավորից. 168 ժամ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը “168 ժամ”-ի հետ հարցազրույցում մասնավորապես նշել է, որ եթե ինքը  չլիներ պատգամավոր, այլ լիներ, օրինակ, դաշնակահարուհի, հնարավոր է, որ խնդիրներն ավելի շատ լինեին: “Եթե ես օրը 10 ժամ նվագեի, երեւի թե ամուսինս ավելի դժգոհ կլիներ, քան, եթե ես մասնակցեմ Աժ նիստերին”,-ասել է նա: –Մեր Ազգային ժողովը թատրոն է […]

“Ես հո տուպոյ չեմ, ձեռիս ժամացույցը 6 հազար դոլար ա,…”. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Համբարձումյանի եւ Էդուարդ Դավթյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Սարգիսը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 22-ամյա Էդուարդ Դավթյանի հետ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ: 2013 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երեւանի Փարպեցի փողոցի […]

Նախկին վարչապետը հրավիրվե՞լ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի աղբյուրներով  շաբաթ օրը հայկական էլիտան եւս մեկ շքեղ հարսանիքի է մասնակցելու: Գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ) ամուսնացնելու է իր փոքր որդուն: Հրավիրվածների ցանկն արդեն պատրաստ է: Ներկա են լինելու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ։ Թերթին միայն չհաջողվեց պարզել՝ արդյոք ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան […]

Սահակյանները հայտնվել են վտանգավոր եզրագծում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա:  Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը, թերթի տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել:  Պարզել են, որ Սահակյանը, […]

Ծառուկյանը կհայտարարի. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելլու՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ: “Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է “Ազատամարտի նվիրյալներ” և “Երդվյալ ազատամարտիկների միություն” կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության […]

Քոչարյանը Մոսկվա է մեկնում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: “Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից եւ Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը […]

ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր օրի թեժանում են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԱԺ ՀԱԿ խմաբակցությունում կրքերն օր օրի թեժանում են: “Ն.Փաշինյանից ու Հ.Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ խորհդարանական ոչ մի իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում […]

Նոյեմբերյանում “տեղացի” քարոզիչներ են հայտնվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է. “Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գտնվող տանս դուռը թակեցին: Շեմին երկու տղամարդ էին՝ մեկը շուրջ 40 տարեկան, մյուսը՝ 25: Նրանցից ավագը, բարեւելուց հետո ինձ հարցրեց. “Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում”: Պատասխանեցի, որ նման դեպքերում պառկում եմ, հանգստանում: Պարզվեց, որ  այդ հարցը գրքույկի վերնագիրն էր, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված