23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուրիշի ընկերուհու պատճառով փակ “ռազբորկա գարաժում”. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Էրիկ Մկրտչյանի, Սերգեյ Շահբազյանի եւ Հայկ Ղարիբյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: 2013 թվականի հոկտեմբերին Երեւանի Մամիկոնյանց փողոցի ավտոտնակներից մեկի ներսում տղայական կռիվ է եղել՝ աղջկան զանգելու առիթով: Ամբաստանյալի աթոռին նստած են երկու կողմերի ներկայացուցիչները: Էրիկ Մկրտչյանի ընկեր Հրանտը զանգահարել է […]

Ինձ ճիշտ եմ պահել. Ջիվան Գասպարյան. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից հատված ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:  Պարոն Գասպարյան, շատերը դժգոհում են մեր երկրում վարվող մշակութային քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, հատկապես, որ Դուք միշտ զուսպ եք արտահայտվել: – Նախ իմ կարծիքով՝ մշակութի նախարարությանը պետք է շատ իրավունքներ տալ, հսկողություն լինի արվեստի նկատմամբ, որ արվեստը չփլվի, չքանդվի: Գրողների միություն ունենք, Կոմպոզիտորների […]

Նախկին ներկաներով. Ժողովուրդ

Հովիկ Աբրահամյա­նին ԱՄՆ-ում՝ հենց օդանավակայա­նում, դիմավորել է նախկին վարչա­պետ, ԱՍՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկա­ցավ, որ Տիգրան Սարգսյանը Աբրահամյանի գլխավորած պատվիրակու­թյանը նաեւ ԱՄՆ դեսպանատուն է հրավիրել՝ տանտիրոջ իրավունքով: Նրանք արտաքուստ շատ ջերմ են եղել միմյանց հետ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Գևորգ Կոստանյանը քրեական գործեր է հարուցել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության հիման վրա: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ խորհրդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քնննության առարկա դարձնել: Թերթն արդեն մեկ շաբաթ է՝ փորձում է սույն տեղեկությունը ճշտել ՀՀ […]

Հրահանգել է իջեցնել գները. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու խայտառակությունը փորձում է մեղմել ՛՛բարեգործություններով՛՛:  Օրերս նա հավաքել է հաց արտադրող ընկերությունների սեփականատերերին եւ հրահանգել, որ Գորիսում հացի գինը պետք է նվազի. 240 դրամից՝ 200:  ՛՛Ճկուն զեղչեր՛՛ է թելադրել նաեւ դեղորայքի վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, այստեղ էլ նպատակահարմար է գտել, որ գործի […]

Պարապուրդի է մատնված. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը բառի բուն իմաստով արդեն պարապուրդի է մատնված: Արդեն քանի ամիս է՝ այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել, որևէ միջոցառում ու քննարկում չի անցկացրել: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:Օրերս քաղաքագետներից մեկը նկատել էր, որ պետաք է այդ հանձնաժողովը կամ փակել, կամ էլ, հաշվի առնելով […]

Եռյակը տոնում էր ԵՏՄ-ին անդամակցությունը. 168 ժամ

‘’168 ժամը՛՛ գրում է. ՛՛Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակն, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որեւէ քայլ […]

Ստյոպա Սաֆարյանը բիզնե՞ս ունի. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանությունը՛՛ գրում է.  ՛՛Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերջերս բիզնես է հիմնել. նա Երեւանի կենտրոնում՝ Թումանյանի փողոցում, գեղեցկության սրահ է բացել: ՛՛Ժառանգության՛՛ մեր աղբյուրները հենց դրանով էլ պայմանավորում են Սաֆարյանի՝ կուսակցության վարչությունից  հեռանալն ու այս օրերին եռյակի հասցեին սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեցնելը: ՛՛ՉԻ՛՛ հետ զրույցում, սակայն, Սաֆարյանը հերքեց՝ ասելով. ՛՛Բացարձակ […]

Այն, ինչ կատարվեց Ծառուկյանի հեռանալուց հետո, ցնցող էր. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք երեկվա հանրահավաքի վերաբերյալ ՛՛Հայկական ժամանակից՛՛ հատվածներ. ՛՛Տեր_Պետրոսյանի  ելույթը վերջինն էր, իսկ հետո Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց երթ սկսելու մասին, ինչից հետո հար­թակ բարձրացան Ծւսոուկյանի թիկնապահները, երկու ուժերի ղե­կավարներին օղակի մեջ առան եւ դուրս եկան հրապարակից: Երթը մեկնարկեց: Երթի կեսից դրան այլեւս չմասնակցեց Րաֆֆի Հով­հաննիսյանը, Տերյան փողոցից էլ երթը կիսատ թողեց ու հեռացավ Գագիկ Ծաոուկյանը, […]

Երիցյանին ձերբակալե՞լ են. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Օրերս Չեխիայում ձերբակալվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, ով մեղադրվում է 2009-ին ՊԵԿ նախագահ, այժմ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Երեկ սույն տեղեկությունը ճշտեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. մեր հարցին ստացանք գրավոր պատասխան.   ՛՛ՀՀ գլխավոր դատախազությունը, տեղեկատվություն ստանալով հետախուզվող Ռոբերտ Երիցյանի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված