20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Եռյակը քառյակ չդարձավ.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. ԲՀԿ խմբակցությունում այսօր տեղի է ունենալու եռյակի հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հոկտեմբերի 24-ին տեղի ունենալիք հանրահավաքի տեխնիկական հարցերը:  Մեր տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ վերականգնել ՛՛հրաշալի քառյակը՛՛, հաջողությամբ չեն պսակվել, և մյուս ուժերի դիմադրության պատճառով առաջիկա հանրահավաքը ևս ազդարարվել է որպես եռյակի հանրահավաք:  ՛՛Սա եռյակի ֆորմատն է, ես չգիտեմ՝ եթե ՀԺԿ-ն նման ցանկություն […]

Վարչապետի՝ Իրան այցելության օրակարգային խնդիրը. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Չնայած կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է ՛՛Վարչապետի հանդիպումների գրաֆիկ՛՛ բաժինը, այդուհանդերձ, ՛՛ՉԻ՛՛ տեղեկություններով՝ մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրանի Իսլամական հանրապետություն:  Այդ հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում:  Այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ վարչապետի այցը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր լինելու է […]

Ինչ պաշտոններ է ուզում ՛՛Դաշնակցությունը՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Դաշնակցություն կուսակցությունն ակնհայտորեն փնտրտուքների մեջ է: Իր տեղը չգտնելով ոչ իշխանական քառյակում՝ փորձում է այժմ էլ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել: Եվ որքան էլ այդ կուսակցության անդամները փորձեն հերքել, թե Հանրապետական կուսակցության հետ չեն ցանկանում կոալիցիա կազմել և պաշտոններ ստանալ, այնուամենայնիվ՝ իշխանությունների հետ նման քննարկումներ ընթանում են: Դա են վկայում թե՛ քաղաքական […]

Ինչքա՞ն գումար է ծախսվել Էրեբունի-Երևանի տոնակատարությունների համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛Ժողովուրդը՛՛ փորձեց Երևանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երևան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն ապարդյուն: Ավելին՝ հայտնի է նաև, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասը իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով: Նվիրաբերված գումարների չափը ևս գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի: […]

Աղվան Հովսեփյանը հավաքում է Կոստանյանից մերժվածներին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր կառույցում է հավաքել Գեւորգ Կոստանյանի կողմից մերժված ու տարի ների ընթացքում կոռումպացված մասնագետների համբավ ունեցող դատախազների մի մեծ խմբի: Սա­կայն ոստիկանության եւ ՊՆ քննչա­կանից, որոնց միավորումից ձեւավորվեց Քննչական կոմիտեն, շատ ընտրողաբար է կադրեր վերցնում: Մենք տեղեկացանք, որ ոստիկանու­թյան քննչական գլխավոր վարչու­թյան […]

Արդարադատության նախարարի նոր կրեատիվ միտքը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Արդարադատության կրեատիվի սիրահար նախարարը նոր միտք է հղացել: Սովորաբար այս համակարգում աշխատւմ են ՛՛փակ՛՛ մնալ հանրության համար, բայց Մանուկյանը որոշել է իր անձնական կյանքը նորացնել եւ երեկվանից ազատ շփման է հրավիրում բոլոր նրանց, ցանկանում են: Ի դեպ, աչք զարնող են որպես խորագիր ընտրված տողերը՛՛: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Գագիկ Խաչատրյանը՝ փոխվարչապե՞տ. Հրապարակ

”Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջանառվում են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկության լուրերը: Ու թեև Սերժ Սարգսյանը նրան հորդորել է մեկ շաբաթ մտածել, բայց կառավարությունում վստահ են, որ Գևորգյանը գնալու է: Այս ընթացքում նրան փոխարինողի անուններ շրջանառվեցին, այդ թվում իր նշանակումը կտրականապես հերքող ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի անունը, սակայն ամենահավանականը համարում […]

Գործարարները դուրս կմղվեն ԲՀԿ-ից. Հայոց աշխարհ

 ”Հայոց աշխարհը՛՛ գրում է. ՛՛Մեր ունեցած տեղեկություններով՝ ԲՀԿ գործարար պատգամավորների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել վերջին միտինգում հնչած ելույթների կապակցությամբ։ Եվ եթե հոկտեմբերի 24-ին կուսակցությունը հայտարարի ավելի ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու մասին, գործարարները կսկսեն լքել ԲՀԿ-ն։     Ճիշտ է, ԲՀԿ ներքին խնդիրները մեզ բացարձակապես չեն վերաբերում, սակայն, ինչպես հայտնի է, մարդիկ առավելապես հետաքրքրվում են նրանով, […]

Օսկանյանն ու Բելաջոյի Գրիշը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է.  ՛՛Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանից Բելաջիոյի Գրիշից, հետաքրքրվեցինք հոկտեմբերի 10-ի հանրահավաքի իր տպավորություններից, ինչին անդրադառնալով ԲՀԿ-ական գործարարը պատասխանեց. ՛՛Նորմալ տպավորություններ էին՛՛: Ավել բան նա չցանկացավ ասել, իսկ հարցին, թե գո՞հ է իշխանափոխության ըն­թացքից, նա պատասխանեց. ՛՛Ես արդեն հանրահավաքից ասացի, ուրիշ ոչ մի բան չունեմ ասելու, էդքանով սահմանափակվենք՛՛: Ի դեպ նշենք, […]

՛՛Առաջին նախագահն ինքը պետք է հետևի իր հորդորին՛՛. Առավոտ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. ՛՛Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար՛՛։ ՛՛Առավոտը՛՛ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ համաձա՞յն է այս գնահատականի հետ։ Նա պատասխանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի