20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Սկում ենք. Հայկական ժամանակ

‘’Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է մեկ միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշ է վերջին առնվազն մեկ տարվա կտրվածքով: Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է մոտ 90 մլն դոլարով:  Համեմատության համար նշենք, որ այս տարվա սկզբին մեր արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ:Եվս մի […]

Առաջին նախագահը վրդովեցրել է Օսկանյանին. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ինչպես հայտնի է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյնի միջեւ առաջացած վեճը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականության: Անցած 2 շաբաթում նրանց հարաբերություններր էլ ավելի են սրվել: Սակայն անհամաձայնություններ են ծագել նաև ԲՀԿ-ի եւ ՀՀՇ-ի (ՀԱԿ-ի) միջեւ այն կապակցությամբ, որ ԼՏՊ-ն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ […]

Փաստորեն, ԲՀԿ-ը մեկ-մեկ էլ Հայաստանին է օգուտ տալիս. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Բավականին հետաքրքիր իրավիճակում է տեղի ունենալու Ալիև-Սարգսյան հանդիպումը: Այո, հոկտեմբերի 27-ին: Եվ քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ապա պետք է կարծել, թե ինչ-որ մեկը ուրիշ մեկին բան է հասկացնում: Եթե հենվենք սպրդած տեղեկության վրա, այն է` Սարգսյանը համաձայնել է երկկողմ, եռակողմ հանդիպումների շարքին, Ալիևը` ոչ, ապա երկուսին էլ, կարծես, ինչ-որ […]

Ընդդիմության դեմքերից մեկը տարօրինակ հեռախոսազանգեր է ստանում. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ընդդիմության դեմքերից մեկը պատմեց, որ այս օրերին տարօրինակ հեռախոսազանգեր է ստանում: ՛՛Իշխանության մեջ գտնվող տարբեր անձինք, ում կարող է ամիսներով փորձեի կապվել և չարժանանայի պատասխանի, զանգում են ու հարցնում՝ ինչո՞վ օգտակար լինենք ախպեր ջան: Սեր են բացատրում, իրենց նվիրվածությունն են ապացուցում՛՛: Մեր զրուկցակիցը համոզված է, որ դա ՛՛թափ հավաքող՛՛ շարժման հետևանքն է՛՛: […]

Արթուր Բաղդասարյանի ՛՛Հայասին՛՛ դատարանում է. Ժողովուրդ

”Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող ՛՛Հայասի գրուպ՛՛-ը չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց։ Այս անգամ էլ ՛՛Հայասի՛՛ բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում։ Բանն այն է, որ դեռևս նախորդ տարի ֆրանսիական ՛՛Լե Լաբողատուաղ Սեղվիե՛՛ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՛՛Հայասի՛՛ բարեգործական հիմնադրամի։ Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 […]

Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել Մարտի 1-ի սպանությունների համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: ՛՛Վիկիլիքսի՛՛ ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` […]

Շավարշն իր ազգականի 15-ամյա դստեր հետ եղբոր պես է շփվել, հետո նրան զրկել է կուսությունից. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 19-ամյա Շավարշը 3 դրվագով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի141 հոդվածով այն բանի համար, որ 2013 թվականի հունիսին, գործով չպարզված մի օր, ժամը 23-ի սահմաններում իր անչափահաս ազգականուհի՝ 1997 թվականի սեպտեմբերին ծնված Ասյայի (անունը փոխված […]

Արմեն Աշոտյանի մտահոգությունը. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Ի պատասխան ՛՛Ժամա­նակի՛՛ հարցին՛ Հայաստանում կա՞ կառավարման ճգնաժամ, ինչպես հայտա­րարել են ոչ իշխանական ուժերը, Կրթության եւ գիտու­թյան նախարար Արմեն Աշոտյանն ասաց. ՛՛Իմ ինքնավստահ պահվածքը կարող է հուշել, որ նման խնդիի չկա՛՛: Աշոտյանը խուսափեց ՛՛ոտքի վրա՛՛ պատասխանել հար­ցին՝ արդյո՞ք համատարած կոռուպցիան, 33 տոկոսից ավելի աղքատությունն ու օրեցօր ահագնացող արտա­գաղթը կառավարման ճգնա­ժամի արղյունք չեն: […]

Լավ ֆռռացրեց. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ, Աժ ամբիոնից ելույթ ունենալով, դիմեց կառավարության ներկայա­ցուցիչ Վախթանգ Միրում­յանին’ ասելով. ՛՛Դրա մա­սին կխոսենք մի վեց ամիս հետո, երբ կիրառական պրակտիկա կունենաք՛՛: Արսենյանի խոսքը վերաբերում էր կառավարության գործունեությանը, գործելակերպին ու նման ակնար­կով նա, փաստորեն, հայտարարեց, որ վեց ամիս անց այս կառավարությունը շարունակելու է գոյու­թյուն ունենալ, ինչը […]

Վայոց ձորի մարզպետի հավանական թեկնածուն. Չորրորդ իշխանություն

Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից` նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան: ՛՛ՉԻ՛՛ աղբյուրների տեղեկացմամբ՝ դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացվել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի