29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ալիեւի փողերից ՛՛բաժին հասավ՛՛ հայ օպերային երգչին.Առավոտ

image_17461

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. Օրերս Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հովանավորությամբ անցկացված Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների 3-րդ միջազգային մրցույթում առաջին անգամ ներկայացել է Հայաստանը` ի դեմս օպերային տենոր Լիպարիտ Ավետիսյանի:  Մրցույթին հայտ ներկայացրած շուրջ 200 արտիստներից մասնակցության իրավունք են ստացել  9 երկրից 14 երգիչ: ՛՛Առավոտի՛՛ հետ զրույցում Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ 2 փուլով անցկացվող […]

Բենզին է ներարկել ինքն իրեն և երեխաների ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել կնոջը. Ժողովուրդ

image_17460

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով Ներքին Շենգավիթի բնակիչներից մեկը՝ իր երեխաների ներկայությամբ բենզին է ներարկել ինքն իրեն ու դաժան ծեծի ենթարկելկնոջը (անձնական տվյալները չենքհրապարակում): Ըստ մեր տեղեկությունների, կնոջ մայրը փորձել, բայց որևէ կերպ չի կարողացել զսպել փեսային: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մի քանի միլիոն կեղծ դրամ է իրացվել Հայաստանում եւ Արցախում. Ժամանակ

image_17455

՛՛Ժամանակ՛՛թերթը գրում է. Խոշոր խմբաքանակով կեղծ դրամ տպելու եւ իրացնելու մեղադրանքով քրեական գործի դատաքննությունն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով անցնող երկու ամբաստանյալներից 55-ամյա Արա Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ իրացնելու նպատակով պատրաստել, պահել, ինչպես նաեւ 58-ամյա Ռաֆայել Ավագյանի […]

ՀԱԿ-ի, որոշ ԲՀԿ-ականների և ՛՛ժառանգականների՛՛սրտերը նստացույց էին ուզում. Իրավունք

image_17454

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է. Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին հանրահավաքից հետո նստացույց անելու կողմնակից էին ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՛՛Ժառանգականները՛՛, այլև ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյկանի գլխավորությամբ:  Դա դեռ քիչ էր, նստացույց էին ուզում նաև Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի սրտերը: Սակայն իշխանության հետ առճակատման այդպիսի մակարդակի կտրականապես դեմ էր ԲՀԿ-ի գործարար շերտը, և արդյունքում […]

Աղվան Հովսեփյանն իր համար նստավայր է կառուցում.Ժամանակ

image_17453

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Թեև մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեի համար որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Երևանի քաղաքապետարանի ՛՛Շինվերանորոգում՛՛ ՊՓԲԸ-ն, սակայն այս օրերին անմիջապես վարչական շենքի բակում, վարչական շենքի վերանորոգմանը զուգահեռ, նոր շինարարություն է ընթանում:  Անզեն աչքով էլ նկատելի է, […]

ՀՀԿ-ական պատգամավորն ամուսնացել է, Ժողովուրդ

image_17452

՛՛Ժողովուրդ՛՛թերթը գրում է. Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգեւ Սրբազանը: ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը: Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի, ինչի համար էլ երեւի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան […]

Ծառուկյանի ստվար թիկնազորն էլ երթի էր. Հայոց աշխարհ

image_17451

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է. Երբ ուշադիր հետևում ես՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթներին, ընդհանուր տպավորությունն այնպիսին է,թե ամենից շատ նա հենց ինքն է մի տեսակ զարմացած,որ ոչ միայն մասնակցում է ընդդիմության հանրահավաքին, այլև գլխավորում է այն՝ հարթակում կանգնած:  Համենայն դեպս նման ենթադրության տեղիք է տալիս Գագիկ Ծառուկյանի ելույթներում շարունակ կրկնվող ֆրազը՝ ՛՛Ես այսօր այստեղ եմ… Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ…՛՛։Ի դեպ, որոշ սրամիտներ այդ խոսքերով արդեն յուրօրինակ ռեպ-տեսանյութ են պատրաստել, որն այս օրերին բազմաթիվ դիտումներ է ունեցել:  Եվ նկատենք, որ ոչ միայն ԲՀԿ առաջնորդն է ՛՛այստեղ՝ ձեր կողքին՛՛, այլև նրա ստվար թիկնազորը: Ամեն դեպքում տեսանք ևս մի բան, որ չէինք տեսել՝ թիկնապահներով ընդդիմադիրների երթ, գերթանկարժեք ավտոների շքերթով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ընդդիմության ներկայացուցիչները ներկա են եղել՝Մարգարիտ Եսայանի ՛՛մարգարտյա՛՛ հարսանիքին. Հայկական ժամանակ

image_17450

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Հանրապետական  խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ՛՛մարգարտյա՛՛հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ ՛՛Վիվալդի՛՛ սրահում, մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները:  Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:  Հարսանիքին ներկա են եղել ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛խմբակցության ղեկավար Ռուբիկ […]

՛՛Արդեն ոնց որ խառնում ես սաղ…՛՛. Հայոց աշխարհ

image_17346

 ”Հայոց աշխարհը՛՛ գրում է. ՛՛Ասել, որ եռյակի երեկվա հանրահավաքը անհետաքրքիր էր, իհարկե, ճիշտ չի լինի:    Բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ԲՀԿ-ՀԱԿ-՛՛Ժառանգության՛՛ առաջնորդական տրիոն երեկ հարթակ էր ելել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, առանձին-առանձին, հրապարակավ խրատեն, խելք սովորեցնեն կամ սաստեն Րաֆֆի Հովհաննիսյանին:        Այն, որ երեկվա հերթական հանրահավաքի մեխը հենց Գագիկ Ծառուկյանի ելույթն է, ընդունեց […]

ԲՀԿ-ի գործարարների ՛՛կրեատիվը՛՛. Ժողովուրդ

image_17345

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղկություններով՝ ոչ իշխանական եռյակում երբ քննարկվել է հնարավոր նստացույց կազմակերպելու հարցը, ԲՀԿ-ի գործարար պատգամավորները Գագիկ Ծառուկյանին առաջարկել են մի փոքր ՛՛կրեատիվ՛՛ տարբերակ ընտրել նախկինում կազմակերպված նստացույցերից տարբերվելու համար։ Ոչ իշխանական օլիգարխներն առաջարկել են նստացույցը կազմակերպել ոչ թե վրաններով, այլ նստարան-աթոռներով։ Մի քանի գործարարներ ասել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Ազատության հրապարակ բերել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի