19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը` Գերմանիայում Հայաստանի դեսպան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իշխանական շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը կրկին կտրվի Հայ հեղափոխական դաշնակցությանը, և ըստ ամենայնի, Գերմանիայում ՀՀ դեսպան կնշանակվի ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը: “Ինքը Մկրտչյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման բան չկա։ Ի դեպ, Լևոն Մկրտչյանին, ով 2000-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին […]

Ծեծված, նվաստացած քույր, կտրված ոտք, ողբացող մայր, մահ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Խաչատրյանի գործի դատական քննությունը: 28-ամյա Աշոտ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ Աշոտ Խաչատրյանը անհաշտ, լարված ու թշնամական հարաբերությունների մեջ է եղել իր քրոջ նախկին ամուսնու՝ Նվերի հետ: 2013 թվականի […]

ՕԵԿ-ն ու Սեյրան Սարոյանը. Հրապարակ

՞Հրապարակ”-ը  գրում է. “Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական “բոցեր”: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած եւ իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր “քաղաքական կուրս” որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, […]

Գնող չկա. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, անշարժ գույքի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործարքները կտրուկ նվազել են: “Վիվա Ռիելթի” անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը նշել է, որ գնորդները պասիվացել են, իսկ բանկերն այս նպատակով վարկեր չեն տրամադրում:   “Բոլորը սպասում են իրենց գործարքներին ընթացք տան տոներից հետո, այս պահին իրավիճակն իսկապես սառեցված է”,-տեղեկացրել է գործակալության տնօրենը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Արտաշես Թումանյանին պաշտոն կտան. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության ” նախագահականի մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տեւական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, եւ օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստանի 10 իրադարձությունը. Հայկական ժամանակ

Անցնող 2014 թվականը բավական սթրեսային եւ լարված տարի էր Հայաստանի համար լի անորոշություններով: Տեղի ունեցան նաեւ դրական իմաստ ունեցող իրաղարձություններ: ”Հայկական ժամանակ”-ն  առանձնացրել է տարվա 10 կարեւորագայն իրադարձությունները:  – 2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։  – 2014 թվականի հուլիսի 1–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը (ՀԾԿՀ) որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1–ից 3,85 […]

Գլխավոր բանկիրն հրահանգել է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, դոլար-դրամ “բումից” սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժեւորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, եւ ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաեւ այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար:  Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր […]

Ծառուկյանի խորհրդաժողով թե Չալոյի ժողով. Ժամանակ

Հունվարի 20-ին խորհրդաժողով հրավիրելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանն առնչվող “Ժամանակ”-ի հարցին ի պատասխան՝ փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ անհասականալի է՝ խորհրդաժողովի թե հայտարարված օրակարգը, թե առհասարակ այն հրավիրելու իմաստը: “Եթե հստակ օրակարգ չկա, ապա “Չալոյի ժողով” է դառնալու:Խորհրդակցությունն ու “Չալոյի ժողովը” տարբեր բաներ են”,-ասաց նա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Նաիրտցիները կպայքարեն նաեւ Ամանորի գիշերը. Հրապարակ

“Մեր համբերության բաժակը լցվել է, մենք որեւէ կոնկրետ պատասխան չենք ստանում, չգիտենք, թե մեր հետագա ճակատագիրն ինչ է լինելու, բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք՝ հուժկու ակցիաների”,-“Հրապարակ”-ի հետ զրույցում  ասել է “Նաիրիտի” աշխատակից Լուսինե Մարությանը:  Գործարանի 2215 աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել, փետրվարի 6-ից բոլորը գործազուրկ կլինեն, ապա մոտ 500 հոգու հետ պայմանագրեր […]

Հանրապետության հրապարակի հաճույքները թանկ են. Առավոտ

Հանրապետության հրապարակում մանուկների համար ատրակցիոններ են տեղադրվել, որոնցից օգտվելն արժե 200 դրամ ` երկու րոպե ճոճվելու համար: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը: Բայց ծնողներն արդեն 2-րդ անգամից հետո պատճառ են փնտրում զավակներին հեռու տանելու համար: Երեխային չի հետաքրքրում ոչինչ, նա ուզում է բոլորից էլ օգտվել: Ատրակցիոնների աշխատակիցներից մեկի խոսքով` դրանք անհատի սեփականություն են: Շարունակությունը թերթի այսօրվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի