24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արտաքին պարտքի աղբյուրները կարող են իսպառ “ցամաքել”. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած իրենց աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել: “Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից փող ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն […]

Ռեկտորի գլխին սև ամպեր են կուտակվել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի գլխին սև ամպեր են կուտակվել: “Այսօրվանից նրա բուհում երկրորդ աուդիտն է սկսվում, ինչից էլ, ըստ պոլիտեխնիկի մեր աղբյուրների, վերջինս դժվար թե չոր դուրս գա: Ըստ նույն աղբյուրների` երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փորձել է նախարարությունում գլուխ-գլխի հավաքել “կոնֆլիկտի” կողմերին, այդ թվում՝ ուսխորհրդի նախագահին […]

ԲՀԿ ակտիվիստին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Ռ. Քոչարյանի եղբոր դուստրը. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ կառավարության առջև ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: “Նրա ներկայությունն ակամա հիշեցնում էր Քոչարյանի ժամանակներում տեղի ունեցած բռնությունները, որոնց կուլմինացիան մարտի 1-ն էր՝ ծեծված ժողովրդով ու 10 զոհով:  Թե այն ժամանակ ինչ ապրումներ են ունեցել Քոչարյանի հարազատներն այդ բռնությունների մասին […]

Հակոբ Հակոբյանը պատրաստ է 500 միլիոնից 80 միլիոնը վճարել, չնայած իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբան.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) չնայած իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն պատրաստ է վճարել իր դեմ հարուցված քրեական գործով 7 դրվագներից 5-ով սահմանված գումարը, որը մոտ 80 միլիոն է կազմում: Այս մասին ՛՛Ժամանակ՛՛-ի  հետ զրույցում ասել է  Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքերով, սակայն, Հակոբյանը չի ընդունում մյուս երկու դրվագները, որոնցով […]

Սպանություն՝ խնջույքին աղջկա հետ անհարգալից վարքի պատճառով.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Գալստյանի գործի դատական քննությունը, որը դեռ 2013 թվականի մայիսից էր ընթանում: Նախաքննական մարմինը 23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ռոբերտ Գալստյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հուլիսի 10-ին: Առաջադրված […]

Էջմիածինցիները սրտի էխոկարդիոգրաֆիայի համար ստիպված են հասնել Երևան. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը:  Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը: […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ոճ է կիրառում՝ համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. 168 ժամ

՛՛168 ժամ՛՛ թերթը գրում է.  ՛՛Ունենալով տարաձայնություններ` փաստորեն, Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ: Սա իսկապես փոփոխություն է: Թեեւ չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա հայտարարությունները լինելու են ընդդեմ Ադրբեջանի: Մինսկի խումբը փորձելու է պահել հավասարակշռությունը, սակայն հավասարակշռություն չի նշանակում՝ հակամարտող կողմերի հետ նույն կերպ խոսել: ՄԽ-ն պահում է հավասարակշռությունը, բայց փոխում է ոճը՝ […]

Դուք սխալվել եք, Ծառուկյանն իշխանության դեմ է գնում. Լեւոն Զուրաբյան. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. ՛՛Առավոտ՛՛-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. ՛՛Ոչ, մտավախություն չունեմ՛՛: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. ՛՛Քայլերը որոշում ենք միասնաբար՛՛: Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը, […]

Կնոջը սպանողին ամուսինը տեսե՞լ է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը գրում է. Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի […]

Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է վարչապետին.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.  Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: ՛՛Ժամանակի՛՛տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Սամվել Սարգսյանին պատկանող ՛՛Արարատ Փարկ Հայաթ՛՛ հյուրանոցում: Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար: Հնարավոր է՝ կողմերը հայտարարեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված