25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Տղամարդու շուրջ վեճը Երևանյան լճի երկու թիթեռնիկների միջև դաժան ծեծկռտուքի ու կոտրվածքների պատճառ է դարձել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և «գործընկերուհի» Աննա Տ.-ի հետ: Վիճաբանությունն այնքան բուռն է եղել, Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, այնքան է տաքացել, […]

Հայազգի “օրենքով գողը” դատապարտվեց Մոսկվայում. Ժամանակ

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանայաին դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Շիպկովայի նախագահությամբ, վճիռ է կայացվել հայ 46-ամյա “օրենքով գող” Էդուարդ Ասատրյանի նկատմամբ, ով կրիմինալ աշխարհում հայտնի է որպես Էդիկ Թբիլիսկի և համարվում է հակադեդովյան կոալիցիայի ղեկավարներից մեկը: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար ու դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Միակ տրամաբանական բացատրությունը. Հայկական ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը: Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության […]

Մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն. ազատամարտիկը՝ կուրսանտի սպանության մեջ մեղադրվողից. Հայկական ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հոինվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թևոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է: Գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովը զարմացած է կատարվածով: Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ:«Նրանք […]

Հացի արտադրության ծավալները նվազել են. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են մեկուկես տոկոսով: “Փոխարենը կտրուկ ավելացել են ալյուրի արտադրության ծավալները՝ 2013-ի համեմատ 29.6 տոկոսով: Իսկ թե ուր է գնացել ավել արտադրված ալյուրը, անհասկանալի է մնում”,–գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

102-րդ ռազմաբազան հոգեբանի է աշխատանքից ազատել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ մինչեւ ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեները համատեղ քննություն են իրականացնում Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործով, “ՉԻ”-ին հայտնի է դարձել հետաքրքրաշարժ մի տեղեկություն: “Ինչպես հավաստիացնում են “ՉԻ” աղբյուրները՝ օրերս ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն աշխատանքից ազատել է բազայում աշխատող 4 հոգեբաններից մեկին: Աղբյուրը նշում է, որ ազգությամբ հայ եւ […]

Նուբարաշենի նոր բանտապետը. Իրատես de facto

 “Իրատես de facto-ն” գրում է, որ օրերս իրենց խմբագրություն էր դիմել ցմահ ազատազրկվածների հարազատներից մեկը, ում խիստ վրդովեցրել էր բանտախցերի և տեսակցության սենյակների ահավոր վիճակը:  “”Նուբարաշեն” ՔԿՀ-ում “երկար” տեսակցության գնացած մայրը սարսափել է տեսակցության սենյակում “վխտացող” խավարասերներից: Երբ դժգոհել է, որդին քմծիծաղով նկատել է. “Բա որ բանտախցերը տեսնես”: Իրականում պետբյուջեից գումարը փոխանցվում է, որպեսզի սանէպիդկայանը […]

Բանկերը միավորվում են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ առաջիկայում “Արմսվիսբանկ”-ն ու “Արցախբանկ”-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: “”Արցախբանկ”-ից “Ժողովուրդ”-ին պատասխանեցին, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, և բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում: Բայց մենք տեղեկացանք, որ “Արցախբանկ”-ի 43.1 տոկոս բաժնեմասը և “Արմսվիսբանկ”-ի 80 տոկոս բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին: Ինչպես […]

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղեւորները խուճապահար են եղել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ “Աէրոֆլոտի” կողմից իրականացվող Մոսկվա-Երևան թիվ SU 1866 չվերթի ժամանակ: “”Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երբ արդեն ուղևորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղևորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն: Ուղևորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել […]

Ամուսնացած կնոջն արված զանգը կարող էր ավարտվել սպանությամբ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Էդգար Կարապետյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Էդգար Կարապետյանը 2014 թվականի հունիսի 16-ին Շիրակի 18 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Դավիթ Կ.-ի կրծքավանդակի ձախ կեսին ու ձախ թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, պնևմոպուլմոնալ, հեմոռագիկ տրավմատիկ շոկերով ուղեկցված կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված