23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Բացի ԲՀԿ առաջնորդից, մանդատից զրկվելու են ևս 4 ԲՀԿ-ական պատգամավորներ.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.  ՛՛Երբ ուսումնասիրությունները կավարտվեն, կքննարկվեն, այդ ժամանակ էլ այդ մասին կխոսենք՛՛, – երեկ ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Աժ նիստերից բացակայելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում արդեն ավարտվել են ուսումնասիրությունները, և այս շաբաթվա ընթացքում Աժ նախագահը համապատասխան արձանագրություն կներկայացնի ԿԸՀ: Մեզ հասած լուրերով՝ առաջիկայում, բացի ԲՀԿ առաջնորդից, կեսից ավելի […]

Նախկին ոստիկանապետը` Գագիկ Ծառուկյանի հանցագործությունները թաքցնելու մասին.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Փետրվարի 12-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե ՛՛շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը՛՛: ՛՛Ժողովուրդ՛՛-ը փորձել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանից տեղեկանալ, թե որպես ՀՀ նախկին ոստիկանապետ՝ ի՞նչ է հայտնի իրեն Գագիկ Ծառուկյանի կողմից […]

Կոտայքի փոխմարզպետը քրեական պատասխանատվությունից խուսափեց պաշտոնանկությամբ.Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Օրերս աշխատանքից ացատվեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի յուրային կադրերից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի փոխմարզպետի իր կարգավիճակին հրաժեշտ տվեց բնապահպանության նախարարության նախկին րարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը: Մարզպետ Արամ Հարությունյանը Կարեն Պապոյանին անձամբ էր Կոտայք բերել բնապահպանության նախարարությունից, որտեղ նախկինում աշխատել են միասին, երբ Արամ Հարությունյանը Բնապահպանության նախարար էր:  Մարզպետարանի […]

Աղջիկներն իրար ՛՛բշտել՛՛, ՛՛քրֆել՛՛, մազեր են քաշել, ծեծել ու արյուն են բերել.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Սուսաննա Թ.-ի գործի դատական քննությունը: 30-ամյա Սուսաննան մեղադրվում է այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում ՛՛Վեյվ՛՛ կարաոկե ակումբում կատարել է խուլիգանություն՝ իր գործողությունները զուգորդելով ակումբի մենեջեր Սոնա Փ.-ի և ակումբի հաճախորդ Անժելա Տ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ: Սուսաննային […]

Հունվարին հացը ամենաշատը թանկացել է Կապանում.Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը, ուսումնասիրելով Հայաստանի մարզկենտրոններում հացամթերքների գինը, հանգել է եզրակացության, որ հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14 տոկոսով:  Դեռ անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ փիար արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին: Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել […]

Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից երաշխիքներ է պահանջել Քոչարյանի մասով. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Այլեւս ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել ԱԺ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, եւ այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը: Կիրակի օրը ոչ […]

Հեռացվել են Ծառուկյանի անվտանգությունն ապահովող ՊՊԳՎ աշխատակիցները. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛-ը գրում է. Երեկ լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը Պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցների, որոնք ապահովում էին Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող օբյեկտների անվտանգությունը, վերջին օրերին ազատել է աշխատանքից: ՛՛Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ ՊՊԳՎ-ում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը: Այս ամենն իրականացվում է ոստիկանությունում […]

ՀՀ դատախազությունը միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Թերթին  հայտնի է  դարձել, որ ՀՀ դատախազությունը 2015 թվականի անցած մեկուկես ամսվա կտրվածքով հրապարակած վճարումների համաձայն՝ միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ գումար: Մասնավորապես, գազի դիմաց վճարման մի պարտավորության չափը կազմում է 52 միլիոն 87 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վճարման պարտավորություններից մեկի գումարը 36 միլիոն […]

ԲՀԿ որոշումները սրբագրվում են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի ձեռքով. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանի ելույթն իրականում տեսագրվել է, սակայն այդպես էլ տեսանյութը չի տարածվել, քանի որ ԲՀԿ ՛՛գաղափարական թևը՛՛ դա ճիշտ չի համարել: Պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով և տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող: Թիմակիցներին Ծառուկյանն ասել է, թե ոչնչից չի վախենում, […]

Նուբարաշեն ՔԿՀ-ում փաստաբանը փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը փաստաբանների նկատմամբ: “Օրերս “Նուբարաշեն” այցելած մի փաստաբան փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. փաստաբանի հետ հանդիպումից հետո կալանավորի մոտ հայտնաբերել են սղոց, ինչից եզրակացրել են, որ դա բերել է փաստաբանը: Այս դեպքից հետո “Նուբարաշենում” սկսել են փաստաբաններին ներս թողնել մանրակրկիտ ստուգելուց հետո միայն”,- գրում է թերթը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված