19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

«Էյր Արմենիան» կարող է այլեւս ոտքի չկանգնել. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած վարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել: «Ապա նոր ժամկետ հայտարարվեց մարտը: Այժմ այդ մասին չեն խոսում եւ հայտնի չէ՝ այլեւս ընկերությունը ոտքի կկանգնի, թե ոչ: Ավիաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, որոնք լուծել չի հաջողվում»,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Քոչարյանը նախորդ շաբաթ եղել է Ծաղկաձորում` դահուկ է քշել. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ իրենց տեղեկություններով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել: «Հենց Քոչարյանը հայտնվում է Ծաղկաձորում, այդ մասին իմանում են ձմեռային սպորտաձևի սիրահարները: Բանն այն է, որ Քոչարյանի Ծաղկաձորում գտնված ժամանակ ճոպանուղին սկսում է արագ աշխատել, և դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ունենում դահուկ […]

Օսկանյանին համոզում են մանդատը վայր չդնել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ նախօրեին ԲՀԿ խմբակցությունը նիստ է արել, որն անցել է լարված մթնոլորտում: Խմբակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է արտահայտվել, որպեսզի կուսակցության նախագահը դառնա Նաիրա Զոհրաբյանը, մի մասն էլ պաշտպանել է Զոհրաբյանի թեկնածությունը: «Լարված մթնոլորտը ԲՀԿ-ականների շրջանում դեռ պահպանվում է… Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի […]

Ցանկանում է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց հասած տեղեկություններով, ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: «Համակարգի հետ պարբերական շփում ունեցող անձինք սրա հետ են կապում, որ վերջին շրջանում գլխավոր դատախազը մեկը մյուսի ետևից վերացնում է ՀՔԾ–ից ստացված գործերով […]

Նախկին ոստիկանապետի բիզնեսից էլ բան չի մնացել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը: Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում և զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետևից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին […]

Դաշնակցական երիտասարդի առեղծվածային սպանության մասին.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. 2015թ. հունվարի 19-ին` կեսգիշերին մոտ, Երևանի Աբելյան փողոցում սպանություն էր եղել: Կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջանում ստացած դանակի հարվածներից մահացել էր ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ, Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Դալլաքյանը: Դեպքի հաջորդ օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին էր մեղայականով ներկայացել 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցված քրեական […]

ՀՀԿ-ն փոխել է հեռուստաընկերության անունը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է: Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի եւ այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել հեռուստաընկերության անվանումը եւ որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ՝ «Արարատ»: Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են […]

Աշոտ Աղաբաբյանին տուգանել են 55 միլիոն դրամ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Աշոտ Աղաբաբյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առևտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի տնօրինությանը: Մեր տեղեկություններով, հարկային ստուգումների արդյունքում մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել նրա վրա: Ստուգումների արդյունքում հարկային են հրավիրվել նաև որոշ աշխատակիցներ, որոնք պարզաբանումներ են տվել: Մանրամասները՝ թերթի […]

Նեղելու հրահանգ. Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. Մինչ ֆինանսների նախարարությունը Գագիկ Ծառուկյանի «չմուծած» հարկերի ճակատագիրն է որոշում, պարզվում է, իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու: Թերթի տեղեկություններով, հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում ու տեղը տեղին տուգանքներ գրում: Անգամ այն չափերի տուգանքներ են արձանագրվում, որ յուրային գործարարները ոչ թե դրանից […]

Հարազատները չեն հավատում զինվորի ինքնասպանության վարկածին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շաբաթ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1996թ, ծնված Ալբերտ Սաֆարյանը: Ավելի ուշ տարածվեց, որ Ալբերտ Սաֆարյանը ինքնասպանություն է գործել, սակայն նրա ծնողները և բոլոր հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: «Տանս սյունը կոտրվեց, իմ տղան մեր թիկունքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի