25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Դոլարը կրկին կբարձրանա. Ժամանակ

«Թեեւ վերջին շրջանում տպավորություն էր, որ փոխարժեքը քիչ թե շատ կայունացել է, եւ նախորդ ամիսների ցնցումները չեն կրկնվելու, սակայն այս օրերին որոշ բանկեր կրկին անցել են նոյեմբերի վերջի եւ դեկտեմբերի գործելաոճին: Այսինքն այս կամ այն պատճառով խուսափում են վարկեր տրամադրել, գրում է Ժամանակը:  Որոշ տեղեկություններով՝ ապրիլի 24-ի հետո դրամը կրկին կարժեզրկվի, իսկ դոլարը կբարձրանա: Նույն […]

Հրաժարվում են քաղաքացիությունից. Հայոց աշխարհ

Հայոց աշխարհը տեղեկացնում է, որ վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը ավելացել է շուրջ 4 անգամ: Ոստիկանության տվյալներով, եթե 2012 թվականին Հայաստանի անձնագրից հրաժարվել էին մոտ 550-ը, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի:  Պատճառը ռուսական օրենսդրության վերջին փոփոխություններն են, որոնք պարտադրում են հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Հրաժարվողների մի մասն […]

15 հազար դոլար ԵՊՀ ընդունվելու համար. Ժողովուրդ

« Ժողովուրդ »-ի տեղեկություններով 2014թ. նոյեմբերի 23-ին. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վար­չությունում 4 անձի մեղադրանք Է առա­ջադրվել ԵՊՀ իրավագիտության ֆա­կուլտետ 15.500 դոլարով ընդունվելու փաստի սաթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ավելին’ երկու հոգի կալանավորվել են: ՀՀ քննչական կոմիտեն հաղոր­դագրություն Էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխա­վոր վարչությունում հարուցվել Է քրեական […]

Պատգամավորի փեսայի վրա զինված հարձակման գործով. Ժողովուրդ

2014 թդեկտեմբերի 23-ինԱվան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանը հրապարակեց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսա­յի դեմ կրակոցների գործով դատավճի­ռը:  Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 28-ամ- յա Բեգլար Հովհաննիսյանը եւ 30-ամյա Հրանտ Հարությունյանը դատա­պարտվեցին 6 տարվա ազատազրկ­ման:  Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 23- ին ժամը 15:30-ի սահմաններում,  Երեւանի Հարավ-արեւմտյան թաղա­մասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, ով Բերդի քաղաքապետ Հարու­թյուն Սանուչարյանի քրոջ տղան է,  գնացել էր իր եղբոր […]

Մոսկվայում ձերբակալվել է ազգությամբ հայ «օրենքով գողը». Ժամանակ

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Սոսկվայի ոստիկանները, քաղաքի կենտրոնում ձերբակալել են «օրենքով գող» Գեորգի Քալաշյանին, որը հայտնի Է «Կոտիկ» մականունով: Խուզարկությամբ նրա մոտից առգրավվել Է թմրանյութ, հնարավոր Է՝ հաշիշ: 2015թ. հունվարին Քալաշյանը կրկին ձերբակալվել Էր «օրենքով գողեր» Ցիրկաչի, Ջաբավայի, Տյուրիկի, Վոսկրեսի ու Տեկոյի մասնակցությամբ «գողական սխոդկայի» խափանման հատուկ օպերացիայի ժամանակ:

Գաստիկին չի կարողանա օգնել . Հրապարակ

Հրապարակը տեղեկացնում է, որ Երրորդմասցի Լյովիկի գործով կալանավորված Գաստիկի՝ Վահան Հակոբյանի քեռին նախկին բարձրաստիճան ոստիկան է: Նա ոստիկանությունում զբեղեցրել է տարբեր պաշտոններ՝ ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ, կոռուպ­ցիայի դեմ պայքարի բաժնի պետ, սակայն արդեն մի քանի տարի է, որ չի աշխատում, այնպես որ, այս անգամ քեռին հազիվ թե կարողանա օգնել Գաստիկին, ով առաջին […]

Կազինոները վերադառնում են. Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով, չի բացառ­վում, որ մայրաքաղաքից դեպի առող­ջարանային եւ հանգստյան գոտիներ տեղափոխված կազինոներն առաջիկա­յում կրկին դեպի մայրաքաղաք «վերա­դառնան»: Հիշեցնենք, մի քանի տարի առաջ նման որոշում կայացվեց, եւ կազինոները չվեցին Ծաղկաձոր ու հե­ռավոր վայրեր: Իսկ Աբովյանի մատույց­ներում տեղակայված Գագիկ Ծառուկ յանի «Շանգրիլա»ն եւ նոր «Մուլտիգրանդ»  հյուրանոցի կազինոները մի քանի անգամ ավելի շատ հարկ են վճարում,  քան Ծաղկաձորի «Սենատորը», բայց այդքան էլ հարմար չեն եւ այցելու­ների […]

Ձերբակալվել է. Ժամանակ

«Ժամանակ»-ը տեղեկացնում է. «Դատարան Է մտել Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի առողջու­թյանը դիտավորությամբ թե­թեւ վնաս պատճառելու գործը: Սերժ Սարգսյանի հրամանա­տարությամբ ԼՂՀ ազատագ­րական պայքարին մասնակ­ցած Ա. Սվագյանը վիրավորվել Է՛ լսելով Ա. Մանուկյանի հայհո­յանքը Ս. Սարգսյանի հասցեին եւ որոշել Է վրեժխնդիր լինել նրանից, որը կատարելուց հե­տո Բագրատաշենի մաքսային անցակետով անցել Է Վրաստան, ապա այնտեղից մեկնել ՌԴ, […]

Համաներում կլինի՞. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ այս օրերին շատ է խոսվում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու մասին, սակայն պաշտոնապես դեռ որեւէ հստակ տեղեկություն չկա: «Արդարադատության նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել` կլինի համաներում, թե ոչ` հիշեցնելով, որ դա բացառապես նախագահի իրավասությունն է: Նախագահականից էլ լռում են: Մեր տեղեկություններով` համաներում լինելու է, եւ այս օրերին մասնագետների համապատասխան խումբն աշխատում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված