23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստան մեկնողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել. Ժողովուրդ

Երբ Սերժ Սարգսյանն անցած տարի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթղթերը, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն դրա բացասական հետևանքների ամբողջական պատկերը դժվար թե որևէ մեկը կարողանար նկարագրել: Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առևտրի վրա […]

Էդմոն Մարուքյանը «փնտրտուքների» մեջ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին «փնտրտուքների» մեջ է: Պատգամավորը ցանկանում է առաջիկայում ինչ-որ կուսակցություն կամ նախաձեռնություն հիմնել: Դեռևս հստակ որոշված չէ, թե նոր ստեղծվելիք կառույցն ինչ իրավակազմակերպչական ձև է ունենալու` կուսակցություն է լինելու, թե քաղաքացիական նախաձեռնություն: Հայտնի է միայն, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է մեկ կտուրի տակ «հավաքել» այն գործիչներին, ովքեր […]

Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ի տեղեկություններով` վերջին շրջանում, մինչ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացումը, բավականաչափ լարված են եղել Ծառուկյան-Օսկանյան հարաբերությունները։ Նրանք հաճախ են վիճել միմյանց հետ` ապագա քայլերի, կուսակցության դիրքորոշումների շուրջ: Նույն այդ շրջանում բավականին մեծ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա: Ավելին, քան Ռոբերտ Քոչարյանինը։  «Երբ Գագոն հանդիպում էր Լևոնի հետ, մի քանի օր լրիվ ուրիշ […]

Աշոտ Աղաբաբյանը նեղացել է ՀՀԿ-ից. Հրապարակ

Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը: Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին: Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի […]

Կգա՝ իրա մեծ ախպորը կտենա. Մհեր Սեդրակյանը՝ Պզոյից. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Երրորդմասցի Լյովիկի և մնացյալի առնչությամբ հոլովվում է նաև Ձեր անունը, ասվում էր, որ Ձեր հարաբերությունները շատ ավելի վատ են եղել նրա հետ՝ հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ուրեմն իրանք՝ էդ մարդիկ, որ փնտրվում էին, արդեն հանձնվել են, բան չմնաց, էս էրկու օրը կպարզվի, ու էդ իմ անունը շահարկողները կհասկանան, որ իրանք լավ բան չեն […]

Գյումրիի դիսկոյում մարտի 9-ը «նշվել է» շշերն աղջկա մեջքին ջարդելով, նրա վրա թքելով, այլ կանանց հարվածելով ու «քֆուրներով». Ժամանակ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Գնել Թովմասյանի գործի դատական քննությունը: 33-ամյա Գնելը 3 անչափահաս երեխաների հայր է: Նա կալանքի տակ է 2014 թվականի հուլիսի 21-ից: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 9-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գնելը գործով չպարզված անձի հետ գնացել է Գյումրի քաղաքի Տերյան 99/5 հասցեում գործող ժամանցի […]

Ծառուկյանն այլևս չի հրահանգում. հետաքրքիր մանրամասներ ԲՀԿ-ական ֆեյքերից. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին` այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Որոշ էջեր ամբողջությամբ մաքրվել են քաղաքական բովանդակությամբ նյութերից, եւ մնացել են միայն որոշ լուսանկարներ: ԲՀԿ-ական ֆեյքերի բացակայությունը նկատելի է նաև ԲՀԿ-ի քիմքին ոչ հաճելի […]

Աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներում քաղաքական ապաստան է հայցել մոտ 5 հազար հայաստանցի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը»-ը գրում է. «ՄԱԿ-ի հրապարակած զեկույցին հղում անելով՝ newsline.am կայքը տեղեկացնում է, որ 2014 թվականին աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներում քաղաքական ապաստան է հայցել 5 հազար 242 հայաստանցի: Նրանցից 220-ը ստացել է այդ կարգավիճակը:Անցած 2 տարիներին, ըստ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, նշված երկրներում քաղապաստան է հայցել ավելի քան 10 հազար հայաստանցի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Աննախադեպ իրավիճակ է. Հայկական ժամանակ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը: Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր […]

Դոլարը կրկին կբարձրանա. Ժամանակ

«Թեեւ վերջին շրջանում տպավորություն էր, որ փոխարժեքը քիչ թե շատ կայունացել է, եւ նախորդ ամիսների ցնցումները չեն կրկնվելու, սակայն այս օրերին որոշ բանկեր կրկին անցել են նոյեմբերի վերջի եւ դեկտեմբերի գործելաոճին: Այսինքն այս կամ այն պատճառով խուսափում են վարկեր տրամադրել, գրում է Ժամանակը:  Որոշ տեղեկություններով՝ ապրիլի 24-ի հետո դրամը կրկին կարժեզրկվի, իսկ դոլարը կբարձրանա: Նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված