29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառավարությունն ո՞վ ա, որ իմ զարդերի վրա ղումար խաղա. Ժամանակ

image_26504

«Ժամանակ»-ը գրում է. «Աբովյան քղաքում 52-ամյա բնակիչ Նաիրի Ասրյանն ամիսներ առաջ «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղում ոսկու գրավադրմամբ վարկ է վերցրել, սակայն բանկը հրաժարվում է վերադարձնել քաղաքացու ոսկեղենը՝ պատճառաբանությամբ, որ նա արագաչափերի չվճարված տուգանքներ ունի: Բանկից նրան ասել են, որ կառավարության համապատասխան հրահանգ կա՝ չվերադարձնել ոսկին կամ գրավադրված այլ առարկա, եթե չմարված տուգանքներ կան: «Բայց կառավարությունն […]

Սերժ Սարգսյանը հասկացրել է. Հրապարակ

image_26499

«Հրապարակը» գրում է. «Մինչ Հովիկ Աբրահամյանը փորձում է «տալչոկ» տալ կառավարությանը, չեն դադարում խոսակցությունները, որ ոմանք աշխատում են վարչապետափոխության ուղղությամբ: Խոսքն այս օրերին Ղարաբաղում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին է, ով, ըստ թերթի աղբյուրների, անում է ամեն ինչ, որ հաջորդ վարչապետը լինի: Արա Աբրահամյանի հետ անվերջ «պատերազմների» մեջ գտնվող, «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանի լոբբիստների մեջ […]

Գազը կթանկանա՞. Հայոց աշխարհ

image_26502

«Հայոց աշխարհը» զրուցել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շ.Սարդարյանի հետ, ով հավաստիացրել է, որ ընկերության օրակարգում չկա գազի ներքին սակագները վերանայելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ ներկայացնելու հարց։ Սարդարյան մասնավորապես նշել է. «Ճիշտ է, չի բացառվում, որ դա տեղի ունենա հետագայում, եթե չհաջողվի հասնել ներմուծվող գազի գնի նվազեցման։  Չնայած առայժմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնապես […]

Ծառուկյանն է «ասողը» . Հրապարակ

image_26498

«Հրապարակի» տեղեկություններով` «Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին եւ ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գեւորգյանին: Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը. ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը:    Մանրամասները` թերթի […]

Քոչարյանի սպառնալիքը. Ժամանակ

image_26497

«Ժամանակը» վերլուծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը, որտեղ վերջինս անդրադառնալով թե արտաքինքաղաքական, թե ներքաղաքական հարցերի, քննադատել է գործող իշխանություններին` ասելով, որ 500 մլն. դոլարի վերջին փոխառությունը տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին եւ ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Թերթը նկատում է, որ Քոչարյանի հարցազրույցի […]

Եթե Քիմը Երեւանի փողոցներում ցուցադրի իր մարմնամասերը. Չորրորդ ինքնիշխանություն

image_26496

«Չորրորդ ինքնիշխանությունն» անդրադարձել է այս օրերի թոփ թեմային` Քիմ Քարդաշյանի երեւանյան այցին: Թերթը գրում է.  «Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա նրա այցն, անկասկած, անմոռանալի կդարձնի Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները։ Համենայն դեպս` եթե նա զբոսնի Երեւանի փողոցներում եւ ցուցադրի «հայ կնոջն անհարիր» իր մարմնամասերը, շատերը դեռ երկար ժամանակ կվանկարկեն «հիշում ենք եւ պահանջում» կարգախոսը» ։  Այս […]

Զոհված ավագ ենթասպան գլորվել էր ձորը. Հրապարակ

image_26418

«Հրապարակը» գրում է, որ հակառակորդի կրակոցից մի քանի օր առաջ զոհված ավագ ենթասպա Հայկ Քեշիշօղլյանը Նիգավան գյուղից է: «Գյուղապետ Արտաշես Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացին զոհվել է ապրիլի 3-ի գիշերը, սակայն միայն ապրիլի 7-ին է տարածվել տեղեկատվություն: Նա նշեց, որ, ընտանիքը վարձով բնակվում Է Աշտարակում, սակայն հաշվառված է գյուղում: Զինծառայողն ունի երեք […]

Մարդկանց ներկ են բաժանել, որ մինչև նախագահի այցը ներկեն իրենց տների արտաքին հատվածները. Ժողովուրդ

image_26417

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության և արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել: «Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2–ին […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերադարձրել է. Ժողովուրդ

image_26416

«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչև վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: «Սա ևս վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։  

Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 70–ամյակին նվիրված զորահանդես կանցկացվի. Հայկական ժամանակ

image_26415

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված զորահանդեսի ակտիվ պատրաստություններին, որը տեղի է ունենալու Գյումրիում: «Մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու են Գյումրիի ռազմական կայազորի ավելի քան 1.2 հազար զինծառայողներ, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի, ՀՀ-ում ՈԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, Հայաստանի զինված ուժերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի