24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կրեատիվ արդարադատության նախարարն ու Քիմը. Հրապարակ

Արդարադատության նախարար Հով­հաննես Մանուկյանը հաճախ Է պարծե­նում իր կրեատիվ, ոչ ստանդարտ մո­տեցումներով: Երեկ նրանից «Հրապարակ»-ի լրագրողը հե­տաքրքրվել է, թե կրեատիվ տեսանկ­յունից ի՞նչ ուշագրավ դիտարկումներ կարող է անել Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի վերաբերյալ, այն ի՞նչ նշանակություն ունեցավ Հայաստանի համար: Նա սկզբում տարակուսեց Քիմի շուրջ առաջացած աղմուկի առիթով, բայց մատնանշեց նրա անուրանալի դերակատարումը մեր անհայտ երկիրը հայտնի դարձնելու […]

Ստիպված. Առավոտ

«Որքան էլ կարեւոր լինի Ցեղասպանության ճանաչ­ման գործընթացը [որտեղ մեր գործերը վատ չեն ըն­թանում], ինձ թույլ տամ այս անգամ շեղվել այս թե­մայից եւ անդրադառնա ավելի «կենցաղային» թեմայի,-գրում է Առավոտի գլխավոր խմբագիրը, շարունակելով. -Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպ­ված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման հաճար բազմաթիվ հիմքեր կան: Ռուսաստանից եկող […]

Կդնի, կհանի Հայկական Ժամանակ

Կառավարության երեկվա նիստում այդպես էլ Աբովյանի քաղաքապե­տի արտահերթ ընտրությունների օր չնշանակվեց: Քաղաքապետի հավանական թեկնածուները հի­մա էլ սպասում են կառավարու­թյան հաջորդ նիստին: «Հայկական Ժամանակ»-ի տեղե­կություններով, Աբովյանի քաղա­քապետի թեկնածու Էդվին Թադեւոսյանը, ով, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին է, առաջադրումից հետո, թերեւս ար­դեն քարոզարշավի ժամանակ, հանելու է իր թեկնածությունը եւ իր ընտրողներին կոչ է անելու՝ ձայնե­րը տալ թեկնածուներից […]

Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ ՀՀ «եվրասիական» գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա: «Համենայնդեպս, եթե ներկայություն լինի էլ, ապա բավականին ցածր մակարդակով: Երեկ մեզ հաջողվեց երկու երկրների նախագահականից և ԱԳ նախարարություններից ճշտել, որ մինչ այս պահը արտգործնախարարների և երկրի ղեկավարների այցելությունների մասին ոչ մի տեղեկություն չկա: Իսկ ՀՀ ԱԳՆ […]

Թոռները ծեծել են տատին. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ ապրիլի 14-ին Աջափնյակ վարչական շրջանի Նազարեթյան փողոցի տնակներից մեկի բնակչուհու թոռները դաժան ծեծի են ենթարկել իրենց տատին: ««Ժողովուրդը» պարզեց, որ նշված հատվածի բնակիչներն են ահազանգել ոստիկանություն եւ հայտնել, որ նշված փողոցի Արմենուհին ու Արմենը դաժան ծեծի են ենթարկում իրենց տատիկին՝ Ալվարդին, եւ իրենց մորաքրոջը: Բակի բնակիչները պատմել են, որ նշված անձինք […]

Ծառուկյանը փայատեր կդառնա՞ ՀԷՑ-երի ապագա վաճառքում. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ավանում Ախալքալաքցի Նորոն «հզոր» գազալցակայան է կառուցել: «Նման գազալցակայան Երևանում ունեն մեկ էլ Թոխմախի Մհերը՝ Էրեբունիում, Գագիկ Ծառուկյանը՝ Երևանյան լճի մոտ: Որոշ տեղեկություններով, Նորոյին խաղի մեջ էին մտցնում այդ դաշտում վերաբաշխումներ անելու համար, անգամ խոսակցություն կար, որ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանի գազալցման սարքավորումներ արտադրող իր գործարանն է 20 միլիոն դոլարով վաճառել հայտնի […]

«Անբարո կյանքով էր ապրում». նոր հանգամանքներ՝ սպանված և հրկիզված մատուցողուհու քրգործում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.«Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.- վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն […]

Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել: «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: […]

Էջմիածնում սպանվածը Պիպոյի շրջապատից «փող ստացող-քցող» էր. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ ուշ գիշերին սպանության դեպք է գրանցվել Էջմիածին քաղաքում: Քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերվել է 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով: ««Ժամանակի» տեղեկություններով՝ Էջմիածնի Չարենց թաղամասում սպանված Հայկարամ Գրիգորյանը Արմավիրում հայտնի է որպես «փող ստացող», և «փող ստանալու» ճանապարհներին հասցրել է մի շարք կոնֆլիկտներ ունենալ: Նա պարբերաբար վեճեր […]

ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները լարված են. անգամ կոնֆլիկտ է եղել. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Եթե ՀԱԿ-ԲՀԿ գործընկերությունը ժամանակին արտահայտվում էր ամեն ինչում՝ 2 կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ շփումների, միանման դիրքորոշումների մեջ, ապա խզումն արդեն ակնհայտ է. ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները վերջին շրջանում արձանագրել են, որ այդ հարաբերությունները լարված են, եւ դա արտահայտվում է ոչ միայն օրինագծերի հարցում տարբեր դիրքորոշումներով, այլեւ Լեւոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան լարված հարաբերություններով: Մեր տեղեկություններով, վերջերս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված