25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Լրջորեն պատրաստվում են. Հրապարակ

«Հրապարակը» գրում է կիրակի օրը՝ մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում: «Այդ օրը, ժամը 12:30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը: Թերթի տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում […]

Որոշել են միանգամից վաճառել. ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ կառավարության այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում երեկ երեկոյան հայտնվեց մի ուշագրավ նախագիծ: «Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Դրա համար կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացնել այդտեղ պետք է ավելանա «Հայփոստ» ՓԲԸ-ի անունը: […]

Երևանում «Վերջին զանգ»-ից հետո 17-ամյա տղան փորձել է բանկոմատից փող հափշտակել՝ հիվանդ մոր համար . Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գարեգին Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Մեղսագրված արարքի կատարման պահին Գարեգինը եղել է անչափահաս՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, […]

Սիրուհին ինքնասպան է եղել աղանդի պատճառով.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժովովուրդ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Սարատովկա համայնքում մայիսի 23-ին տեղի է ունեցելինքնասպանություն: Ըստ այդ տեղեկությունների ՝ համայնքի բնակիչներից 34 ամյա Սիրուհի Բարսեղյանին ընտանիքի անդամները գտել են իր տան ցախանոցում՝ մահացած: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Մարդոյանն ասաց, որ Սիրուհին առողջական խնդիրներ է ունեցել: «Երկու անչափահաս երեխաներ ուներ, ամուսնալուծված էր, տեղեկություններ […]

Չեն ցանկանում հարվածի տակ դնել. Իրատես de facto

«Ժամանակ» թերթը գրում է. Աում են, թե էլեկտրաէներգիայի հարցերով, ի տարբերություն գազային ոլորտի, Աժ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվում՝ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն ցանկանում որոշակի հարվածի տակ դնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանզի հայոց կառավարությունը ժամանակին երաշխավոր է կանգնել ԲԷՑ-երի վերցրած 220 միլիոն դոլարի պարտքին, ՀՅԴ-ն էլ պատրաստվում է կոալիցիա մտնելու, այլ […]

Սկեսրայրը՝ շշով հարսի ճակատին, հարսը՝ սկեսրոջ բերանին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է ներընտանեկան մի բախման վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ այս ընտանիքում 2014 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 14-ի սահմաններում այնպիսի վիճաբանություն է ծավալվել, որ սկեսրայրն ու սկեսուրը՝ մի կողմից, իսկ հարսը՝ մյուս կողմից, կենցաղային տարբեր իրերով կռիվ են տվել ու միմյանց […]

Վտանգավոր է դառնում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով մայիսի 2-ին Գորիսի Սղդի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը և վերջինիս ընկերները: Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվել, որպիսի ներկայանան վարույթն իրականացնող […]

Պաշտոններ. Հրապարակ

 «Հրապարակ» թերթը գրում է. Վերջերս կրթության եւ գիտության նախարարության աուդիտի բաժնի պետ է նշանակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից եւ բիզնես գործընկերներից մեկի՝ Արամայիս Որսկանյանի դուստրը՝ Վարդուհի Որսկանյանը: Նա ԿԳ նախարարի խորհրդականն է եղել, իսկ այս նոր պաշտոնին վերջերս է նշանակվել: Նշենք, որ Վարդուհի Որսկանյանի հայրը՝ Արամայիս Ոսկանյանը, Քոչարյանի կառավարական ամառանոցի տնօրեն է նշանակվել […]

Ծառուկյանից կխլե՞ն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների ստուգումների հարցում պետք է զգույշ լինել, քանի որ այդ ստուգումները զուտ ֆինանսական չեն, այլ պարունակում են չափագրումների, գույքագրումների հետ կապված լայն գործառույթներ: Ինչպես հայտնի է, ստուգումների հանձնարարությունը տրվել էր դեռեւս փետրվարին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ […]

Նախկին վարչապետը 1 մլն դոլարի տոկոսով փող է տվել.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի նախկին վարչապետ, 2014 թվականի հունիսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը նախորդ տարի 550 հազար դոլարի չափով տոկոսով փող է տվել՝ այդպիսով, իր փոխառությունների չափը հասցնելով 1 մլն դոլարի: Դեսպանի հայտարարագրած դրամական միջոցներն, ի տարբերություն փոխառության, խղճուկ թիվ են կազմում՝ 2,5 մլն դրամ: Տիգրան Սարգսյանի՝ դեսպանի կես տարվա աշխատավարձը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված