24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ շահ ունի Սերժ Սարգսյանը. Առավոտ

«Առավոտի» խմբակգրականում կարդում ենք. «Բոլոր երկրներում պետական մարմիններն ու աոան­ձին գործիչները ունեն հակասություններ, որոնք պայ­մանավորված են թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ, նաեւ անձնական պատճառներով: Հիշենք թեկուզ մեր մանկության ամենասիրված գրքերից մեկը, որ­տեղ պայքարում են թագավորի հրացանակիրները եւ կարդինալ Ռիշելյեի գվարդիականները: Ի դեպ, իրա­կան պատմության մեջ կարդինալի դիրքորոշումը, կարծես թե, ավելի «պետականամետ» էր, սակայն Դյուման, 19-րդ […]

Կմեռնի՝ չի նահանջի. դատի է տալիս Ծառուկյանին. Ժամանակ

Աբովյանի նախկին քաղա­քապետ, Աբովյանի անցած ընտրություններում առա­ջադրված Կարո Իսրայելյանը պատրաստվում է դատի տալ իր երբեմնի ընկերոջը՝ Գագիկ Ծառուկյանին, իրեն պատճառված նյութական եւ բարոյական վնասի համար: «Ժամանակ» -ը հիշեցնում է, որ նրան Աբովյանի շուկայի հարեւանությամբ ծեծի էին ենթարկել, բացի այդ նա կարծում է նաեւ, որ Ծառուկյանի թիմի կողմից իր ձայները գողանալով՝ իրեն բարոյական վնաս է հասցվել: […]

Այսօր մեղադրանք կառաջարդվի. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռ­տուքի գործով ձերբակալվածնե­րին՝ Սուրիկ Խաչատրյանի վա­րորդի որդուն՝ Դերենիկ Ղեւոնդյանին եւ Տիգրան Խաչատրյանի ընկերներից մեկին, նախաքննական մարմինը այսօր մեղա­րանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով: Չի բացառվում, որ նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացնի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կա­լանք ընտրելու վերաբերյալ: Նշենք, որ որոշ տեղեկություննե­րով, սույն […]

Պաշտոնանկ դատախազով կզբաղվեն հատուկ ծառայությունները.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունն անսպասելի էր ոչ միայն իրավապահ շրջանակների համար, այլև բոլորի, ով քիչ թե շատ ծանոթ էր դատախազության անցուդարձին: Տիգրան Խեչոյանի հետ Գևորգ Կոստանյանը մտերիմ է դեռևս ուսումնառության տարիներից: Դատախազությունում նա գլխավոր դատախազի աջ ձեռքն էր, իսկ աշխատանքից դուրս՝ մտերիմ ընկերը: Պաշտոնյաները մոտ […]

Բացառված չէ, որ Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.  Տարածաշրջանային այցով Երեւանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաեւ ԱԺ պատգամավորների հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում՝ չի հաղորդվում: Այդուհանդերձ, ամերիկացի դիվանագետն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար […]

Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ի «տղերքին» տանելու է լիցքաթափվելու.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները կրկին քաղաքից դուրս են գալու: ԲՀԿ-ական օրենսդիրները որոշել են նշել նստաշրջանի ավարտը եւ դա պատրաստվում են անել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Թե որտեղ,  երեկվա դրությամբ մեզ չհաջողվեց ճշտել: Խնջույքի հեղինակ-կազմակերպիչը, ինչպես միշտ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է, […]

Սեռական բնույթի բռնի գործողություն՝ մանկահասակ աղջկա նկատմամբ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց 16-ամյա պատանու գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործով ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի նոյեմբերին: Այդ դատավճռի դեմ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը: Դեպքը տեղի է ունեցել հարավային մարզերից մեկում: 16-ամյա տղան սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս աղջնակի նկատմամբ: […]

Ի հեճուկս Յակունինի .Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը օրերս հայտարարել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որևէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարևան տան պատը»,- ասել էր նա: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ Յակունինի հայտարարության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան վստահեցրեց, թե այն […]

Հոսանքը դեռ էլի կթանկանա.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պաշտոնապես չի հաստատել էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագինը, իսկ էներգահամակարգում արդեն խոսում են նոր թանկացման մասին, որը տեղի կունենա 1,5 տարվա ընթացքում: Խնդիրն այն է, որ 2016-ին ավարտվում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը եւ այն պետք է մոտ 200 օրով կանգնի արմատական վերազինման: Այդ […]

Հրդեհ Շշերի Մելոյի պահեստում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ լուսադեմին հրդեհ է բռնկվել Մելիք Մանուկանի՝ Շշերի Մելոյի պահեստում: ԲՀԿ պատգամավորներն անհանգիստ եռուզեռի մեջ էին ԱԺ-ում: ԲՀԿ համակարգող Աբրահամ Մանուկյանը, հեռախոսն ականջին, խոսում էր իրենց «տուժած ախպոր» հետ, թե. «Գիշե՞րն ա էղե, առավո՞տ, շլանգ պե՞տք ա, արդեն հանգցրե՞լ են, շա՞տ ա բան էլե»: Խոսակցությունն ավարտելուց հետո պարոն Աբոյին հարցրինք՝ բա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված