25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ես էդքան ապուշ չեմ» 168 Ժամ

«Ես ափսոսում եմ, որ նման աժիոտաժ բարձրացավ: Ես էդքան ապուշ չեմ, էդքան էլ հիմար չեմ, որ նման բան ասեմ: Խոսքը գնացել է Սեյրան Օհանյանի՝ որպես իշխանության թեկնածուի մասին եվ, բնականաբար, կուսակցության նախագահն էլ՝ որպես իշխանության ղեկավար, եթե բարով-խերով 17թվին մենք էլի հաջողության հասնենք, մեր սիրելի քաղաքացիները մեզ վստահեն, բնականաբար, իշխանական թեկնածուի անունը պետք է տա […]

«Բիբինի տերը թաղեմ » Ժամանակ

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանից «Ժամանակ» -ը հետաքրքրվել է՝ ինչ է մտածում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ. «Ի՞նչ անեն բա, լույսերն անջատեն: Թերթի դիտարկմանը, որ ՀԷՑ-ում չարաշահումներ են եղել, որ Բիբինը 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում, Սարոյանը արձագանքեց. «Բիբինի տերը թաղեմ, մի մարդու անուն որ Բիբին լինի, կստանա, կստանա»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  […]

Ինչո՞ւ ոստիկանությունը հիմա հիշեց քրեական հեղինակություններին Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել: Իհարկե, պաշտոնապես […]

Երեւանում կատարվածը նման է ուկրաինական Մայդանին» միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը /վիդեո/

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են այս գիշեր Երեւանում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանությունը ուժով ցրեց հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին: Ռուսական РЕН ТВ-ն գրել է, որ Երեւանի ակցիան նմանություններ ունի Ուկրաինայի Մայդանի ակցիաների հետ: Ավելին, լրատվամիջոցը նշում է, որ Երեւանի ակցիաների հետեւում ԱՄՆ-ն է կանգնած, եւ պատահական չէր, որ որոշ ժամանակ առաջ Հայաստան եկավ […]

Ինչպես կանխատեսել էր Հովիկ Աբրահամյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում վարչապետը  հայտարարել էր, որ […]

Խորհուրդ չի տալիս. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես տեղեկացնում են  թերթի մոսկովյան  աղբյուրները՝ Գևորգ Կոստանյանին չեն կանչել Մոսկվայում տեղի ունեցած մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի որդու հարսանիքին, և դա այն դեպքում, երբ վերջինս փաստացի Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչն է ՌԴ դատախազությունում: Բայց քանի որ նրան նշանակել է Աղվան Հովսեփյանը, վերջինիս և Գ. Կոստանյանի հարաբերություններն այն չեն, նա հրավեր չի ստացել: […]

Ո՞վ է սարսափելի վթարի մեղավորը. նոր մանրամասներ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառեց բոլորին եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին: Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) եւ 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ […]

Հերթական էլիտար հարսանիքը` Ձախ Հարութով ու Վալերիայով,ներկա էր նախագահը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 20-ին կայացել է հերթական էլիտար հարսանիքը, Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին ամուսնացել է շախմատիստ Վանիկ Զաքարյանի թոռնուհու հետ, հարսանիքի քավորն էլ Բակո Սահակյանն է եղել: Արարողությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացել է Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի Golden palace համալիրում: Հենց այդ հարսանիքին երգելու համար են օրեր առաջ ԱՄՆ-ից […]

Դիլիջանի ճանապարհին մեքենան ընկել է փոսը.կա մեկ զոհ, երեք վիրավոր

Հունիսի 20-ին, ժամը 03.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-8 ավտոճանապաիհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15-րդ կմ) «ՎԱԶ-2121» մակնիշի 34 FU 659 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր գլորվել […]

Էլ «արա՛», էլ «բ․․․-ի տղա»․Դերենիկը դանակով հարձակվել է «Զապ»-ի վրա . Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Դերենիկ Անանյանի գործի դատական քննությունը: 22-ամյա Դերենիկը կալանքի տակ է 2014 թվականի ապրիլի 4-ից: Նախաքննական մարմինը Դերենիկին մեղադրանք է առաջադրել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի