24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ովքեր ներկա կլինեն այսօր Ծառուկյանի եկեղեցու բացմանը. Ժողովուրդ

Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից […]

Սուրիկ Խաչատրյանի որդին քննչական կոմիտեին խնդրանքով է դիմել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հուլիսի 20-ին պետք է տեղի ունենար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և տուժող Հարություն Զաքարյանի առերեսումը: Սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Խաչատրյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե և […]

Պերմյակովի դատաքննությունը կսկսվի մինչև օգոստոսի 10-ը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության բացահայտման նպատակով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար: Նախագահն ընդգծել էր, որ […]

Լոռու մարզպետը՝ որդու վրա արձակված կրակոցից. Իրավունք

Երեկ ձերբակալվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա կրակող Կարեն Երիցյանը՝ «առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքո»: Թեև մարզպետի հարազատները պնդում են, որ դա հնդամենը դժբախտ պատահար է եղել, սակայն Ալավերդիում այս օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ այդ կրակոցը ամենևին էլ պատահական չի եղել: Թերթն այս մասին զրուցել է մարզպետի հետ, […]

18-ամյա տղան գործ չգտնելով ջարդուխուրդ է արել տան իրերը, վնասել է ինքն իրեն, օգնության հասած բժշկուհուն էլ սպառնացել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 18-ամյա Տիգրանը 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 18-ն անց 45 րոպեին, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ է պատճառել: Կանչով […]

Արտաշատի քննչական բաժնի քննիչները խոշտանգել են աղջկան, 4 ժամ շարունակ չեն թողել զուգարան գնալ, ջուր խմել. Ժամանակ

Որքան էլ ուժային կառույցների ղեկավարները հավաստիացնեն, թե համակարգը բարեփոխվել է, այլևս չկան ծեծող, խոշտանգող ոստիկաններ, ցուցմունքը խոշտանգումների ճանապարհով կորզող քննիչներ, սակայն իրականությունը բոլորովին այլ է: «Ժամանակի» խմբագրություն դիմած Ժաննա Յուսուպովան պատմել է, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են […]

Սեպտեմբերին Հայաստանում լուրջ իրադարձություններ են սպասվում. Հայկական ժամանակ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում «ընդդիմադիր նոր օրակարգ եւ նոր կոնսոլիդացիա է ձեւավորվում», որը, սակայն, հիմա կուլիսային է եւ խմորման փուլում: «Եղել են որոշակի շփումներ, ու կա նախնական ընդհանրություն, որ պետք է կոնսոլիդացիա՝ կյանքի որակը փոխելու համար: Հավատացած ձեզ ասում եմ՝ լուրջ կոնսուլտացիաներ կան […]

Արդարադատության նախարարի թեկնածուների ևս երկու անուն. Հայկական ժամանակ

«Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:  Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր […]

Բռնաբարությունից մինչեւ մանկական ճամբար.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս «Իրավունքը» ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, ըստ որի՝ հուլիսի 8-ինհանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց իրենց հիմնադրամի 89 երեխաները 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե հաշվի չառնենք, որ հիմնադրամի տնօրենն է նախկին […]

Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանյե Ուեսթի և Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի միջև.Առավոտ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.  «Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի և Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջև: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված