29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ խնդիր ունի օրերս կալանավորված Քանաքեռցի Տույը.Հրապարակ

image_2856

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի: Մեզ տեղեկություններ են հասել, որ չնայած արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նա կալանավորված է, նրան «կարանտինից» չեն հանում, կամ էլ ինքը չի ուզում դուրս գալ: Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում և գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» […]

Որքա՞ն արժի կրկեսի հարևանությամբ կառուցված «Հիլթոն» հյուրանոցի մեկ համարը.Հայկական ժամանակ

image_2854

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Այսօր ժամը 11-ին, Երևանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակառուցվող շենքի հարևանությամբ: «Հիթոն» ցանցի մեջ ներկայումս մտնում է ավելի քան 540 հյուրանոց, որոնք գտնվում են աշխարհի 78 երկրներում: «Մարիոթից» և «Հայաթից» հետո «Հիլթոնը» երրորդն է համաշխարհային հյուրանոցային ցանցերից, որ […]

Երևանում «հիստերիկ» և «պսիխոպատ» կինը «պահի ազդեցության տակ» դանակահարել է հարբեցող ամուսնուն. Ժամանակ

image_2795

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սեդա Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: 50-ամյա Սեդան մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժողը Սեդայի փաստական ամուսինն է: Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 20-ն անց 15-ի […]

Սեյրան Օհանյանը «մեջտեղից» դուրս եկավ. Իրատես de facto

image_2794

«Իրատես de facto»-ն գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրեց 1-7 գլուխների նախնական տարբերակը, որը քաղաքական ուժերը դեռևս վերապահումով են մեկնաբանում` տողատակերում այլ ենթատեքստեր տեսնելով: Իրականում մայր օրենքն այսքան գրել-ջնջելու, ամիսներով քննարկելու միակ ու հիմնական պատճառը գլխավոր հրամանատարի հարցն է եղել, այսինքն` ի՞նչ լիազորություններ են տրվելու նրան, ինչի՞ց է նա զրկվելու: Ակնհայտ էր, որ այս փոփոխություններով […]

Ամեն ամիս ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ է վերցնում. Ժողովուրդ

image_2791

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետի՝ հուլիսի 6-ին ստորագրած որոշմամբ ստեղծված բանակցային խումբը պետք է զբաղվի Ասիական զարգացման բանկից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ «Տրանշ 2»-ի շրջանակներում առաջարկվող 112 մլն 970 հազար դոլար վարկի շուրջ Երեւանում կայանալիք բանակցություններով: Իսկ երկրորդ բանակցային խումբը ստեղծվել է հուլիսի 15-ին ստորագրած որոշմամբ: Այս մեկն էլ բանակցելու է «Ոռոգման համակարգերի արդիականացում» […]

Ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ. Ժամանակ

image_2793

Նոր սահմանադրության դեպքում ՀՀ նախագահը չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը: Իսկ այսօր հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ չի ցանկանում զբաղեցնել նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին՝ բացի Սերժ Սարգսյանի ազնիվ խոսքից, ի՞նչ այլ երաշխիքներ կան, որ նա չի […]

Նոր Սահմանադրությամբ մահապատիժը կընդունվի՞ Հայաստանում. Ժողովուրդ

image_2790

«Ժողովուրդը» գրում է. Նոր Սահմանադրության նախագծի հետ որքան ծանոթանում ենք, այնքան ամրապնդվում է կարծիքը, որ հեղինակների հետ մի բան այն չէ, և առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը: Ում մտքով կանցներ, որ օրերից մի օր իրենց իրավաբան և սահմանադրագետ համարող մասնագետների խումբը կառաջարկի Սահմանադրության տեքստում սպանությունն արդարացնող ձևակերպում ներառել:  Ինչպե՞ս, բացատրենք նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը: […]

Նախ ասել են, որ նորածնի մոտ ամեն ինչ լավ է, ապա նա մահացել է «Արմենիա» ԲԿ-ում. Ժողովուրդ

image_2789

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել: Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, և երեխան որևէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության,բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է: Տեղեկացանք, որ մահացած […]

Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցների համբերության բաժակը լցվում է. Հայկական ժամանակ

image_2788

Վանաձորի «Քիմպրոմում» կուտակված աշխատավարձերի պարտքի մարման խնդիրը գնալով սրվում է։ Աշխատակիցներին ունեցած աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 180 մլն դրամ, որը հայթայթելու աղբյուրներ չեն երևում։ Տևական ժամանակ չաշխատող «Քիմպրոմի» աշխատակիցները մտադիր են սպասել մինչև հուլիսի 18-ը։ Թե ինչ քայլեր կձեռնարկեն դրանից հետո, հայտնի չէ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արդարադատության նախարարի պաշտոնի համար նոր հավակնորդ է հայտնվել. Հրապարակ

image_2787

«Հրապարակի» տեղեկություններով՝ Արդարադատության նախարարի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է: Շրջանառվում է նաև ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը: Ամենահետաքրքիրն այն է, որ երեկ այս անունը միանգամից սկսեց շրջանառվել, ըստ որում՝ լրիվ տարբեր օղակներում, լրիվ տարբեր մարդկանց կողմից: Ի դեպ, պատահականություն էր թե զուգադիպություն, բայց երեկ Սամվել Ալեքսանյանն այցելել էր կառավարություն՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի