29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուբլու ամենացածր գինը վերջին 5 ամիսների ընթացքում.Հայկական ժամանակ

image_3201

«Ժամանակ» թերթը գրում է. Երեկ Հայաստանյան չենջերում ռուսական մեկ ռուբլինին գնվում էր միջինը 7.8 դրամով և վաճառվում 6.2 դրամով: ԿԲ–ի սահմանած պաշտոնական փոխարժեքով՝ մեկ ռուբլին արժե 8 դրամ: Սա ռուբլու ամենացածր գինն է վերջին 5 ամիսների ընթացքում: Ռուբլու ցածր փոխարժեքը մեծ հարված է Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների համար: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախկին ԲՀԿ-ականները քծնել են նախագահ Սարգսյանին, արդյունքը….Ժամանակ

image_3200

«Ժամանակ» թերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ կուսակցության նախկին վեց անդամներ՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը եւ Դավիթ Քոչարյանը, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել, փորձել են քծնանքի ու շողոքորթության միջոցով շահել նրա բարեհաճությունը, բայց այդպես էլ ձեռնունայն դուրս են եկել նախագահականից: Մեր տեղեկություններով՝ հանդիպման կազմակերպիչը եղել է […]

Գալուստ Սահակյանը «բերման» կենթարկի՞.Ժողովուրդ

image_3199

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել և անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու […]

Համացանցում և, մասնավորապես, ֆեյսբուքում մարդիկ ավելի «դուխով» են ինքնահաստատվում.Առավոտ

image_3135

«Առավոտ» թերթը գրում գրում է. «Ընկերներիցս մեկը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընդվզել էր՝ ինչու են մարդիկ վիրտուալ տարածքում իրար հասցեի զզվելի բաներ գրում, մի՞թե կարծում են, որ դրանով կարող են ստիպել ընդդիմախոսին «հանձնվել» և հրապարակավ ընդունել, որ նա սխալ էր: Իսկապես, համացանցի զարգացմանը զուգահեռ մարդիկ դարձել են ավելի «դուխով» և այլևս չեն վարանում ինքնահաստատվել՝ իրար ամենադաժան […]

1995-ին բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը խորհրդարանական կառավարումն էր.Առավոտ

image_3134

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. Այն ժամանակ ասվում էր՝ Սահմանադրությունը (1995 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի բռնապետությունը հավերժացնելու միջոց է: Բայց ի տարբերություն այսօրվա՝ ընդդիմադիր 6 կուսակցությունները մշակել էին Հիմնական օրենքի այլընտրանքային տարբերակ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական սահմանադրությունը: Բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը… այո, խորհրդարանական կառավարումն էր, որն այսօր, պարզվում է, նույնպես […]

ԵՏՄ շուկա մտնելու համար ՀՀ-ում ավելացված արժեքի հարկը պետք է իջեցվի. տնտեսագետ.Հայոց աշխարհ

image_3133

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է տնտեսագետ Աշոտ Թավադյանի հետ. էկոնոմիկայի փոխնախարար Է. Տարասյանը թվարկեց մի շարք խոչընդոտող խնդիրներ, ինչպիսիք են երկակի հարկումը, ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված հարցերը, զուգահեռաբար գործարարները բողոքում են մաքսակետերում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Սրանք երեւույթներ են, որոնք խանգարում են ԵՏՄ շուկա մուտք գործելուն:  Իրոք, հարկային ռեժիմը ճշգրտման կարիք ունի: Տեսեք, […]

Արդյոք մեր իշխանությունների շահն էր, որ այսօր ընդհանրապես ընդդիմություն չունենանք.Առավոտ

image_3136

«Առավոտ» թերթը գրում գրում է.  «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ. կան շահեր»: Չգիտեմ՝ ով է այս բացարձակ ճշմարտության իրական հեղինակը, բայց որ բացարձակ ճշմարտություն է՝ կասկած չունեմ: Չնայած, ըստ ամենայնի, այս իմաստությունն իր մեջ քաղաքական էություն ու ենթատեքստ է պարունակում, այդուհանդերձ՝ կիրառելի է մեր կյանքի բոլոր բնագավառներում: Առևտրի, բիզնեսի, արվեստի և այլն: Քաղաքականության մեջ […]

Երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ծնողների հաշվի՞ն.Ժողովուրդ

image_3099

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները և դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ […]

Լիլիթը հրաժարվել է վճարել տաքսու ուղեվարձը և մոր ու եղբոր հետ դաժան ծեծի ենթարկել վարորդին.Ժամանակ

image_3098

«Ժամանակ» թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Լիլիթ Մանուկյանի, նրա մայրիկ Անուշի ու եղբայր Արմենի գործի դատական քննությունը: Ընտանեկան այս խմբի գործողություններից տուժել է տաքսու վարորդ Դանիել Պ.-ն: Լիլիթն ու նրա մայրը մեղադրվում են տուժողի առողջությանը թեթև վնաս հասցնելու, Լիլիթը նաև՝ գույքին վնաս հասցնելու համար, իսկ Լիլիթի […]

Օսիպյանի եղբորորդու գործում էլ է Պերմյակովը մեղավոր.Իրավունք

image_3097

«Իրավունք» թերթը գրում է. Անցյալ տարի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետի երղբորորդու` Սեդրակ Օսիպյանի գործով վերջին փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: «Չնայած արդեն մոտ երեք ամիս է անցել»,- ասաց Ս. Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Թե ինչն է պատճառը, որ սույն գործով նախաքննությունն այսչափ հետաձգվում է, փաստաբանը հետեւյալ պատճառաբանությունը ներկայացրեց. «Մեր գործով զբաղվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի