19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Վահագն Հովնանյանի վերջին ցանկությունը կատարվել է.«Ժամանակ»

Մեր տեղեկություններով՝ մեծ բարերար, գործարար Վահագն Հովնանյանի հարազատները կատարել են նրա վերջին ցանկությունը: Վ. Հովնանյանն իր կտակում նշել է, որ ցանկանում է իր մարմնի մի մասը թաղեն Վահագնի թաղամասում, իսկ մյուս մասն այրեն և աճյունափոշին շաղ տան Արագածի փեշերին: Քանի որ ՀՀ-ում չկա դիակիզարան, նրա մարմնի մի մասն այրվել է Լիբանանում, այնուհետև աճյունափոշին բերվել է […]

Էլինար Վարդանյանը պատժում է պատգամավորներին. «Ժողովուրդ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր ենթակայության պատգամավորների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել:Նա հանձնաժողովի անդամների բացակայություններն արձանագրում է և այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում […]

Պալաչի ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժամանակ»

Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, չնածած որ սնանկ է ճանաչվել, սակայն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի Ռուսաստանի դաշնություն՝ տարբեր քաղաքներ, Վրաստան: Այս պահի դրությամբ դեպի Մոսկվա տոմսն արժե 25 հազար դրամ: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր […]

Նոր մանրամասներ երեք երեխաների մոր մահվան դեպքից. «Ժողովուրդ»

Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում վիրահատվելու արդյունքում մահացած Կարինե Աղաբեկյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Հիշեցնենք, որ երեք երեխաների մայրն օգոստոսի 19-ին Մարգարյան հիվանդանոցում լաբորոսկոպիկ ճանապարհով վիրահատության էր ենթարկվել, պետք է 40 րոպեում հեռացնեին նրա արգանդի միոման: Սակայն երկու ժամ անց բժիշկը դուրս է եկել և ասել, թե արյունահոսություն է սկսվել. […]

Արմեն Ամիրյանին՝ նոր պաշտո՞ն. «ՀԺ»

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: Նա ասել է, որ այդպիսի առաջարկ չի ստացել: «Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող հերքել կամ հաստատել, քանի որ պարզապես չկա նման առաջարկ»,-ասել է նա՝ դժվարանալով պատասպանել՝ […]

Ում հաշվին են վերանորոգում գեներալ Մանվելի սենյակը. «Առավոտ»

Մինչև խորհրդարանական նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգմավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է: Թե ինչ է պատճառը և ում հաշվին են այդպիսի հարմարություններ ստեղծում ՀՀԿ պատգամավորի համար, գեներալ Մանվելի օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը, թերթին վստահեցրեց, որ այս անգամ ինքն անձամբ է վճարում. «Սրա […]

Հայաստան ժամանողների թիվը նվազել է. «Հրապարակ»

Այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ժամանել 521 հազար 801 և մեկնել 539 հազար 671 մարդ: Սպասվում է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված՝ այս տարի ժամանողների թիվը կաճի, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ գրանցել ենք նվազում՝ անցյալ տարի ժամանել է 551 հազար 911, իսկ մեկնել 579 հազար 580 մարդ: Ստացվում է, […]

Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու-պահելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, դեռևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում. լուրը հաստատեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։ Արթուր Ղազարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և բուժման կարիք ունի։ Մինչդեռ, ՔԿՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տույին մեկուսացրած են պահում մյուս կալանավորներից՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ […]

Քանի կոպեկ արժե. Հայկական Ժամանակ

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը թերթի հետ զրույցում նկատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն առաջին հերթին անարժեք թղթերի է վերածում հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագրերը: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հոխորտում էր, որ սաստող միջոցներ են ձեռնարկելու նրանց հանդեպ, ովքեր կփորձեն սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ: Ճիշտ ժամանակն է, որ հարգարժան դիվանագետը այդ միջոցները կիրառի իր պետության իշխանությունների հանդեպ` […]

Դրամի բարձր փոխարժեքը շարունակում է կործանել . Հայկական Ժամանակ

«Հայկական դրամի փոխարժեքի կայունությունը տարիներ շարունակ արհեստականորեն է պահպանվում: Ժամանակին դրա պատճառով կործանվեց ադամանդագործության ոլորտը եւ աստիճանաբար շարունակվում է կործանվել ամեն ինչ` կապված արտահանման հետ»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանը: «Արտահանմանը միտված երկիր դառնալու փոխարեն Հայաստանը ամեն ինչ արեց, որ ոչնչացնի արդյունաբերության մնացորդները: Դրամի բարձր փոխարժեքի պատճառով այսօր Հայաստանից հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի