20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Եթե Հովիկ Աբրահամյանը քայլեր չձեռնարկի. Ժամանակ

Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ […]

ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն այսօր դրամատիկ ընթացք կարող է ունենալ. Հրապարակ

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկն այսօր դրամատիկ ընթացք կարող է ունենալ: Բացի նրանց, որ ՀՀԿ-ն բոլոր «զենքերը» գործի է դնելու սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, որպեսզի ջախջախիչ հաղթանակ գրանցի ընդդիմախոսների նկատմամբ, ընդդիմադիր հատվածն էլ քնած չէ: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, օրինակ, իր շրջապատում տրտնջացել է, որ առաջիկա եռօրյան իր համար դժոխային է լինելու, որտեղ ինքը պարտադրված […]

Ինչ է անելու Սերժ Սարգսյանն այսօր. Ժամանակ

Այսօր Սերժ Սարգսյանը Դուշանբեում պետք է ստանձնի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Դա տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Այս գագաթնաժողովը, սակայն, Հայաստանի հանրության շրջանում սպասվում է ոչ այս իրադարձության պատճառով, այլ սեպտեմբերի 7-ին Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի արած հայտարարության: Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ավելի մանրամասն կներկայացնի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի […]

Մահացած ծննդկանի գործով եզրակացությունը պատրաստ է. ՀԺ

26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը […]

Կարեն Կարապետյանի որդու հարսանիքին. Հրապարակ

Հայկական էլիտան նորից հարսանիքի է. հոկտեմբերին կկայանա ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկի հարսանյաց հանդեսը: Հարսնացուն սյունեցի աղջիկ է, Երևանի պետական համալսարանի ուսանողուհի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը տեղի կունենա Երևանում: Տոնական արարողության երաժշտական մասը կապահովեն ոչ միայն հայ, այլև Ռուսաստանից հրավիրված հայտնի աստղեր

«Դավադիտ եղած» քաղաքապետը. Առավոտ

Երբ մարդիկ ներկայացում են իրենց ինքնակենսագրությունը (ռզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills): Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների […]

ԼՂ-ի մասին սկանդալային զեկույցի հեղինակը Ղարաբաղ կայցելի. ՀԺ

Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել և […]

«Ո՛չ»-ի ճակատը ձախողվու՞մ է. Ժողովուրդ

ՀՀ Սահմանադրության նախագծի դեմ արշավ սկսած քաղաքական ուժերի միջև համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Բանն այն է, որ այդ գործընթացին միացած քաղաքական ուժերից ամեն մեկը ցանկանում է ընդգծել իր գերակա դիրքը: Արդյունքում շաբաթ օրը հրավիրված հավաքում, որի ընթացքում հայտարարվելու էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, մասնակից կուսակցություններից և ոչ մեկը նախագահի մակարդակով ներկայացված չի եղել: ՀԱԿ […]

Վարկ ուզող չկա.Հայկական ժամանակ

Այս տարվա օգոստոսի ընթացքում մեր բանկերի կողմից բիզնեսին և քաղաքացիներին տրամադրված վարկերի ծավալւը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 10 տոկոսով: Վարկերի նվազումն արդեն միտում է դառնում: Մի կողմից վարկերը ձեռնտու չեն բիզնեսի համար, քանի որ դրանց տոկոսադրույքն է բարձրացել, մյուս կողմից՝ բանկերը դարձել են ավելի զգուշավոր: Ցանկացած պարագայում վարկերի ծավալների նվազումը […]

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել

Երեւանի Բաղրամյան պողոտայից այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վաղ առավոտյան բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել: Այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցույմ տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է արձանագրություն եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան՝ այնտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի