25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարող է եւ չի կարող. 168 Ժամ

«Տիգրան Խաչատրյանի հերթական ազատ արձակումը հասարակության ու պետության «կալանավորման» հերթական ակտն է: Նույն այն պետության ու նույն այն հասարակության, որն այսօր շունչը պահած հետևում է հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրկաոցներին, որին հղում անելով ամենաբարձր ամբիոններից` Սերժ Սարգսյաննը հայտարարում է Ադրբեջանին պատժելու մասին: Ու այս պայմաններոմ որքան էլ վատ է հնչում` երկրորդական է դառնում նաև հարցը` կհաղթե՞նք […]

Սա արդեն նորություն է. Հայկական Ժամանակ

«Երեկ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործընթացի շուրջ։ ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը իր կայքում տեղադրեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է […]

Սերժ Սարգսյանը լուծել է «Դաշնակցության» հարցերը. Ժամանակ

«ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններից հետո կվերադառնա իշխանական կոալիցիա: ՀՅԴ ներկայացուցիչները մասնավոր զրույցների ժամանակ ասում են, որ ըստ պայմանավորվածության՝ իրենց վերադարձը տեղի կունենա ամանորյա տոներից կետո, եւ նրանց կվերադարձվի երեք նախարարական պորտֆել, երկու մարզպետի պաշտոն, մի քանի փոխնախարարի եւ վարչության պետերի պաշտոններ: Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՀՅԴ-ին բաժին կհասնի նաեւ մեկ փոխվարչապետի պաշտոն»:

Միգուցե Տարոն Մարգարյանն ինչ-որ բան մտածի. Ժողովուրդ

«Վերջին օրերին հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե արդյոք Էրեբունի-Երեւան տոնակատարությունները պետք է իրականացվեն, եթե Հայաստանի սահմանում լարված իրավիճակ է: Հանրության մի մասի կարծիքով միջոցառումները չպիտի անցկացվեն, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, վստահ է, որ այդ միջոցառումները պետք են, քանի որ սգալը ճիշտ չէ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից […]

Գիշերային ակումբի պարուհիները տղամարդու համար իրար գլուխ են ջարդել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Դատարանը հրապարակեց արդարացման դատավճիռ: Մոտ մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Շուշանը արդարացվեց առաջադրված մեղադրանքում, անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր […]

Միլիոնավոր դոլարների հասնող նվերներ` բարձրաստիճան պաշտոնյաներին. Հայկական Ժամանակ

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ները հեղեղված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած նվերների մասին տեղեկատվությամբ: Խոսքը հարյուր հազարավոր, միլիոնավոր դոլարների հասնող նվերների մասին է, որոնց աղբյուրներն անհայտ են: ՀՀ օրենսդրությամբ պաշտոնյաներին արգելված է նվերներ ստանալ: Բայց որեւէ պաշտոնյայի ստացած նվերներով որեւէ մարմին մինչ օրս չի հետաքրքրվել: Օրվա ամբողջական լրազամբյուղը` թերթի այսօրվա համարում: 

Ովքե՞ր են թիրախում. Հայկական Ժամանակ

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից վերջին շրջանում ահազանգեր են ստացվում հարկային տեսչությունների որդեգրած գործողությունների վերաբերյալ: Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում: Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել: Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի […]

«Տուժողը» զոքանչը եղավ. ժողովուրդ

Իբրև քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են։ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»։ Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան և դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը ևս մեկ […]

Հայաստանում արեւի օգտագործման վրա եւս մենաշնորհ կհաստատվի. Ժամանակ

Ինչպես տեղեկացրել ենք, մինչ օրս ՀԾԿՀ-ն չի սահմանել արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագինը: Երեկ Երեւանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀԾԿՀ-ն սահմանե՞լ է այդ սակագինը: Փոխնախարարը պատասխանեց, որ նման սակագին սահմանված չէ, որովհետեւ եթե ցածր սակագին սահմանվի, ապա այն գրավիչ չի […]

Արտակարգ պատահար «Նուբարաշեն» կալանավայրում. Ժողովուրդ

«Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին։ Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի