18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախկին ոստիկանապետը սնանկանում է. Հայկական ժամանակ

«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արման Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը եւ Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ […]

Ձեր վերջը վատ է լինելու հանդերձյալ կյանքում, Աստված ձեզ պատժելու է. Հրապարակ

«Երեկ մեծ հանդիսավորությամբ օծվել է Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին, արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը։ Սակայն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  բացակայությունը հարուցել է ներկաների զարմանքը նաեւ այն առումով, որ նա եկեղեցու կառուցման հարցում դերակատարում է ունեցել, իսկ վերջին շրջանում էլ կրկին խոսվում է ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի մասին: Ինչո՞ւ չէիք մասնակցում, հարցրինք նրան: «Պորտուգալիայում եմ»։ […]

Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞. Հրապարակ

««Ասում են` Արմեն Ամիրյանը կդառնա մշակույթի նախարար»,- «սադրեցինք» ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Ես էլ եմ կարդացել, չգիտեմ` տեղյակ չեմ»: Դուք Ձեր «հսկիչ փաթեթը»` ձայնի իրավունքը չե՞ք օգտագործելու այդ հարցում: «Չէ, ես պարզապես աշխատում եմ. գիտեք` էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան, ես զինվոր եմ»: Դրա համա՞ր եք մեկ-մեկ զինվորական համազգեստով գալիս պառլամենտ. […]

«Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես». Ժողովուրդ

«Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ժխտեց լուրերը, որ «Կալաչ» ընկերության գույքն աճուրդի է հանվել, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝ ասելով. «Ես պարտքեր ունեմ, բայց վճարունակ եմ: Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը եթե մեզ վերադարձնեին մեր պարտքերը, պարտքեր չէինք ունենա: Ս. Խաչատրյանը 102 մլն դրամ է պարտք, Վ. Այվազյանը՝ 70 հազար դոլար: Վարդան […]

Ի՞նչ կապ ունեն «Չեք անցկացնին» և Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

«Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի […]

Տեսել է շեկ, երկար մազեր. սպանել են կեսգիշերին դռներ թակելու համա՞ր. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը: 27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում […]

Վտանգավոր ահազանգ. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, և հրադադարի խախտումներն ու հատկապես խաղաղ բնակչության կորուստները մեծ մտահոգություն են առաջացնում: Ուորլիքը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծնախարարների հանդիպումը կնպաստի կայունության ամրապնդմանը: Նյու Յորքի հանդիպմանը նախորդել է շփման […]

Ցնցող է. Առավոտ

«ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, լուսանկարում պատկերված Մոտորոլայի հին մոդելի` RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել: Երբ զարմացանք` այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց . «Որ ասում եմ` հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ […]

Շարմազանով, սուտ մի ասեք՝ դեպի Բաղրամյան 26. Հրապարակ

«Կիսով չափ հայ, կիսով չափ հույն Էդուարդ Շարմազանովին հարցրինք` շուտ-շո՞ւտ է իր երկրորդ հայրենիք` Հունաստան մեկնում: «Այո, ամեն տարի, գնում եմ հարազատներիս տեսության»: Լինո՞ւմ եք Աֆոնում: «Ոչ, ցավոք սրտի, դեռ չի վիճակվել այնտեղ լինել»: Սխալ հույն եք, էլի, փաստորեն, իսկ Ակրոպոլիսում եղե՞լ եք: «Հազար անգամ. Սինթագմայի` Սահմանադրության հրապարակում էլ ելույթ եմ ունեցել` նայելով Ակրոպոլիսին»: Իսկ […]

«Սառը ցնցուղ». Ժողովուրդ

«Արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել: Բանն այն է, որ ամեն տոնից առաջ քրեակատարողական հիմնարկներում սկսում են լուրեր շրջանառվել, թե իբր ուր որ է համաներում կհայտարարվի: Օրաթերթը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից: Վ. Հակոբյանը ի պատասխան՝ ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի