19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արամ Մանուկյանը հրապարակավ ներողություն կխնդրի՞.Ժողովուրդ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած Մարալիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորն ասել էր, որ կարող է նաեւ համապատասխան կտրոններից ներկայացնել: Պարզվում է՝ Արամ Մանուկյանը մինչ […]

Ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն Տույը՝ շոու բիզնեսի աստղերի հետ.ՀԺ

«Քրեական հեղինակություն քանաքեռցի Արթուր Ղազարյանի (Տույ մականունով) քրեական գործով դատական նիստին երեկ նրան սատարելու էին եկել հայտնի երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) և դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Վերջիններս խուսափում էին տեսախցիկից։ Դահլիճում ներկա գտնվող Տույի ընկերները նույնիսկ կատակում էին, որ այս նիստին միայն Նունե Եսայանն է պակասում։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ականանետերից ու նռնականետերից 2 000 կրակոց է արձակել

Հոկտեմբերի 2-ին եւ լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /107 արկ/ եւ 82 /16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17  /70 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ […]

Օգտվեց օրենքից.Ժողովուրդ

Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու հարցում ամենակարևոր խնդիրը, որը մինչ օրս իր պաշտոնական պատասխանը չի ստացել, այն է, թե քրեական գործով մեղադրյալը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, ինչպես է կարողացել անարգել հատել Հայաստանի սահմանը։ Այս խնդիրը պարզելու համար «Ժողովուրդ»–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, […]

Դանակահարվել է 21-ամյա երիտասարդ

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածնի բնակիչ, 21-ամյա Խ.Գաբրիելյանը: Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածնի Անդրանիկ թաղամասի եւ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած […]

Հայաստանում են գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ.Հրապարակ

Ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչները։ Եկել են հիմնականում Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից։ Թեև ասում են, որ ինչ-որ հոգեհանգստի մասնակցելու են եկել, բայց իրականում պատճառը «սխոդկան» է: Նրանք Երևանում շրջում են մեծ շքախմբերով, շատ են լինում Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, որն այդ ժամերին հիշեցնում է […]

Ուշագրավ բացահայտում. Հայկական Ժամանակ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշոբային սկանդալի գործով երեկ տեղի ունեցող դատական նիստի ընթացքում գործով վկա, ԱՄև 70-ամյա քաղաքացի Արփիկ Բալյանը ուշագրավ բացահայտում է արեց։ Ցուցմունք տալով՝ գործով վկան ասաց, որ ճանաչել է գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին եւ նրա առաջարկով մեկնել է Կիպրոս, որ օգնի նրան Կիպրոսում ադամանդի հանքի շահագործման վերաբերյալ […]

Վարորդները ցայտնոտի մեջ են. Ժողովուրդ

«Քաղաքացիները բողոքում են «Փարկինգ սիթի» ՓԲԸ-ի կատարած վերահաշվարկներից: Բանն այն է, որ մեքենաների փոփոխության կամ վաճառքի դեպքում վճարովի ավտոկայանատեղիների համար տարեկան վճարված գումարը ընկերությունը հետ է վերադարձնում պակաս հաշվարկով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ: -Պարո՛ն Հարությունյան,  քաղաքացիները հետաքրքրվում են` արդյոք վճարովի կայանատեղիների համար վճարված […]

Սպան պահանջել է, որ իրեն մասաժ անի, ասել է՝ չեմ անի. Ժամանակ

«Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է, սակայն նա դեռ հեռու է ողջ համարվելուց։ Հովհաննեսը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում։ Ծառայության 14-րդ ամսին 12 օր ուշացումով տեղեկացրել են, որ Հովհաննեսը հոգեբուժարանում է։ Հայրը որդուն հիվանդանոցում գտել է […]

Կպարտադրենք. Ժամանակ

Երեկ Պաշտպանության նախարարություն հրավիրված լրագրողներին ցուցադրվեցին հայկական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության կադրեր։ Մեկ րոպեից մի փոքր ավելի տեւող տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես է այրվում զորանոցներից մեկի տանիքը, խոցվում են խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորներ, արկի պայթյունից հրդեհվում է ավտոմեքենա։ Բարձրաստիճան սպաների հավաստիացմամբ՝ ՀՀ-ն այլեւս չի պաշտպանվելու, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի