19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ասել եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է. Հայկական Ժամանակ

Կառավարության երեկվա նիստում փոքրիկ միջադեպ եղավ, որից կարելի է ենթադրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կորցրել է գործընկերների նկատ­մամբ վստահությունը և կասկա­ծում է նրանց հավատարմու­թյանն ու ենթարկվելու պատրաս­տականությանը։ Երբ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը գործադի­րին էր ներկայացնում Հայաստա­նի ներդրումային քաղաքականու­թյան հայեցակարգը, նշելով, որ ընդհանուր ներդրումներն աճել են, կառավարության որոշ ան­դամներ ժպտացին, ինչը վարչապետին դուր չեկավ։ «Ինչի՞ այդ­պես […]

ԴԱՀԿ-ն տակդիրներ է աճուրդի հանում. «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ եւ արտադրամասեր, այլեւ մանկական տակդիրներ (փամփերս): ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների եւ գների մանկական տակդիրներ: Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով: 4-րդ համարի մանկական 134 փաթեթ […]

Նշանածը բռնաբարել է Կարինեին.սկանդալային դատավարություն.Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Ալիկ Դ.-ի, Լեռնիկ Ա.-ի և Ղևոնդ Ա.-ի (անունները փոխված են) գործի դատական քննությունը: 32-ամյա Ալիկը, 19-ամյա Լեռնիկը և 35-ամյա Ղևոնդը առաքիչներ են եղել, Ղևոնդը ամուսնացած է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի: Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը […]

Սերժ Սարգսյանը փնտրտուքի մեջ է. Իրատես de facto

Մինչ ՀՀԿ-ում գլուխ են «ջարդում» հստակ իմանալու համար, թե ի վերջո, Սերժ Սարգսյանն ում նկատի ուներ, երբ ասում էր ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջ­նորդը, սակայն վախենամ հայտարա­րեմ, նա դժոխային օրեր ունենա», մեկ այլ հարթությունում այլ զարգացումներ են տեղի ունենում։ Սահմանադրական փոփոխություններին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը, իհարկե, ցանկության դեպ­քում […]

Չեն մարսի. «Հրապարակ»

«Հայաստանի էլեկտրական ցանցերում» նոր սեփականատերը՝ «Տաշիր գրուպը», ցանկանում է կառուցվածքային փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ վերացնել մասնաճյուղերի ինքնուրույնությունը։ Ստուգումները ցույց են տալիս, որ ամենամեծ յուրացումները հենց մասնաճյուղերի տնօրենների կողմից են կատարվում՝ հավելագրումներ և այլն։ «ՀԷՑ»–ը, հիշեցնենք, 11 մասնաճյուղ ունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բացառիկ նվեր Հայաստանին. 168 Ժամ

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս։ «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,– ասել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական […]

Ծննդյանս օրը նվեր մի բերեք, փող բերեք. Հրապարակ

Նվեր բառը հայկական բառարաններում տարբեր հոմանիշներ ունի՝ նվիրատվություն, զոհ, ներբող, ձոն, օրհներգություն, հիշատակ։ Հայկական ժամանակակից լեզվամտածողության մեջ կարծես «նվեր» բառն ստացել է նյութական իմաստ։ Մտածում եք, թե ձեր ծննդյան օրն ինչ նվեր կստանաք մտերիմներից, ով կլինի ամենաթանկ նվերի հեղինակը։ Իսկ, այ, Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, օրինակ, մտածել է, թե իր ծննդյան օրն ինչ նվեր «մատուցի» հարեւանին։ Մեզ […]

Մոսկվան գտել է` ումով փոխարինել Ծառուկյանին. Ժամանակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է Հայաստանի ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի նրանք հանգել են համաձայնության։ «Հայկական վերածնունդի» հադթանակի պարագայում Արա Աբրահամյանը կգբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի։ Արա Աբրահամյանը, ցավոք, չի կարող տեղ զբաղեցնել […]

Շտապ պետք է չեղյալ հայտարարել. Առավոտ

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությունը` Գալուստ Սահակյանի նոր կարգադրւթյան մասին, դժգոհություններ եւ մտահոգություններ է առաջացրել նաեւ լրագրողական հանրույթի շրջանում: Արամ Մանուկյանի փոխանցմամբ` պատգամավորներն իրավունք չունեն հանդիպելու լրագրողների հետ նիստերի օրերին, եթե Գալուստ Սահակյանը թույլ չի տվել: Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կարծում են, որ եթե նման կարգադրություն է տրվել, ապա դրանում խոսքի […]

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տալիս` հարցնել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցան­կանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ-ում արած այն հայտարարությունը, թե նա իր մտքում ունի երկրի հաջորդ նախա­գահին։ Աբրահամյանը երեկ խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել հենց Սերժ Սարգսյանին: Իսկ հարցին, թե ունի՞ արդյոք իր մտքում երկրի հաջորդ նախագահին, վարչապետը պատասխանել է, թե կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, քանի որ դեռ երեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի