23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պաշտոնա՞նկ է արվել. Ժամանակ

«Մեզ հասած լուրերով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրամանագիր Է ստորագրել, որով ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանն ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ուշագրավ Է, որ ոստիկանապետը որոշել Է ՕՎԻՐ-ի պետին փոխել սահմանադրական հանրաքվեի նախօրեին։ Նշենք, որ այս անգամ ընտրություններին քաղաքացիները մասնակցելու են ոչ միայն անձնագրերով, […]

Կրեմլում Արա Աբրահամյանին չեն հասկանում. Ժողովուրդ

«Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով ևս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի […]

Ո՞րն է «Twix», «Snickers» և մյուս շոկոլադե սալիկների էժանացման պատճառը. Հայկական ժամանակ

«Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադե սալիկները երևանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են։ Նախկինում փոքր Snickers գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200։ Նույնն է նաև շոկոլադե մյուս հայտնի սալիկների դեպքում։ Սվելի մեծ չափի Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 դրամ։ Խանութների սեփականատերերը մեր զրույցներում խոսելով հայտնի […]

Միանգամից լվաց Արա Աբրահամյանի «բոլոր հետքերը». Իրատես de facto

Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ «վարչապետ» (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ) նշանակվելով ներհայաստանյան խաղը կրկին փոխվեց: Արտքաղաքականը` նույնպես: Հաշվենք: ա) «Հազարամյա» Լուկաշենկոն այնպիսի մի պաթոսով ու նանո-բնութագրիչով առանձնացրեց Տիգրան Սարգսյանին, որ հայաստանյան ռուսոֆիլները և Տիգրան Սարգսյանի հետ մարտնչող «կոնկուրենտ ֆիրման» հաստատապես «ա՜խ» քաշեցին: Բանն այն էր, որ «առաջադեմ, փորձառու» արտաբերումները լոկ Լուկաշենկոյինը չէին: Նա այդ ամենն ասում […]

Առողջապահության նախարարի հրամանը հարվածի տակ է դնում քաղցկեղով հիվանդներին. ՀԺ

Հայաստանյան դեղատներից վերացել է «Քսելոդա» դեղամիջոցը: Այն օգտագործում են չարորակ ուռուցքներ ունեցող անձինք, որոնց համար այս դեղը կենաց-մահու նշանակություն ունի: Պատճառը ՀՀ առողջապահության նախարարի հրամանն է: Պարզվում է՝ «Քսելոդան» կա, Հայաստանում է: Բավարար ծավալներով խմբաքանակն արդեն մեկ ամսից ավելի է՝ պահվում է մաքսային պահեստում: Խմբաքանակը ներկրել է «Վագա-ֆարմ» ընկերությունը, սակայն չի կարողանում այն մաքսազերծել եւ […]

Երևանի գեյերն ու մարմնավաճառները` «գործից» դուրս.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է 23-ամյա Գևորգ Թ.-ի, 20-ամյա Գայանե Գ.-ի, հանցավոր արարքների կատարման պահին անչափահաս՝ 16-ամյա Արթուր Մ.-ի, 20-ամյա Ջուլիետա Ն.-ի և հանցագործության կատարման պահին անչափահաս՝ 17-ամյա Արմեն Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Թ.-ն անչափահաս Արթուր […]

Ո՞վ կփոխարինի Տիգրան Սարգսյանին.ՀԺ

«ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց […]

Ինչու է Արթուր Բաղդասարյանը խառնվել իրար. Հրապարակ

«Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները որոշել են Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանով։ Սակայն այս պաշտոնի շուրջ նախապես «գզվռտոց» կար։ Մեր տեղեկություններով՝ այս պաշտոնի համար պայքարում էր ՕԵԿ ղեկավար, իրեն ընդդիմություն հռչակած Արթուր Բաղդասարյանը։ Այդ պաշտոնին հասնելու համար […]

Ավելի լավ կլիներ` գյուղացիներին զենք կցագրեին. Ժողովուրդ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող «911» ծառայության աշխատակիցներին «գործուղելու» է սահմանային գյուղերում հերթապահություն իրականացնելու։ Տավուշի մարզի Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հերթապահության մասին տեղյակ չէ։ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի բնակչությանը զենք բաժանեին։ «911-ի ծառայողները չեն կարողանա ողջ տարին […]

Եվս մեկ էլիտար հարսանիք. Հրապարակ

«Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն Է։ Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին Է, ով ընկերության տնօրեն Է։ Մարզպետի դստեր հետ ծանոթացել Է համալսարանում ուսանելու տարիներին։ Քավորը հանրությանը հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված