20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ագռավները, ղուշբասները եւ ընտրությունները

՛՛Բարև՛ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը չնայած մեկնարկել է, բայց թույլ է անցնում. միայն դեղին պլակատներ են նկատվում , որոնք  Տարոն Մարգարյանի պլակատներն են և նկատել եմ մեկ էլ քանդված Ամիրյան փողոցը՛՛: Ըստ երիտասարդ գործչի՝ ապրիլի իննից հետո դժվար է խոսել ավագանու ընտրությունների մասին: ՛՛Ոստիկանությունը անտեսեց ամեն բան և ծեծի ենթարկեց  […]

Սա արդեն պատասխան է Սերժ Սարգսյանին. Լեւոն Զուրաբյան

“Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա չէին երկրի քաղաքական խոշոր ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, “Ժառանգությունը”: Սա արդեն պատասխան է Սերժ Սարգսյանին”,-ՀԱԿ հիմնադիր համագումարին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ քաղաքական պայքարը պետք է շարունակել: Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին եւ ՛՛Երեւանն ազատագրել՛՛: […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը մնաց առաջնորդ

Ելույթ ունենալով համագումարում ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը առաջարկեց Հայ Ազգային Կոնգրես կուսկացության նախագահ ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: “Նրանից բացի թերեւս ոչ մեկը չի կարող ղեկավարել շարժումը”,-ասաց Մանուկյանը: 

Օսկանյանին՝ փոխքաղաքապետ /վիդեո/

”Մեր շատ սիրված, հարգված քաղաքապետին ենք ընտրելու, որովհետև ամեն ինչ անում է երեխաների համար, մեծերի համար…իրա պապայից հեռու չի ինքը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Նոր Նորքի բնակիչ Օֆելյա Մկրտչյանը, ով մասնակցում էր Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը: Ներվիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Մարգարյանը Երևանի լավագույն քաղաքապետն է, նախկիններն էլ են լավը եղել, սակայն Մարգարյանն ավելի […]

“Սարդարապատը” կլքի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին

” Սարդարապատ” շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը  տեղեկացրեց, որ ՛՛Նախախորհրդարան՛՛ շարժումը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, որում կհրապարակվի իրենց գնահատականը ապրիլի 9-ի դեպքերի առնչությամբ: Կմնան իրենք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, թե կլքեն ՛՛բարևի՛՛ հեղափոխականների շարքերը. բոլոր հարցերը հիմնավորված պատասխան կստանան հայտարարության տեսքով. “Շուտով հայտարարություը կլինի պաշտոնական, և դուք կծանոթանաք մեր դիրքորոշման հետ , իսկ այս պահին ավելացնելու […]

ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը համագործակցում են Երեւանի ՛՛միասնական ընտրատաշտակով՛՛

ՀԱԿ համագումարին քաղաքական ուժերից մասնակցում են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԺԿ-ն եւ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Դաշնակցական Արմեն Ռուստամյանի խոսքով, նրանք ողջունում են ցանկացած առաջարկ եւ  որ մեկ տարի ԱԺ-ում աշխատելով ՀԱԿ-ի հետ` զգացել է, որ խնդիրները հնարավոր է լուծելու: “Եթե չկարողացանք միավորվել Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, կարծում եմ դա կհաջողվի ընտրություններից հետո”,-ասաց Ռոստամյանը: ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը ելույթ ունենալով՝ […]

Տեր-Պետրոսյանն ու Դեմիրճյանը գնացին ծխելու

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը իր կուսակիցների հետ հրավիրված է և մասնակցում է ՀԱԿ 1-ին համագումարին: Դեմիրճյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին`  ՛՛կպատասխանի հետո՛՛: Նա ժպտալով մոտեցավ Լևոն Տեր-Պետրոսյանին, ողջունեց նրան՝ ”Ո՞նց ես, ընկեր ջան”: ”Լավ եմ”,- եղավ պատասխանը, և նրանք անցան ծխելու:

՛՛Դաշնակցությունը՛՛` Րաֆֆու իրենց ուղղված մեղադրանքների մասին /վիդեո/

”Րաֆֆի Հովհաննիսյանն այդ նույն հանրահավաքի ժամանակ այլ արտահայտություն էլ է արել , որ չկա ՀՅԴ, ”Ժառանգություն՛՛, սակայն մենք այդպես չենք կարծում:  Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատարստ ենք միասին՝ տանդեմով պայքարել և գնալ մինչև վերջ, բայց որոշումները պիտի քննարկվեն նախապես, պիտի ընդունվեն համատեղ, որովհետև տեր կանգնելու համար պիտի հասկանաս դրանք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ […]

Տեր-Պետրոսյանի տրամադրությունը փայլուն է /վիդեո/

Քիչ անց Մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայոց Ազգային Կոնգրեսի առաջին համագումարը: Համագումարին մասնակցում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով համալիր եկավ տիկնոջ հետ: Մինչ ներս մտնելը Լեւոն տեր-Պետրոսյանից լրագրողները փորձեցին պարզել՝ ինչ տրամադրությամբ է մասնակցում առաջին համագումարին: Տեր-Պետրոսյանը չպատասխանեց հարցին եւ բարեւելով բոլորին` մտավ ներս: Այստեղ եւս նույն հարցը տվեցին Լեւոն եր-Պետրոսյանին: “Փայլուն”,-պատասխանեց Հայաստանի առաջին նախագահն […]

Ասում ես, ինչու, Լիլիթ …

Դաշնակցական նախկին պատգամավոր, հասարակական -քաղաքկան գործիչ Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի վրա կատարվածին: Ահա թե ինչ է գրում Լիլիթ Գալստյանը իր էջում.”Ինչի՞ համար, անկեղծ ցասումով բղավում էր ապրիլի 9 –ին Բաղրամյան պողոտայի ուղղությամբ շարժվող խաղաղ երթի մասնակիցն ու փորձում դուրս պրծնել ռետինե մահակներով զինված ու դիմակներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի