20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք երբեք չեն պահանջել վաճառել ՀԷՑ-ը կամ, առավել ևս, սուբսիդավորել էներգիայի վճարը: «Սամվել Կարապետյանը թող իր գումարներն իրեն պահի, մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում, այլ […]

Հայերը «կյանքի հարկ» են վճարում «Իսլամական պետությանը»

Սիրիայի  Ռաքքա  (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության»  կենտրոնատեղին, 5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք  բնիկներ են, եւ տեղացիների լեզվով կոչվում են  «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց  մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից: Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր […]

Փակ դռների հետևում

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվում է ոչ թե պաշտոնական հայտարարություններով, այլ բանակցային գործընթացի արդյունքում: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը` երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է : «Հարցի լուծումը տեղի է ունենում փակ դռների hետևում: Մինսկի խմբի համանախագահների համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի այդ […]

PKK-ն հայկական պետություն է ցանկանում հիմնել. թուրք նախարարի սկանդալային հայտարարությունը

Թուրքիայի ջրային և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն, թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսելով  Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին, աննախադեեպ հայտարարություն է արել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Milliyet» թերթի ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝  առաջ քաշելով այն վարկածը, թե PKK-ն (Քրդական բանվորական կուսակցությունը – ՔԲԿ) ծառայում է 2 հիմնական նպատակի, Էրօղլուն մասնավորապես ասել է. «Նրանց […]

Այ քեզ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային բնակչության դեմ Բաքվի ահանեկչական նկրտումների շուրջ հարցին: Փորձագիտական քաղաքական շրջանակները պարբերաբար մեղադրում են ՀՀ արտաքին գերատեսչությանը ոչ ադեկվատ արձագանքի համար: «Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ մոտակա ժամանակներում խելքը գլուխը կհավաքի, […]

Զենք և ռազմամթերք հատկացնելու կարգը փոփոխության ենթարկվեց

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված օրենքի նախագիծը ենթադրում է կատարել հետևյալ փոփոխությունները. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը» բառից հետո լրացնել ինչպես նաև «քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք […]

Ովքե՞ր են մասնակցելու «ոչ»-ի հանրահավաքին

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կողմից հոկտեմբերի 2-ի հանրահավաքին ելույթ կունենան նախաձեռնության վարչության անդամներ Դավիթ Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը և Հրայր Մանուկյանը: Նախաձեռնությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ «Ոչ»-ի հանրահավաքին կմասնակցեն նաև ՀԺԿ ղեկավար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նախնական համաձայնությամբ` հանրահավաքին կմասնակցի նաև «Հիմադիր խորհրդարան» նախաձեռնությունը, սակայն հայտնի չէ, […]

ԵԽԽՎ –ում  հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված  է տալիս

Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների, բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով: Նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար  վատթարանում է։ Ադրբեջանական պատվիրակությունն իր […]

Գերմանիայում անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները

Գերմանիայի  Համբուրգ քաղաքում  տեղի ունեցած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ժողովի ժամանակ  կազմակերպիչները անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական  իշխանամետ «Sabah» պարբերականի`  ժողովի ժամանակ  12 երկրների  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշների կողքին չի եղել Թուրքիայի պետական դրոշը, իսկԱդրբեջանի դրոշը թեև եղել է, բայց դրոշի  ստորին մասը, […]

Ադրբեջանը չի բացառել ԵԱՏՄ-ին միանալու հավանականությունը

Ադրբեջանը չի բացառում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում, ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, գրում է РИА Новости–ն: «Երբեք մի ասա երբեք»,- ասել է նախարարը` նշելով, որ այժմ իրենք կենտրոնացած են Եվրասիական բլոկի երկրների հետ հարաբերությունների լավացման վրա: Հիշեցնենք, ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի