20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա». նախագահի շնորհավորական ուղերձը /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ […]

«Մեր հերոսական բանակի շնորհիվ կասեցվել են հակառակորդի ստոր ու սադրիչ գործողությունները»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի և Սուրբ Ծնդդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հեղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ, Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` […]

Աստծո աջն ուղեկից լինի ձեզ. Արցախի վարչապետի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կհնչեն Ամանորի և Սուրբ ծննդի գալուստն ավետող զանգերը՝ հուշելով բոլորիս դիմավորել նոր տարին նոր սպասումներով, հույսերով և ծրագրերով: Տարեմուտը դարեր շարունակ եղել է ճամփաբաժան հնի ու նորի, երազանքի ու գործի միջև, որը […]

Նախագահը պարգևատրել է քաղաքական և պետական մի շարք գործիչների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին և 29-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել ՀՀ քաղաքական, պետական գործիչներին մեդալներով պարգևատրվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահը օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի Շարմազանովին պարգևատրել […]

Նախագահը շնորհավորել է նորանշանակ վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և […]

Նախագահը պարգևատրել է արտգործնախարարին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Կադրային փոփոխություններ

2016թ.-ի հունվարին  կադրային էական տեղաշարժեր կլինեն Հայաստանի դիվանագիտական կորպուսում: Հայաստանն ԱՄՆ-ում կունենա նոր դեսպան՝ ի դեմս Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի: Մեքսիկայում ՀՀ դեսպան կնշանակվի Լիտվայում ՀՀ դեսպան և լիազոր ներկայացուցիչ Արա Այվազյանը: Ի դեպ, ԱԳՆ-ում նախատեսում են հետ կանչել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալեչյանին, ով որոշ տեղեկությունների համաձայն՝ կնշանակվի ԱԳ փոխնախարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի