24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը կդիմի ԱԱԾ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի  իր հանրագրում գրառել է. «Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել եւ լուսանկարահանել: Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաեւ՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության […]

«Եթե քեզ լավ պահես, ընտրությունները չկեղծված կհաշվենք, լավ չես պահի՝ հակառակը կանենք»

Նոր ընտրական օրենսգրքում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակման հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ. «Աբսուրդ է, որ ընտրությունների ժամանակ մի բանակ են ձևավորում, տանում ընտրատարածք: Ֆրանսիայում, օրինակ, Ներքին գործերի նախարարությունն է կազմակերպում ընտրությունը: Ու ամեն բան նորմալ է ընթանում։ Եթե գործող իշխանությունն ուզենա ընտրություններն արդար անցկացնել, դրանից հետո ամեն հարց կարելի է կարգավորել։ Անշուշտ, […]

Ինչու է լռում Քոչարյանը. Իրավունք

Ժամանակին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին ի պատասխան, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի մասնատումից հետո մտադիր է Աժ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ջանքերով նոր կուսակցություն ստեղծել, Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանն ասել էր. «Գիտեք, այնքան անհեթեթություններ կան, եթե բոլորը մեկնաբանեմ … »։ Բայց, արի ու տես, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Վ. […]

Անձամբ Սերժ Սարգսյանը. Հրապարակ

Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան և անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը: Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը: Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` […]

Բախումներ Մարդինում. սպանվել է 3 թուրք զինվոր և 1 ոստիկան

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրքական ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել: Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` մարտի 21-ին շրջանի Դիջլե և Ֆըրաթ թաղամասերում տեղի ունեցած բախումների  ժամանակ ՔԲԿ-ականները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 1 թուրք ոստիկան քուրդ գրոհայինների կողմից սպանվել էր այսօր առավոտյան:  Զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են […]

Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Գերմանիայի նախկին դաշնային արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա Գիդո Վեստերվելլեի վաղաժամ մահվան մասին, ով որպես Գերմանիայի դաշնային արտգործնախարար իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ հիշողություններ եմ պահպանում նրա հետ մեր հանդիպումներից և անկեղծ քննարկումներից: Ցանկանում եմ […]

Բացառություններ կլինեն

‹‹Դեռ վաղ է ասել, թե  որ քաղաքական ուժը որի հետ կմիավորվի՝ ընտրություններին ընդառաջ: Բայց մի բան հայտնի է. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր են համատեղ մասնակցել ընտրություններին: Մյուս ուժերը՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերը շատ լուրջ անելիք ունեն այն առումով, որ առանձին վերցրած՝ նրանցից ոչ մեկը այս պահին, կարծում եմ, չունի բավարար ժողովրդականություն՝ խորհրդարանում նշանակալի տեղ զբաղեցնելու համար: Միգուցե […]

Նախագահը շնորհավորել է ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: «Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական և մանկավարժական գործունեությունը մաթեմատիկայի ասպարեզում: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանում շախմատի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր ունեցած մեծ ներդրման վառ վկայությունն են Ձեր միջազգային համբավն ու […]

Հրազդանի քաղաքապետի թեկնածուն «զարհուրելի փաստ» է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի մասին

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Ցավով […]

Սահակաշվիլիի շալվարը ծաղրի առարկա է դարձել /ֆոտո/

Ուկրաինական Օդեսա նահանգի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ծաղրի առարկա է դարձել։ Նա անընդհատ մեղմ ասած, յուրօրինակ հագուստով է ներկայանում՝ մեկ փողկապն է բերանը մտցնում, մեկ շալվարն է թարս հագնում։ Հիմա էլ նա ելույթ է ունեցել Դնեպրոպետրովսկում՝ տրիբունայի վրա, շալվարը գուլպայի տակ մտցրած։ Օգտատերերը ծաղրում են:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված