16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ  նախագահ,  ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը նշել է, որ վերջին իրադարձությունները  ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակն են: Նա նշել է, որ մեծ համախմբում կար, ինչն աննախադեպ է։ «Թշնամին չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում […]

Ադրբեջանը խաբել է Մոսկվային. Կոմանդոսը մանրամասնում է /վիդեո/

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պարզ ասաց՝ մենք ուզում ենք մեր մեթոդով հարցերը լուծել: Ադրբեջանը կռիվ չի ուզում: Իմ կարծիքով՝ իրեն ստիպեցին: Խաղ է գնում»,-հայտարարել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Արցախի հերոսի դիտարկմամբ` մենք խաղի մեջ ենք, բայց եթե միայն հայ-ադրբեջանական խաղ լիներ, Հայաստանը  կարող էր  լուծել: Հարցին՝ ՌԴ-ն, զինելով Ադրբեջանին, չի՞ հասկանում, որ այդ զենքը […]

Ռուսաստանը Հայաստանի համար երբեք այնպիսի դեր չի ունեցել, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի․ Սերժ Սարգսյան

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները լրիվ անսպասելի սկսվեցին։ Մենք սպասում էինք, որ նման բան տեղի կունենա։ Բայց եւ կրակի դադարը պատահական չէր»,- գերմանական Deutsche Welle-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանի հովանավորը, ժամանակակից զինամթերք է վաճառում Ադրբեջանին, Սերժ Սարգսյանն ասել է, որ «ոչ […]

Ռուսաստանը նաեւ սեփական նախաձեռնություններն ունի, տարբերակներ կան․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում հիմնականում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Նա նշել է, որ կարեւոր է, որպեսզի կողմերը հետեւեն հրադադարի ռեժիմին։ «Այսօր գլխավոր խնդիրն էսկալացիա թույլ չտալն է։ Կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում՝ դեռևս 3-4 […]

Նա նկատի չուներ, որ մենք չունենք արդիական զենքեր. Զուրաբյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այսօր ԱԺ-ում  ճեպազրույցի ընթացքում Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի զենքերը ութսունականների արտադրության են, բայց  դրանով կարողացանք դիմակայել թշնամուն: Զուրաբյանը, մեկնաբանելով նախագահ Սարգսյանի հայտարարությունն, ասաց. «Նա նկատի չուներ, որ մենք չունենք արդիական զենքեր, ուղղակի դրանք չեն կիրառվել։ Այլ յարց է, թե ինչու չեն կիրառվել»: Անդրադառնալով խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը՝ Զուրաբյանն ասաց. «Մենք երբեք խաղաղապահներին […]

‹‹Ալիևը սելֆի էր անում իրենց ռազմատեխնիկական միջոցների կողքին կանգնած››

‹‹Տեղի ունեցածի մեջ  մեղավոր է նաև միջազգային հանրությունը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ երկրները: Մինսկի խումբն իր անհասցե, անդեմ հայտարարություններով նպաստեց սրան: Այն ժամանակ, երբ Ալիևը սելֆի էր անում իրենց ռազմատեխնիկական միջոցների կողքին կանգնած՝   միջազգային հանրությունը նրան չէր սաստում: Միջազգային հանրությանը մեղսակից եմ համարում››, – ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության խեղավար Նաիրա Զոհրաբյանը: […]

Եթե միջազգային հանրությունը պնդում է, ուրեմն հայկական կողմը կքննարկի խաղաղապահների տեղակայման հարցը. Վ. Բաղդասարյան

Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանն անդրադարձավ  Սերժ Սարգսյանի՝ Գերմանիայում արած այն հայտարարությանը, թե Հայաստանը երբեք դեմ չի եղել խաղաղապահաների տեղակայմանը: Վահրամ Բաղդասարյանն նշեց, որ հայկական կողմը  խաղաղապահ ուժերի տեղակայման համար չի դիմել որևէ երկրի, բայց եթե միջազգային հանրությունը պնդում է, ապա հայկական կողմը կքննարկի այդ հարցը: Բաղդասարյանն անդրադարձավ նաև վերջին […]

Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Հայտարարությունը ստորագրել են հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլը և դեմոկրատ Ֆրենկ Փալոունը: Նամակում կոչ է արվում հստակորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները, դադարեցնել ԱՄՆ ռազմական […]

Մեր զինվորներին քաջություն մաղթել չեմ ուզում. Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ-ում բրիֆինգի ընթացքում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այս օրերին չի ուզում խոսել տարաբնույթ թեմաներից: Ողջ հայությունն այս օրերին առավելապես խոսում է մի թեմայի մասին՝ Արցախում տեղի ունեցած վայկրագությունների ու մեր քաջարի մարտիկների իրականացրած հզոր գործողությունների մասին: ‹‹Օրերս հոսպիտալում էի: Մի վիրավոր զինվորի հետ խոսեցի: Սկզբում չէի էլ իմացել: Հետո իմացա՝ երկու ոտքն էլ ամպուտացիայի […]

‹‹Մեծ խաղացողները շահագրգռված չեն, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացվեն››

‹‹Կարծում եմ՝ մեծ խաղացողները շահագրգռված չեն, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացվեն: Բայց ահա, Թուրքիան բացահայրտ հայտարարել է՝ պատրաստ է աջակցել Ադրբեջանին: Ստացվում է՝ միայն Թուրքիան է, որ շահագրգռված է պատերազմի վերսկսմամբ››, – այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում հայտարարեց պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Պատգամավորը շեշտեց՝ անկախ ամեն ինչից՝ պետք է միշտ կազմ ու կատրաստ  լինել. Թծնամու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի